Հայկո ջան, սիրուն չի

Երևանի ավագանու վերջին նիստում մթնոլորտը թեժացել է։ Ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակները վերանայելու հարցը: Նախագծով առաջարկվում է հաստիքացուցակն ավելացնել 102-ով: Լույս խմբակցությունից Դավիթ Խաժակյանը հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բացարձակ չի կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը, իսկ աշխատակազմն էլ կրճատվելու փոխարեն անընդհատ աճում է: Հեղափոխական քաղաքապետ Հայկ Մարությանն ուզում է 7 խորհրդական և մի քանի օգնական ունենալ: Այսինքն` անում է ճիշտ նույն քայլերը, ինչ անում էին նախկինները. «Մենք նաեւ ասում ենք, որ քաղաքապետի 2 օգնականը բավարար է: Տրանսպորտի վարչությունն ունի 9 աշխատակից, 19 աշխատակից եք բերել տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: Սա ադեկվա՞տ փոփոխություն է, իհարկե ոչ: Ճարտարապետական բլոկում ծանրաբեռնվածությունը մեծացել է, բայց այնտեղ ոչ մի հաստիք չի ավելացել: Տրամաբանությունը այստեղ ո՞րն է»,- հայտարարել Խաժակյանը՝ հավելելով, որ եթե արդյունավետության առումով նորերը հների նման են, «հենա նրանք էլ էին կառավարում»:

Նախկինի հետ համեմատությունից Մարությանը նեղսրտել է ու հակադարձել, թե նախկինում այդ հաստիքների և մեքենաների կարիքը չկար, որովհետև նախկինները կոռումպացված էին, իսկ հիմա շատ են ծանրաբեռնված, դրա համար էլ նոր ռեսուրսներ են պետք. «Բոլորս գիտենք, թե ինչպես էին առաջ շինթույլտվությունները ստանում, կոնկրետ մարդիկ կային, զանգում էին, գումարը տալիս, ստանում էին, մնացածը չէին ստանում: իսկ այսօր ամեն մի դիմում մշակվում եւ պատասխան է տրվում:
Հիմա աշխատանքի ծավալները 3-4 անգամ մեծացել են: Այո, պետք է ավելացնել հաստիքները, բայց մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք: Այո, ճարտարապետական, իրավաբանական վարչությունում հաստիքները պետք է ավելացնել: Այո, այդ վարչությունների պետերը անընդհատ ինձ ասում են, որ չեն հասցնում, իրենց մարդ է պետք: Ես ասում եմ՝ դիմացեք, ավելի արդյունավետ աշխատեք:
Նախկինում եթե դիմումը գալիս էր, հասցեատիրոջով էր գալիս, որ այս տեղում պետք է շինթույլտվություն տրվի, լավ տեղ է, թե վատ տեղ է, նորմերին համապատասխանում է, թե ոչ, երկրորդական էր: Հիմա իրապես քննարկվում, մշակվում է ամեն մի դիմում: Այո, վարչությունների աշխատակիցներն ամբողջ օրը մեքնենաներով գնում են քաղաքացիների դիմումների հետքերով»,-հայտարարել է Մարությանը:
Սերժ Սարգսյանը կասեր` սիրուն չի, Հայկո ջան: Չի' կարելի, ամո'թ է: Հայկ Մարությանը որտեղի ՞ց է վերցրել, որ նախկինում դիմումները չէին մշակվում ու չէին պատասխանվում, որ շինթույլտվությունները տրվում էին հենց այնպես` առանց տեղազննության, առանց նորմատիվ պահանջները հաշվի առնելու: Թող փաստեր ներկայացնի:
Քաղաքային տնտեսությունը բարդ ու բազմաոլորտ համակարգ է և քաղաքապետարանը միշտ էլ աշխատել է ծանրաբեռնված: Բոլոր խնդիրները, որոնք լուծելու համար Հայկ Մարությանն այսօր ճկռում է, միշտ էլ եղել են և միշտ էլ այդ գործերն արվել են: Ընդ որում, մի քանի ոլորտում, որտեղ Հայկ Մարութանն ակնահայտորեն տապալվել է, նախկինները կարողանում էին ավելի լավ արդյունքներ ցուցաբերել: Օրինակ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն մայրաքաղաքի աղբահանությունն անհամեմատ ավելի լավ էր կազմակերպում: Սա փաստ է, որի մասին են վկայում Երևանի փողոցներում այսօր կուտակված աղբի դեզերը: Նման բան Տարոնի ժամանակ չկար: Քաղաքային տրանսպորտի աշխատանքը կատաստրոֆիկ վատացել է: Սա ևս փաստ է, որի մասին կարող են վկայել սեփական նյարդերը քայքայելու հաշվին երթևեկող ուղևորները: Կարգին Հայկոն ինքն է խոստովանել, որ գծատերերից շատերը հրաժարվում են իրենց երթուղիները սպասարկելուց: Իսկ ո ՞վ է ասում, որ Տարոնի ժամանակ հրաժարվողներ չկային: Բայց ինչ-որ ձևով այդ հարցը լուծվում էր: Իսկ հիմա տրանսպորտի վիճակը օրեցօր վատանում է:
Ի դեպ, ուսուցողական մի դիտարկում հատուկ Հայկ Մարությանի համար. խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել Երևանի զարգացման 2003-2009 թվականների շրջանը և տեսնել, թե քաղաքապետարանը քանի աշխատողով ինչ ծավալի քաղաքաշինական ծրագրեր էր իրականացնում Երևանում:

Իսկ ընդհանրապես ի ՞նչ կապ ունեն կոռուպցիան ու կաշառքը աշխատողների և ծառայողական մեքենաների թվի հետ:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 15345 անգամ
Լրահոս
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am