Այսքան «բաց եւ թափանցիկ» իշխանություն մեզ ո՞վ է տվել

Հիշո՞ւմ եք` Փաշինյանն ի՜նչ զայրացած դեմք էր ընդունում, երբ խոսք էր բացվում հանրության աչքից հեռու` յոթ կողպեքի հետեւում «ադրբեջանցի գործընկերոջ» հետ տետ ա տետ ձեւաչափով տեղի ունեցող վերելակային եւ այլ անհասկանալի «շփումների» մասին։

Նման դեպքերում «ժողովրդի վարչապետը» տհաճությամբ կնճռոտում էր դեմքը եւ բլթացնում. «Հայաստանի ոչ մի իշխանություն այնքան բաց եւ թափանցիկ չի եղել Ղարաբաղի հարցում, ինչպես մենք»։

Բոլթոնի հովանու ներքո Մինսկի համանախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ անցկացված «շատ կարեւոր եւ արդյունավետ» հանդիպումից չորս օր է անցել։ Փորձագետները, վերլուծաբանները, քաղաքական գործիչները, լրագրողները գլուխ-գլխի տված` ջանում են վերծանել արտգործնախարար Մնացականյանի ծավալուն հարցազրույցում տեղ գտած անվերծանելի արտահայտությունները, հասկանալ` ինչ է թաքնված առատության եղջյուրից թափվող բառակույտերի տակ։

Միակ բանը, որ պարզ է, այն է, որ հայկական կողմը շատ զգայուն է «ադրբեջանցի գործընկերների մտահոգությունների հանդեպ»։ Մեկ էլ` որ «շատ կարեւոր» այդ քննարկումները շարունակելը, ձեռք բերված անհայտ, բայց «շատ կարեւոր» համաձայնությունների համար «շատ կարեւոր» միջավայր ստեղծելը շատ կարեւոր է. «Այո, ես կարող եմ հաստատել, որ մենք համենայնդեպս համաձայնություն ունենք, որ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ և հաջորդ հանդիպման մասին նորից կվերջնականացնենք համաձայնությունը»։

Ինչպե՞ս կարելի է «նորից վերջնականացնել» այն, ինչը ենթադրաբար գոնե մեկ անգամ արդեն վերջնականացվել է` սատանան գիտի։

Այսքան «բաց եւ թափանցիկ» իշխանություն, որ պարտիզանի համառությամբ ջրում է բոլոր հարցերը, այնպես, որ ոչ մեկը գլխի չընկնի` ինչ է կատարվում, մեզ ո՞վ է տվել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 395 անգամ
Լրահոս
300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ Խոշոր անջատումներ․ տասնյակ հասցեներում գազ չի լինի՝ սեպտեմբերի 25-ին Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»․ «Հրապարակ» Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ» ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ» Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ» Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ» ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ» Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am