Ալեկոծված Թբիլիսին ու մերոնց «լայվը»

Վրաստանի խորհրդարանում երեկ մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը, ավարտվել է սկանդալով: Նիստը ընդհատվել է այն բանից հետո, երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով:

Այս տեսարանը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել նիստին ներկաների շրջանում, ինչպես նաև խորհրդարանի շենքում՝ հանգեցնելով բողոքի ակցիաների: Միջադեպին կոշտ է արձագանքել նաև պաշտոնական Թբիլիսին․ վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, թե «ծանր էր տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին վրացական օրենսդիր մարմնի գլխավոր ամբիոնին»: Աղմկահարույց միջադեպից հետո ռուս պատգամավորը հայտարարել է, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև մարդասիրական և տնտեսական հարցերով բանակցությունները տապալման եզրին են: Թբիլիսիում անցկացված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բողոքի պատճառ դարձավ ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։

Այստեղ պլանավորված էր անցկացնել այս վեհաժողովը, որին ներկա էին նաև պատվիրակություն Ռուսաստանից, ավելին՝ վեհաժողովը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը, ըստ վրացական կողմի՝ աբխազական պատերազմի մասնակից է։

Ռուսաստանյան պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը: Առավոտյան էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։
Ավելի ուշ արդեն ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն սկսեցին բողոքել ռուսական պատվիրակության ներկայությունից։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ևս հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում: Ինչ վերաբերում է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին, վերջինս երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:

Երկրի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են անցկացվում՝ պահանջելով հենց խորհրդարանի խոսնակի հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երեկոյան արդեն ցուցարարները փորձում էին ներխուժել խորհրդարան։ Փողոց էր դուրս եկել ոստիկանությունը, մոբիլիզացվել էին հատուկջոկատայինները: Ցուցարարները պահանջում էին, որ մեկ ժամվա ընթացքում պաշտոնաթող լինեն Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիան և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Թբիլիսիում ողջ գիշեր շարունակված բողոքի ակցիաներից հետո լուսադեմին ոստիկանությունը իրավիճակը վերցրեց լիակատար վերահսկողության տակ:

Թբիլիսիի իշխանությունները հունիսի 21-ին հայտարարել են, որ մոտ 70 մարդ, այդ թվում` 39 ոստիկան, վնասվածքներ են ստացել փողոցային բախումների ժամանակ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Ու թեև այսօր առավոտյան ոստիկանությունը իրավիճակը վերցրեց իր լիակատար վերահսկողության ներքո, ընդդիմության առաջնորդները խոստացել են վերադառնալ Թբիլիսիի փողոցներ: «Մենք նորից կհանդիպենք Ռուսթավելի պողոտայում՝ ժամը 7-ին: Մենք մարդկանց հետ պետք է համաձայնեցնենք գործողությունների պլանը», - հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:

Այս ամենի մեջ, սակայն, այլ բան է հետաքրքիր...

Թբիլիսիում երեկ անցկացված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահել էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, մասնակցում էր նաև Հայաստանը` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությամբ: «Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- հայտարարել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, գրում է Aliq.ge-ն:

«․․․Մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք» - ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հենց այսպես է պարզաբանել մեր պատվիրակության քայլը ֆեսյբուքյան ուղիղ տեսակապով։

Հայկական պատվիրակության այս քայլը առավել քան անընդունելի է։ Ո՛չ ռազմավարական դաշնակից ռուսների, ո՛չ եղբայրական վրացիների տեսանկյունից այն չի կարող ընկալվել։ Մերոնք առանց հաշվելու իրավիճակը նախընտրել են, այսպես ասած՝ «փախուստը», մինչդեռ կարելի էր մնալ խորհրդարանի դահլիճում ու ստանձնել միջնորդի դեր, գոնե փորձել դա անել։

Մինչդեռ ուղիղ եթեր մտնել ու հպարտանալ՝ չհաշվարկված, չկշռադատված քայլով, առավել քան անհասկանալի է։

Թամար Բագրատունի

դիտվել է 3491 անգամ
Լրահոս
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am