Նիկոլը արդեն մի քանի անգամ ծնկի է եկել՝Տաշիրի,Քոչարյանի առաջ.Արթուր Դանիելյան
Հարցազրույց Ադեկվադ նախառեձնության ղեկավար Արթուր Դանիելյանի հետ:/Մաս 1-ին/
-Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում եք,մամուլն անընդհատ անդրադառնում է ձեզ,ակցիաներ եք կազմակերպում և այդ ակցիաներին կամ գործողություններին հաջորդում են գործընթացներ,ձեզ տանում են ոստիականություն:Տպավորություն է,որ դա հատուկ է արվում,ձեզ տանեն,հայտարարեք,ուշադրության կենտրոնում հայտվեք,ազատ արձակեն,հետոկրկին:Բավականին նմանություն կա Նիկոլ Փաշինյանի ոճի հետ,ինչ-որ ժամանակ միասին ճանապարհ եք անցել,դոք դրա կրողն եք,թե կարծո՞ւմ եք,որ Նիկոլ Փաշինյանի դեմ կարելի է պայքարել միայն իր ոճով ,իր ձեռագրով:
-Անշուշտ պայքարի ընթացում որոշակի կոնսեսուսների հետ ստիպված ենք գնալ,օբյեկտիվ իրականության հետ,ցավալի է երբեմն ,ես իմ ելույթներում սկսել եմ ոչ նորմատիվային լեսքսիկա կիրառել,ստիպված եմ եղել,ինձ համար դա ամենացավալի կոնսեսուսն է:Այն մարտավարությունը,որը ընտրել էին այսպես կոչված քայրածաները մեզ պարտադրեց գոնե հակագարոհել,որոշակի խրամատներ ետ վերցնել հենց այդ գործիքազամի կիրառմամբ:Իրենք շատ լավ հասկանում են,որ մեր հասարակությունը սեռական բնույթի հայհոյանքները առհասարակ անըդունելի է համարում,որպեսզի դաշտը ամայացնեն,բովանդակությունից զրկեն և հակահրավածներ չստանան,իրենք սկսեցին կիրառել հենց նորմատիվային լեքսիկան ֆեյքերի օգնությամբ:Որտեղ ,որ ֆեյքերը մտնում և սկսում էին հայհոյել,միանգամից կանայք հեռանում էին այդ խոսակցությունից ու տղամարադկանց ճնշող մեծամասնությունը հետևում էր կանանց օրինակին:Այս ձևով սոցիալական ցանցը նրանք մեկ տարի առաջ գրավեցին:Երբ մեր ուղղությամբ սկսեցին նույն այդ անբովանդակ հարձակումները ,ես որոշեցի օբյեկտիվ իրականության հետ հաշվի նստել և հակագրոհել,որը աշխատեց:
-Նույն բառապաշարո՞վ :
-Մեզ օրինակ մեղադրում էին,որ մենք ֆինանսավորվում ենք Ռոբերտ Քոչարյանի ,Սերժ Սարգսյանի կողմից,ես նման բան ասողների մայրերին հիշատակեցի,թեմաները սկսեցին փակվել:Ռեալ օգտատերերը սկսեցին դրան այլևս չանդրադառնալ:Բայց նմանություններ եթնադրում եմ կան,հիշում եմ՝ ժամանակին Նիկոլին էին մեղադրում ,որ նա Սերժի մարդն է,հիմա էլ ոմանք ինչպես նշեցիք մեզ են մեղադրում:Դա շատ ցավալի է,որովհետև ակներև է,որ ահագին մարդ,քաղաքական գործիչներ դասեր չքաղեցին այն ամենից ,ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ:Մեկ տարի առաջ պետությունը կորցրեցինք,որովհետև իրական սպառնալիքները թողած անմիաստ բաների շուրջ էին վիճում,հիմա էլ փորձում են դեռ չսպանված արջի մորթին կիսել:
-Եթե հանկարծ քննադատություն կա,մինագամից հարձակում է լինում,արդո՞ք չի արժեզրկվում այդ նույն սոցցանցը,որովհետև մի գիտակից շերտ ի վերջո դուրս է գալիս,և այն վերածվում է աղբամանի ,իսկ աղբամանից ո՞վ պետք է օգտվի՝թափառականները,հնարավոր է այն դառնա նման մի վայր :
-Դա տեխնիկապես հնարավոր չէ, իրենց բոլոր քայլերը կարճաժամկետ են`մեկ կամ երկու քայլանոց կոմբինացիաներ,բայց այդ կարճաժամկետ քայլերով արդյուքների հասնում են,մի քանի անգամ սահմանադրական կարգ են խախտել:Մեզ վեհ պահելով ցածրորոկ դիսկուրսից հեռու մնալով ,մենք բոյ չենք տալիս,խրամատից դուրս ենք գալիս առանց պատերազմի:
-Շարունակել՞ու եք իրենց բառապաշարով:
-Ես հույս ունեմ,որ մեզ կհաջողվի:Եկել է դիսուրկսը դեպի բովանդականին դաշտ տանելու ժամանակը,մենք կազմակերպում ենք համաժողով,քաղաքական օրակարգը կքննարկենք,բազմաթիվ համապատասխան փորձագետների հետ,մեր հետևորդների բանակն է աճում,սրանով բաներ թույլ կտանք,որ չէինք թույլ տա կես տարի առաջ:Վեհ կեզվածքը ցավոք այս պահին շատերիս համար շռայլություն է:Ինչ վերաբերվում է այն փաստին,որ մեզ բերման են ենթարկում,անցել է մեկ տարի,բայց ահագին փորձագետներ դեռ սթափ չեն կարողանում գնահատել…
-Հաճույքով եք ամեն ինչը անու՞մ:
-Այն,որ ես լաչառություն չեմ անում,չեմ գոռում,չեմ լացում,բողոքում,ինձ համար իրոք ծիծաղելի է այդ ամենը:Մեզ Գորիսում իբր ուժեղացված ծառայություն կատարելիս կանգնեցնում են,փորձում են փաստաթղթերում ինչ- որ թերություններ տեսնել,հետո փորձում են ալկոհոլի պարունակությունը ստուգել, եհտո հասկանում են ,որ խնդիր չկա,ասում են ,որ Գորիսից ահազանգ կա,որ կասկածելի մոքենան կասկածելի անձանցով ,կասկածելի արագությամբ սլանում է մայրուղով,բայց մենք այդ ժամանակ դեռ Գորիս էլ չէինք մտել:Ես չեմ կարող չծիծաղել:
-Այսօրվա իշխանության քայլրի վար դուք ծիծաղում էիք,նախորդների ընտրություններին , ՕՐՕ-ն որ մասնակցեց ,ինչպիսի քայլերին էին գնում:Ավելի լավ չէ ծիծաղել ,անցնել,քան այն ժամանակվա նման:
-Դժվարանում եմ հասկանալ համեմատության եզրերը:Նածկին իշխանությունները բազմաթիվ բացթողություններ ունեին,հիմնականը քաղաքական կամքի պակասն էր,ես չգիտեմ,թե ինչի մասին եք խոսում,բայց ակնհայտ էր,որ նախկինները քաղաքական կամք դրսևորելու խնդիր ունեին: Եթե Սերժ Սարգսյանը հենվեր ուժայինների վրա,Նիկոլ Փաշինյանը չէր լինի,չէին լինի նաև Սասնա Ծռերը:
-Գուցե սխալվեց:
-Չէր հենվում:
-Վովա Գասպարյանը,Ազգային անվտանգությունը Սերժ Սարգսյանի հենասյուներ՞ը չէին:
-Ոչ ,Վովա Գասպարյանին , Լևոն Երանոսյանին եթե ազատություն տար,Նիկոլ Փաշինյան չէր լինի:
-Ազատություն չունեին դրա համար եղավ,թե՞ գանցինք որոշակի կոմպրոմիսների:
-Սերժ Սարգսյանը իր բնավորությամբ շատ մեղմ մարդ է,մարդասեր մարդ է,երբեմն նույնիսկ դա վերածվում է կեղծ մարդասիրության,որովհետ եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ սարգսյանին ակնհայտ է,որ շատ ավելի ագրեսիվ քաղաքական մարդ էր Քոչարյանը,բայց դրա արդյունքոմ սահմանադրական կարգ չտապալվեց,բայց Սերժ Սարգսյանի քայլերի արդյունքում տապալվել է:
-Նրա աշխատաքի արդյունքում ունեցանք պլյուս երեք միլիարդ,Սերժ Սարգսյանի աշխատանքի արդյունքում ունեցանք մինուս յոթ միլիարդ:
-Թվային առումով ես նամն պնդում չէի անի,Սերժ Սարգսյանի շրջանը ավելի բարդ էր:
-Ունեցանք այնպիսի պատկեր,որ իշխանությունը փոխնցվեց ձեր սիրելի Նիկոլ Փաշինյանին:
-Տնտեսական ցուցանիշների առումով ես այդ համեմատականը կոռեկտ չեմ համարում,2008-ի ֆինանսական ճգնաժամը շատ մեծ հարված էր ,և վարչապետի Տիգրան Սարգսյանի և Սերժ Սարգսյանի շնորհիվ մեր բանկերում փող ունեցող մարդիկ իրենց ավանդները չկորցրեցին:
-Այնքան համաշխահային տնտեսությունից կտրված էին:
-Դա սուտ է,որովհետև ՀՆԱ-ի ամենածմեծ նահանջը ունեցել է Հայաստանը և ևս մեկ երկիր:Եթե մեր ելակետային տվյալները վերցնենք,մեր աշխարհագրական դիրքը,որ երկրաշարժ,պատերազմ է տեղի ունեցել,որը չի ավարտվել,էֆֆեկտիվության առումով Հայաստանը վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի ամնաարդյունավետ կալավարվող երկիրն է եղել ,մեր նման երկիր աշխարհում չորսը կա և եթե այդ չորսի հետ համեմատենք ,միանշանակ շատ ավելի շահավետ դիրքում էր:
-ՀՀԿ-ն երբ իշխանությունը կորցրեցին,սկսեցին ոչ թե տասը տարվա թվեր ներկայացնել,այլ քսան: Մոտավերապես նույնն է:Անցնենք հաջորդ թեմային .ասացիք,որ եթե նման բառապաշարով կխեսեն,մենք պատասխանը կտանք...
-Ձեռնաշղթաներով ինձ բերման ենթարկելու պատճռաներից մեկն էր հենց դա էր, կրկնօրինակեցի բառացիերոն այն նախադասությունը…
- էսօր որ Բակոյենք եկել են ստեղ, սա նախազգուշացումա ձեզ. ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, որ գնանք ու գլուխները քարով ցխենք»:Սա Ջիվան Աբրահամյանի խոսքերն են,որ դուք պատասխանում եք` «շուտով մենք կարող է կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է քարով ցխենք» :Ինչո՞վ էիք դուք տարբերվում նման հայատարություն անող անձից:
-Կոնկրետ այս դրվագում դա ուղղիչ դաստիարակչական արտահայտություն էր:
-Հայրական ապտակ:
-Ապտակի դեռ չի հասել,միգուցե ժամանակը գա և ծնոտին մի երկու հարված ստիպված լինենք անել,ես սա նույնպես Նիկոլ Փաշինյանի բառապաշարով եմ ասում: Հասկանում եք,այդ մարդը շատ տհաս է,իր ճանապարհը դա ապացուցել է նույնիսկ համալսարանում,բայց ուշ թե շուտ որոշ դասեր ստիպված է լինելու քաղել:
-Կարծո՞ւմ եք կոռեկտ է մեր ընտրված վարչապետին նման բաներ ասել:
-Եթե իրականության արձանագրումը դուք կոռեկտ չեք համարում,գուցե այս հարցազրույցը չլիներ:
-Նախորդ իշխանությունների ժամանակ կարող էինք նման բաներ ասե՞լ:
-Ես կասեի հաստատ:Ընդ որում,ասեմ ավելի ,կան օպտիմիստական ծիլեր,որվհետև երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանոթւյան առաջին հարվածներից մեկը Տաշիր Գրուպը ստացավ,իրենց ձեռքից խլեցին ԲԷՑ-րը,թույլ չտվեցին լիցենզիա ստանալ ՀԷԿ-ի խոշոր շինարարության համար,բայց անցավ մեկ տարի փաստացի չոքեց Տաշիրի առջև,այսինքն որոշ դասեր նա կարողանում է քաղել:Ծնկի եկավ:
-Իսկ եթե հակառակն ասե՞ք,նա եկավ և փորձեց համագործակցել:
-Դուք այդպես ասեք:Կարող է…
- Վստա՞հ եք…
-Միանշանակ,երբ Քոչարյանին իր հրահանգով ազատեցին,դա նույնպես ծնկի գալ էր:
-Մի լուսանկար ,որում նախագահն է,գրում եք խոզ խանձելը սա է:
-Եթե մեկնաբանության կարիք լիներ,ես կմեկնաբանեի,անուամնայնիվ պետք է ասեմ,որ նախագահ Արմեն Սարգսյանի կերպարը գնալով ավելի է ու ավելի է նմանվում հենց այդ խոզի կերպարին,սա առաջին անգամը չէ,ինձ միշտ հետաքրքիր է ոնց կարող է երկրի վարչապետը պաշտոնից զրկվի և մեկ տարի հետո ԲՊ-ի հետ շատ շահավետ պայաններով գործարքի գնա,որը փաստացի մեր թշնամող երկրի ռազմավարական գործընկերն է,ինձ մոտ այդ հարցը միշտ կար,նա Լոնդոնում շատ լավ դասավորվել է:
-Ո՞նց է ստացվել:
-Ես սպուլատիվ բնույթի պատասխաններ ունեմ,Վազգեն Սարգսյանի ապտակն էլ փաստարկված չէ,ձայնագրության չկա,այն փաստը,որ Արմն Սարգսյանը ինչ-որ գաղտնի տեղեկություններ է տվել մեր զինապաշարների վերաբերյալ անգլիացիներին ,սա ևս սպեկուլյացիա է,եթե փաստարկաված ինչ-որ բան լիներ,կպնդեի:Բայց ամեն դեպքում այդ հռետորական հարցը շատ հետաքրիքր է և անցավ քսան տարի ,այս մարդը նորից եկավ և նորից պետությանը դավաճանեց:
-Ո՞վ բերեց:
-Սերժ Սարգսյանը;Ես հույս ունեմ,որ Սերժ Սարգսյանը մի օր բոլորիս կկարողանա բացատրել `ինչու է պետք Արմեն Սարգսյանը:
-Սերժ Սարգսյանը դեռ պետք է ասի,թե ինչու էր Նիկոլը ճիշտ,ինքը`սխալ:
-Սպասում ենք:
-Իսկապես ճնշումներ են բանեցնում Արմեն Սարգսյանի նկատամամբ,գոնե Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության առաջադրման մասին էր,թե ինքը ինկնակամ գնաց այդ քայլին:Ինչո՞ւ այդքան հետևողական պնդեցին,որ հենց Վահե Գրիգորյանը:
-Ո՞նց կարելի է ճնշել մի մարդու,ով համաշխարհային էլիտայի ներկայացուցչ է,չգիտեմ,թե Նիկոլ Փաշինյանը ինչ գործիք ունի,որով հնարավոր է ճնշել Արմեն Սարգսյանին,ոչ ֆինասապես է դա հնարավոր,ոչ քաղաքակն,ոչ ուժային,ոչ կրիմինալի:Սա ճնշման հարց չէ,Արմեն Սարգսյանը ինչ-որ օրակարգ ունի Հայստանում,դա ակնհայտ է,ակնհայտ է, նաև որ մենք այդ օրակարգից տեղյակ չենք:Որովհետև իր պաշտոնական լիազրորությունները սահմանափակվում են սահմանադրական կարգը պահպանաելով,միչդեռ նա իր յուարքանչյուր քայլով տապալու մ է այդ սահմանդրական կարգը,նա ամեն կերպ խուսափում էի իր պատոնական լիազորթւյունները կատարելուց:Նույնիսկ ,երբ ընտրում էր ՍԴ դատավորի թեկնածուներին,նա ինչ-որ խումբ հրավիրեց,այդ խումբը առաջարկություններ արեց,ստացվեց ,որ ոչ թե ինքն է ընտրել,այլ խումբը:
-Բայց Վահե Գրիգորյանը ոչ միայն Արմեն Սարգսյանի նկատմամբ էր այդ վերաբերմունքը արտահայտել,այլ նաև այդ խմբի:
-Հենց Վահե Գրիգորյանը ասել է`Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ:
-Ինչո՞ւ գնաց այդ որոշմանը:
-Բացառում եմ,որ Նիկոլ Փաշինյանը կարողանար ճնշում գործադրել Արմեն Սարգսյանի վրա,կա օրակարգ:
Շարունակությունն՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի