Փաշինյանը վերակենդանացնո՞ւմ է «Փող՝ տարածքների ու բաց կոմունիկացիաների դիմաց» ծրագիրը

Ինչպես հայտնի է, հունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Ուշագրավ է, որ այդ հանդիպմանն ընդառաջ՝ ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական, ոչ անհայտ Ջոն Բոլթոնը թվիթթերյան իր էջում գրել է. «Անհամբերությամբ եմ սպասում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ այս շաբաթվա ընթացքում նախատեսված հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց երկխոսությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի խաղաղության առաջխաղացման համար»։

Հիշեցնենք, որ սա այն Բոլթոնն է, որն իր հայաստանյան այցի ժամանակ առաջ էր տանում այն թեզը, ըստ որի՝ Հայաստանը պետք է դուրս գա իր պատմական կաղապարներից։ Նա նկատի ուներ հայ–ռուսական հարաբերությունների վերանայումը, հայ–թուրքական մերձեցումը՝ Հայոց ցեղասպանության մոռացության գնով, ինչպես նաև Ադրբեջանի հանդեպ զիջողական տրամադրվածությունը։

Բոլթոնի հովանու ներքո՝ Նիկոլ Փաշինյանը մի պահ ակտվորեն ներգրավվել էր Արցախի խնդրի կարգավորման գործընթաց։ Այդ գործընթացը Բոլթոնի պլանի մասն էր։ Պլան, որի ռազմավարական թիրախը Ռուսաստանն է, մարտավարականը՝ Իրանը, գլխավոր շահառուներից մեկը՝ Թուրքիան, լոկալ շահառուն՝ Ադրբեջանը, գործիքը՝ Հայաստանը, իսկ գինը՝ Արցախը, որը պետք է հանձնվի Ադրբեջանին՝ վերջինիս կողմից Իրանի դեմ գործողություններին միանալու նախապայմանով։

Բոլթոնի պլանի առանձնահատկություններից մեկն այն է, որ Արցախի հարցով բանակցությունները տեղավորվում են «Փող՝ տարածքների ու բաց կոմունիկացիաների դիմաց» բանաձևում։ Նույնիսկ խոսվում էր զիջումների դիմաց Հայաստանին տրվելիք թվի մասին՝ 5 միլիարդ դոլար։ Տեղեկություններ կան, որ նույնիսկ հայկական ու ադրբեջանական կողմերի մասնակցությամբ այդ բանաձևի շրջանակներում հանդիպում–քննարկումներ են եղել Դուբայում։ Ինչևէ։

Բոլթոնի վերադարձը

Բոլթոնի հայաստանյան այցից հետո Ադրբեջանում մեծ ոգևորություն էր առաջացել։ Մամեդյարովը խոսում էր սպասվող լուրջ առաջընթացի, Նիկոլ Փաշինյանը՝ «խաղաղության պատրաստվելու», իսկ Փաշինյանի կինը՝ սահմանի դիմաց ոչնչի համար զոհվելու մասին։

Դավոսում տեղի ունեցած Ալիև–Փաշինյան հանդիպումից հետո, սակայն, Բոլթոնի պլանը առերևույթ սառեցվեց։ Փաշինյանը Գերմանիայում հնչեցրած հայտարարությամբ հետ քաշվեց այդ պլանից, քանզի վախեցավ, որ կարող է աթոռը կորցնել։

Փաշինյանի հետ քաշվելուն անմիջապես հաջորդեց Ջորջ Սորոսի գրառումն այն մասին, որ պետք է աջակցել Հայաստանին, ինչը նշանակում էր, որ պետք էր աջակցել Փաշինյանի իշխանությանը, որպեսզի հնարավոր լինի վերացնել դիմադրության այն կենտրոնները, որոնք կարող էին թույլ չտալ «Փող՝ տարածքների ու բաց կոմունիկացիաների դիմաց» ծրագրի կյանքի կոչմանը։

Սորոսի այդ հայտարարությանը հաջորդեցին Հայաստանում, այսպես կոչված, անցումային արդարադատություն իրականացնելու և դատավորներին վեթինգի ենթարկելու մասին ակտիվ բարձրաձայնումները, խորացվեց հայաստանցի–ղարաբաղցի հակասություն առաջացնող տեղեկատվական դիվերսիան, Փաշինյանը միտումնավոր կերպով լուրջ լարվածություն առաջացրեց պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև՝ առաջ քաշելով «դավադիրների» տեսությունը, ակտիվացան «Սասնա ծռերը», որոնց նպատակը Արցախում ապակայունացում առաջացնելն է և Հայաստանում յակոբինյան մթնոլորտ ձևավորելը, ստեղծվեց 2016–ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանձնաժողով, որի նպատակը զոհերի հարցը քաղաքականապես շահարկելն ու հայկական բանակը վարկաբեկելն է, շարունակվեց հակառուսական հիստերիան, ու հայ–ռուսական հարաբերություններն այժմ կատաստրոֆիկ ցածր մակարդակի վրա են։ Ահա սա նկատի ուներ Սորոսը, երբ հայտարարում էր Հայաստանին աջակցելու մասին։ Այդ աջակցությունը Բոլթոնի պլանի իրագործման համար է։

Փաշինյանի կողմնորոշումը

Երբ Բոլթոնը նշում է, որ ինքը պատրաստ է աջակցել Մնացականյան–Մամեդյարով երկխոսությանը, նշանակում է՝ Փաշինյանը, պատկերավոր ասած, կրկին վերադառնում է Դավոս։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ մի պահ դադարեցվել էր երկխոսությունը «Փող՝ տարածքների ու բաց կոմունիկացիաների դիմաց» ծրագրի շրջանակներում։

Սա նշանակում է, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները կարող են խորանալ, քանզի սորոսաբոլթոնական շրջանակների ու լևոնանիկոլական իշխանական թիմի համար Արցախի հարցում գլխավոր ընդդիմախոս է համարվում 2–րդ նախագահը, որի ֆիզիկական մեկուսացումը քաղաքական կյանքից դարձել է իդեա–ֆիքս ինչպես դրսի (որոնց, ի դեպ, չի կարելի ԱՄՆ պաշտոնական ու հիմնական ուղղության ներկայացուցիչներ համարել), այնպես էլ Լևոնենց համար։

Թե ինչպիսի ընթացք կստանա Բոլթոնի պլանի մեջ մտնելն այս անգամ, կերևա շատ շուտով։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 1121 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am