Անկարայի ստվերը

Հայերը հայտնում են, թե Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հետեւում Թուրքիան է կանգնած: Հայ զինվորականները, որոնք տեղակայված էին Թալիշ գյուղի շրջակայքում, պնդում են, որ ադրբեջանական զորքից բացի, իրենց դեմ պայքարում էին թուրք զինվորներ եւ ԻԼԻՊ-ի նորակոչիկներ, որոնք Թուրքիայից եկել էին քրիստոնյա հայերի դեմ պայքարելու: «Մեծամասնությունը Թուրքիայից է գալիս, սակայն նրանց մեջ նաեւ վարձկաններ կան: Առանց Անկարայի օգնության եւ աջակցության, նրանք երբեք չէին կարողանա հարձակում սկսել», - հայ սպաներից մեկի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն: Երեւանի կարծիքով, Թալիշում տարեցների հանդեպ իրականացված վայրագությունն ապացուցում է, որ ԻԼԻՊ-ը ղարաբաղյան հակամարտությունում հանդես է գալիս Բաքվի կողմից: Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ամենապայթյունավտանգն է բոլոր   «սառեցված հակամարտություններից», որոնք ժառանգվել են փլուզված ԽՍՀՄ-ից, գրում է թղթակից Նիկոլա Վինը:  Տարածաշրջանում աշխատող եվրոպացի դիվանագետի խոսքով, այս հակամարտությունը չի կարելի նույնիսկ  «սառեցված» անվանել. «Այստեղ մենք գործ ունենք հրաբխի հետ, որը պարբերաբար սկսում է ժայթքել, բայց այդ ժայթքման ժամանակը եւ ուժն անհնար է կանխատեսել»: Ադրբեջանը հայտարարում է տարածաշրջանը զենքի օգնությամբ վերանվաճելու մասին, եթե Մինսկի խումբն այդպես էլ քաղաքական լուծում չգտնի: Հայաստանը, որտեղ քրիստոնյա եկեղեցին շատ ամուր դիրքեր ունի, ռազմական գործողությունների վերսկսման մեջ Անկարայի ձեռքն է տեսնում: Եվ չնայած Թուրքիան պաշտոնապես հակամարտության կողմ չի հանդիսանում, ապրիլի   4-ին նախագահ Էրդողանը հայտնեց.    «Մենք աղոթում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրները հաղթեն այս բախումներում եւ մենք մինչեւ վերջ կաջակցենք նրանց», -մեկնաբանում է թերթը: Հրադադարի նախաձեռնությամբ հանդես եկած Մոսկվայի համար դժվար կլինի հաշտեցնել երկու հակառակորդին: Սիրիական արշավի ընթացքում թուրքական բանակը երկու ռուսաստանյան ինքնաթիռ խոցեց, այժմ Ռուսաստանն ու Թուրքիան թշնամացել են, գրում է թղթակիցը: Դա ստիպում է զգուշանալ տարածաշրջանում միջնորդների միջոցով պատերազմի վերսկսումից:   «Լեռնային Ղարաբաղում շատերը կուզենային արդյոք նման սցենար: Նրանք հենց հանդիմանում են Հայաստանում ռազմական բազա ունեցող Կրեմլին, որ բավականաչափ ակտիվորեն չի աջակցում Երեւանին Բաքվի հետ դիմակայության մեջ», - նշում է թղթակից Նիկոլա Վինը: Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին զենք է վաճառում, բայց խաղալով բանկիրի եւ ռազմական սադրիչի դերը, պատրաստ չէ ապակայունացնել դաշնակիցներից մեկին հանուն մյուսի, ասված է հոդվածում:  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am