Լևոնական Վահե Գրիգորյանի նիկոլությունը. իշխանազավթում

Քաղաքական շանտաժի կամ առևտրի արդյունքում Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու դարձած և ամենայն հավանականությամբ ստվերային գործիքակազմի կիրառման օգնությամբ ԱԺ–ում 99 «կողմ» ձայն ստացած Վահե Գրիգորյանն այսօր ինքնահռչակվել է որպես ՍԴ նախագահ։ ԱԺ–ում այս իշխանազավթմանը հավանության են արժանացրել, ինչը խմբակային է դարձնում ապօրինությունը։

Սա այն մարդն է, որը Լևոն Տեր–Պետրոսյանի համար տարիներ շարունակ քաղաքական փաստաբանություն է արել և, ըստ էության, զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ ոչ թե իրավաբանությամբ կամ փաստաբանությամբ։

ՍԴ նախագահ ինքնահռչակվելով՝ Վահե Գրիգորյանը յուրօրինակ ձևով նիկոլություն է անում, այսինքն՝ ինքն իրեն կարգում է որպես «Ժողովրդի ՍԴ նախագահ», ինչը Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարում է։

Եթե Փաշինյանը հայտարարում էր, որ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ոչ մեկը, ապա Վահե Գրիգորյանն էլ, փաստացի, հայտարարում է, որ կա՛մ ինքն է ՍԴ նախագահ, կա՛մ ոչ մեկը։ Բայց եթե հեղափոխության բուռն շրջանում Նիկոլի իշխանազավթումն ուներ «փողոցի» աջակցությունը, ապա այժմ այդ «փողոցը» չկա, բայց կա իշխանական լծակ և իշխանական «բեսպրեդել»։

Դատարանների շրջափակման փաշինյանական կոչը չարժանացավ հանրության անգամ փոքր շրջանակների աջակցությանը և տապալվեց։ Այդ պահից սկսած արդեն որոշում կայացվեց դիմել ստվերային գործիքակազմերի, այդ թվում՝ շանտաժի, իշխանական լծակների կիրառման ու առևտրի գործիքակազմերին։

Փաշինյանը փաստացի ֆաշիստական մեթոդոլոգիայով է զավթում իշխանությունը։ Սկզբում նա Հիտլերի պես դարձավ վարչապետ՝ չլինելով ԱԺ մեծամասնության ներկայացուցիչը։ Ապա սեփականաշնորհեց խորհրդարանը։ Եվ հիմա հարձակվել է դատական իշխանության վրա ճիշտ այնպես, ինչպես Հիտլերը, ով թիրախ դարձրեց վեյմարյան դատարանները և ստեղծեց նացիստական «Ժողովրդական դատարանների պալատ»։ Պալատի ֆունկցիան Հիտլերի ձեռքում պատժիչ ու դակիչ դերակատարում իրականացնելն էր։

Փաշինյանական ֆաշիզմն առանց գաղափարախոսության է։ Եթե Հիտլերը ներքին ու արտաքին թշնամիների կերպար էր հրամցնում իր կարծիքով հանուն մեծ Գերմանիայի, ապա փաշինյական ֆաշիզմը զուտ աթոռապաշտական ֆունկցիա է կատարում ու ձեռքի հետ էլ սպասարկում արտաքին ուժերի շահերը։ Քայլարածների համար թշնամու կերպար են իրենց քաղաքական ընդդիմախոսները, ղարաբաղցիները, որոնց մեջ «դավադիրներ» են փնտրում և ռուսները, որոնց վրա է Փաշինյանն ուզում բարդել սեփական ձախողումները Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Վերադառնալով ՍԴ–ի թեմային՝ նկատենք, որ Հայաստանում նիկոլական ֆաշիզմ թույլ չտալու մեջ շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և անհատները պետք է հրապարակավ արտահայտվեն։ Այստեղ արդեն խնդիրն այն չէ, թե որքանով են լավը կամ վատը ՍԴ գործող դատավորները և ով ինչ կարծիք ունի ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի մասին։ Խնդիրը Հայաստանում իշխանության ուզուրպացիա թույլ չտալուն և մեր երկրի անվտանգությանն է վերաբերում։

Բռնապետությունը լինում է այն դեպքում, երբ մեկ մարդու կրնկի տակ է հայտնվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը։ Հիմա մենք այդ ամենի ականատեսն ենք դառնում և լռելը հավասարազոր է լինելու հանցակից լինելուն։

Ի դեպ, ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն նույնպես պետք է արձագանքեն ՍԴ նախագահ ինքնահռչակվելու Վահե Գրիգորյանի հայտարարությանը, այլապես իրենք էլ են պատասխանատու և մասնակից դառնում մի խումբ անձանց կողմից իշխանության զավթման գործընթացին, քանզի «ազատ» քվեարկության միջոցով մասնակցել են Վահե Գրիգորյանի նշանակմանը։

Լռելը հետագայում որևէ մեկին չի ազատելու պատասխանատվությունից։

7or.am

դիտվել է 539 անգամ
Լրահոս
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am