Համաշխարհային հայկական կոնգրեսը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայտարարություն

Համաշխարհային հայկական կոնգրեսն իր պաշտոնական կայքում հրապարակել է «Հայ հասարակայնության միասնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ» վերտառությամբ հայտարարություն։

Հայտարարությունում նշված է.

«Մենք, հայ համանքի լիազոր ներկայացուցիչներս անվերապահ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համար մեր ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի նպատակներն ու արդյունքները, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ` Արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մեծագույն ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության և հայության հետագա ճակատագրի վրա: Դրանով է պայմանավորված համայն հայության ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը` միասնական դիրքորոշման ձևավորման, համակարգված քայլերի և գործողությունների իրականացման համար: Մենք պատրաստ կլինեինք ապավինել հիմնահարցի` միջազգային իրավունքի նորմերից բխող կարգավորման գործընթացին, եթե Ադրբեջանը չնենգափոխեր խնդրի էությունը և հրաժարվեր իր հախուռն ու ագրեսիվ նկրտումներից: Օգտվելով միջազգային հանրության որոշակի անտեղյակությունից, Արդբեջանը փորձում է ներկայացնել Հայաստանը որպես «ագրեսոր», իր տարածքները, ներառյալ ԼՂՀ-ն, «զավթող», մոռացության տալով անհերքելի փաստը, որ ինքն է սկսել լայնածավալ պատերազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, ի պատասխան արդարացի և օրինական նրա պահանջի` իր պատմական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու: Ավելին, Ադրբեջանը հրաժարվում է բանակցել «ղարաբաղյան հիմնահարցի» կարգավորմանը վերաբերող խնդիրների շուրջ, փոխարինելով այն «ղարաբաղյան հակամարտություն» հասկացությամբ: Մինչդեռ հիմնահարցը որպես այդպիսին առաջ է եկել 20-րդ դարի սկզբին և արդյունք է այն ժամանակ, և հետագայում տեղի ունեցած պատմական և քաղաքական իրադարձությունների: 1920թ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920թթ.) դադարեց գոյություն ունենալ, իսկ նրա տարածքների զգալի մասը տրվեց Թուրքիային (Կարսի, Սուրմալուի շրջաններ) և Ադրբեջանին (Նախիջևանը հանձնվեց Ադր.ԽՍՀ-ին, որպես պրոտեկտորատ` առանց երրորդ երկրի փոխանցելու իրավունքի): Այդ պայմանները վերջնականապես ձևակերպվեցին 1921թ. Կարսի բազմակողմանի պայմանագրում: 1921թ. հուլիսի 5-ի Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ Ղարաբաղը, ավելի քան 95% հայկական բնակչությամբ և այն ժամանակ ամրագրված միջազգային փաստաթղթերում որպես «վիճելի տարածք» (Անտանտի Դաշնակից տերությունների, Ազգերի լիգայի փաստաթղթեր), ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին` պայմանով այնտեղ ստեղծել հայկական ինքնավարություն, ինչը հետագայում իրականացվեց երկրամասի միայն լեռնային հատվածում: Որպես վարչական միավոր, 1923թ. կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը` ԼՂԻՄ: 1921-88թթ. Ադրբեջանը պետական մակարդակով ղարաբաղահայության նկատմամբ սկսեց իրականացնել հայահալած քաղաքականություն, որի նպատակը` հայ բնակչության թիվը նվազեցնելն էր (1979թ. հայ բնակչությունը Ղարաբաղում կազմում էր արդեն 74.4%): 1988թ.փետրվարի 20-ին ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը` Մարզային Խորհուրդը համապատասխան միջնորդությամբ դիմեց ԽՍՀՄ, ԱդրԽՍՀ և ՀԽՍՀ Գերագույն Խորդուրդներին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմ մտցնելու վերաբերյալ: Ի պատասխան լիովին իրավաչափ այդ գործողությանը, Ադրբեջանի իշխանությունները երկրի խոշոր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) հայերի նկատմամբ ձեռնարկեցին կազմակերպված էթնիկ ջարդեր, զանգվածային դաժան սպանություններ և տեղահանություն: Ադրբեջանից բռնագաղթվեց շուրջ կես միլիոն հայ փախստական, որոնք մինչ այժմ չեն ստացել համարժեք նյութական, տարածքային և բարոյական փոխհատուցում: Մարզային խորհրդի միջնորդությունը ընդունվեց ՀԽՍՀ ԳԽ կողմից, իսկ ԽՍՀՄ և ԱրդԽՍՀ Գերագույն խորհուրդները մերժեցին այն: 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին: 1990թ. ապրիլի 3-ին ընդունվեց ԽՍՀՄ օրենքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման» մասին, համաձայն որի «… հանրապետության որոշումը Միության կազմից դուրս գալու մասին պետք է կայացվի միութենական հանրապետության ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ` հանրաքվեի միջոցով» (հոդվ.2): «Միութենական հանրապետությունում, որն իր կազմում ունի ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ, հանրաքվեն պետք է անցկացվի յուրաքանչյուր ինքնավարությունում առանձին: Ինքնավար հանրապետությունների կամ ինքնավար միավորների ժողովուրդներին իրավունք է վերապահված ինքնուրույն որոշել` ԽՍՀՄ կազմում, կամ դուրս եկող հանրապետության կազմում մնալու, ինչպես նաև իր պետաիրավական կարգավիճակի հարցերը» (հոդվ.3): 1991թ. օգոստոսի 30-ին ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց հռչակագիր «Ադրբեջանական Հանրապետության պետականության վերականգնման մասին», որով Ադրբեջանը հռչակվեց 1918-20թթ. գոյություն ունեցող Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի ժողպատգամավորների համատեղ համագումարը «…փաստելով ԱդրԽՍՀ Գերագույն խորհրդի` 1918-20թթ. պետականության վերականգնման որոշումը և հիմք ընդունելով ԽՍՀՄ սահմանադրությունն ու օրենսդրությունը` ինքնավար միավորումների ժողովուրդների իրավունքը ինքնուրույն որոշելու իրենց պետաիրավական կարգավիճակը, ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիր»: 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ կազմալուծումից առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և Շահումյանի շրջանում անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվե, որի արդյունքում մասնակիցների ավելի քան 99%-ը «ԱՅՈ» ասացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Հանրաքվեին հետևում էին անկախ դիտորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Բուլղարիայից, որոնք արտահայտել են իրենց դրական վերաբերմունքը և դիրքորոշումը հանրաքվեի` օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ընթացքի վերաբերյալ: Չհաշտվելով իրավական իրողության հետ, Ադրբեջանը 1991-94թթ. ապօրինի կերպով զավթելով հանրապետության տարածքում տեղակայված նախկին սովետական ռազմաօդային տեխնիկան, Լեռնային Ղարաբաղի անզեն բնակչության դեմ սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ` ավիացիայի, հրետանու և ծանր տեխնիկայի կիրառմամբ: Պարտադրված պատերազմի ծանր պայմաններում ձևավորված Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերը հաղթական մարտերի արդյունքում ոչ միայն հետ մղեցին ադրբեջանական կանոնավոր բանակի հարձակումը, պահպանելով ԼՂՀ հիմնական տարածքները, այլև նրա շուրջը ստեղծեցին «անվտանգության գոտի»: 1994թ. մայիսին Բիշկեկի արձանագրության հիման վրա Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը: Զինադադարը մինչ այսօր հիմնականում պահպանվում է: Նույն թվականի նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ Բուդապեշտի խորհրդաժողովում որոշվեց ԵԱՀԿ Մինսկի խմբին` համանախագահությամբ` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի տրամադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական մանդատ, որի շրջանակներում մինչ օրս ընթանում են բանակցությունները: Նշված փաստերն ապացուցում են արցախահայության ազգային-ազատագրական պայքարի արդարացիությունը և արձանագրում են այդ գործընթացի իրավական անխոցելիությունը: Այսպիսով, մենք` Սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչներս, արցախյան համազգային հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հայտարարում ենք մեր միասնական դիրքորոշումը: Այն է` 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր լիակատար անկախությունն Ադրբեջանից ձեռք է բերել կիրառելով բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, խստորեն հետևելով ԽՍՀՄ ներպետական օրենսդրությանը և միջազգային-իրավական նորմերին: Հետևապես, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման միակ և օրինական հիմքը միջազգային իրավունքի նորմերի և դրույթների գերակայության վրա հիմնված գործընթացն է, ինչը նշանակում է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական ճանապարհով: 2. Արձանագրելով քսանութ տարում ԼՂՀ-ում տեղի ունեցած անշրջելի փոփոխությունները, մենք անընդունելի ենք համարում բանակցային այնպիսի գործընթացը, որի արդյունքում հայկական կողմին կարող են պարտադրվել անհիմն զիջումներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես պետական կազմավորում` իր տարածքով, բնակչությամբ, պետական ու ժողովրդավարական ինստիտուտներով, տնտեսական ու իրավական համակարգերովկայացած իրողություն է: Հետևապես, անվիճելի է, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ: Այլապես հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ: 3. Մենք կգործադրենք բոլոր ջանքերը խթանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես միջազգային իրավունքի սուբկեկտ ճանաչելու գործընթացը, պաշտպանելու ազգային-ազատագրական պայքարի բոլոր ձեռքբերումները, և վճռական ենք միասնաբար համարժեք պատասխան տալու մեր ժողովրդի անվտանգությանն ուղղված ցանկացած ոտնձգությանը: Մենք միասին ենք, ուրեմն զորեղ ենք»: Հայտարարության հեղինակները խնդրում են միանալ հայտարարությանը և ժողովրդական դիվանագիտության շրջանակներում տարածել այն, իսկ սփյուռքահայ մեր հայրենակիցներին` նպաստել այս փաստաթուղթը տեղի իշխանություններին ներկայացնելու համար:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am