Որտեղ են դավադիրները,Փաշինյանի թիմում,թե՞.. .Ալեն Սիմոնյանը որոշ մանրամասներ է հայտնում
Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:/Մաս 2-րդ/
-Ընդունո՞ւմ եք ,որ դատարաների շրջափակելու կոչը ճիշտ քայլ էր:
-Եթե դուք լռեցիք և ու մնացած բոլորը ,ովքեր քննադատում էին,լռեցին ու չասացին,որ ճիշտ չէր գործադիրի`օրենսդրի շրջափակելու փաստը,ապա այս պարագայում դուք նույնպես պետք է լռեք և ընդունեք որ դա ճիշտ էր:
-Այսինքն`մտավախություն չունե՞ք,որ իշխանափոխություն կլինի,կամ դուք մի քիչ կթուլանաք և սրա համար պատասխան եք տալու:
-Ինչի՞ համար:
-Հակսահմանադարական քայլի համար:
-Դուք իրավաբա՞ն եք:
-Ես ասում եմ իրավաբանների կարծիքը:
-Այդ իրավաբանները ո՞ւր էին հոկտեմբերի ժամանակ:
-Կգա ժամանակը:
-Ամեն ինչը վերացական և ապագայի համար է,դուք սպասումներ ունե՞ք ,որ մեր իշխանությունը փոխվելու է:
-Բոլորը ապագայի համար սպասելիքներ ունեն,դուք չունե՞ք:
-Իմ սպասելիքները կապված չեն նրա հետ ,որ այսօրվա իշխանությունը,որը 71տոկոս վստահություն ունի,կտապալվի,դա հակապետական վերաբերմունք է սեփական երկրի նկատամաբ,երբ այդ մարդիկ,ովքեր տարբեր հարթակներում ելույթեր են ունենում,խոսում են տապալման մասին,նրանք խոսում են ժողովրդի տապալման մասին:Մենք 71 տոկոս վստահություն քվե ենք ստացել հինգ ամիս առաջ:
-Ժամանակը արագ է թռչում:Դա եղավ անմիջապես Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո:
-Ո՞վ է երկրորդ նախագահը:
-Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի:
-Ռոբերտ Քոչարյանը նախագահ չի ընտրվել:
-Դա ձեր կարծիքն է,այսինքն ՝10 տարի ի՞նչ է եղել երկրում:
-Մարդ,ով զբաղեցրել է այդ պաշտոնը զոռով ,իր զոռբայությամբ,նա Կարեն Դեմիրճյանին չի հաղթել,Ստեփան Դեմիրճյանին չի հաղթել,ինչպես նաև Սերժ Սարգսյանը չի հաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին,ոչ էլ առավել ևս Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Նիկոլ Փաշինյանը չէր հաղթե՞լ,որ գնաց ԱԺ որպես ընդդիմություն:
-Նիկոլ Փաշինյանը և Ելքը ստացել են 114 000 ձայն:
-Ով ասաց,որ դրանք չկեղծված ձայներ են:Կարող է իշխանությունը ձեզ համար լցրել է:
-Խնդրում եմ,որ իրավապահ մարմինները արձագանքեն այս հայտարարությանը:
-Դուք իրավապահ մարմիններին դիմեք,գնացեք Եվրոդատարան,ապացուցեք ,թե ինչպիսին են եղել ,հետո նոր կխոսենք այդ մասին:
-Որևէ մեկը թող կասկածներ չունենա,որ բոլոր ընտրություները,որոնք կասկած են հարուցում քաղաքացիների մոտ վաղը մյուս օրը կարող են վերանայվելու են և դրանց հետ կապված առնվազն քաղաքական գնահատական է հնչելու:
-Չմոռանաք նաև ձեր ձայներին անդրադառնալ:
-Եթե դուք ասում եք,որ Սերժ Սարգսյանենց կազմակերպած ընտրությունների ժամանակ մեր ձայները կեղծվել են …
-Ընտրությունները կեղծված են,այլանդակ ընտրություններ են,բայց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հավաքած ձայները մաքուր են:
-Ընդդիմության ձայները չեն կեղծվել:
-Ամեն ինչ իշխանության կամքով էր,իրենց կամքով էլ փաթեթ են ձեզ համար պատրաստել:Դատավարությունից հետո ասում եք վեթինգ է արվելու,հարց է առաջ գալիս,նախկին իշխանությունների մնացած դատավորներն են ,իսկ դատախազությունը,թե՞, քանի որ այս գլխավոր դատախազը սիրահոժար ծառայում է ձեզ,ուրեմն իրենց պետք չէ:
-Դատախազի ժամկետն ավարտվում է, և հետո շատ քիչ լծակ կա,որ հանավոր է դատախազին,որին ԱԺ-ն է ընտրել, պաշտոնանակ անել:Իսկ հարց եք տալիս,բա դատախազությու՞նը,բա դպրոցի տնօրեննե՞րը,պոլիկլինիկաների աշխատակիցները:
-Ինչո՞ւ չեք գնում ՀՔԾ ,դատախազություն,նրանք հրահանգավորված ձեր հրամանները կատարում են,իսկ մի դատավոր,ով ձեր սրտով որոշում չկայացրեց,միանագմաից հրահանգը տրվեցիք:
-Եթե մենք ուզենայինք,որ այդ դատավորները մեր ուզած որոշումները կայացնեին,նրանք մեծ հաճույքով կկայացնեին:Իրենք ի սկզբանե ստեղծված են եղել,որ սպասարկեն իշխանությանը:
-Իսկ դատախազնե՞րը,ՀՔԾ-՞ն:
-Եթե դու ունես անկախ դատարան,նորմալ դատական համակարգ,անկախ նարնից ,թե ով է վարչապետը,գլխավոր դատախազը…
-Դատաիրավական համակարգը իր բոլոր ճյուղերով,աշխատեք բոլոր ուղղություններով:Ինչո:ւ եք գնում դատարանների վրա,որովհետև ձեր ուզած որոշումը չի կայացրել:
-Որ ուզենան կկայացնեն,այդ մարդկանց մի մասը այնտեղ հայտնվել են…իրենք մեծ հաճույթով կսպասեն ,որ մեկը զանգի:
-Իսկ եթե չանի,գնալ դռներ փակե՞լ:Հիշեցնեմ,որ դատախազության և ՀՔԾ-ի տեղն էլ իմանաք:
-Եթե վաղը դատախազության հետ կապված ,նախկին դատախազներ դատվեն,հետո պետք է ասեք՝ոստիկանության,սահմանապահների,գեներալիտետի տեղը իմացեք:
-Բայց ,որ տեսնում ենք այդ դատախազը փաթեթն առած ձեր սրտով է առաջ գնում…
-Մեր սիրտը չէ,դա օրենքն է:Դատախազը չպետք է լավը լինի,նա պետք է ծառայի օրենքին,դուք խոսում եք հին տրամաբանության մեջ,Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համար էր դատախազը լավը,մեզ համար պետք է օրենքի մեջ լինի:
-Սոցցանցերում բռնությունները դատապարտեցիք,մարդիկ ,որ այլ կարծիք ունեին,համաձայն չէին իշխանափոխության հետ,բռնությունների էին ենթարկվում,տրամաբանությունը շարունակվում է:Հիշեցնեմ՝Արցախին նախագահին ուղղված կոչը:
-Ոչ միայն Արցախի նախագահին ,ընդհանարպես բռնության կոչերը…
-Հակոբ Հակոբյանի հարցազրույցին ծանո՞թ եք չէ, ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին,արդյո՞ք հենց իշխանափոխության տրամաբանության մեջ չէ խփել,փռել, ջարդել:
-Իշխանափոխոխություն անելուց մի հատ գլուխ ջարդվե՞լ է, բացի ինձնից ,պարոն Փաշինյանից ,ու մի քանի հոգուց որևէ մեկը չի վիրավորվել ,չէ՞:
-Ամբողջ օրը տեսնում էինք ասֆալտին էիք փռում, պատերին էիք խփում, նկարում էիք, ցույց էիք տալիս:
-Մի քանի օրինակ բերք այդ ասֆալտին պառկած լուսանկարներից:
-Բոլորի թիկնապահներին հերթով նկարում, ցույց էին տալիս:
-Թավիշ լինելու համար:
-Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չշփոթեք իմ բարեկրթությունը:
-Ճիշտ է ասում:
-Բացի ձեզանից ու Նիկոլ Փաշինյանից, կա ՞որևէ մեկը ,որ մտածում է ,որ Նիկոլ Փաշինյանը բարեկիրթ է իր հայտարարություններ ու գործղոությունների մեջ:
-Մեզ այսօր հասարակ մարդիկ մեղադրում են և ասում ՝ այս թավիշը վերջացրեք ,բավականա է,մեր ընդդիմախոսները,ովքեր ,որ փորձում են երկիրը ճոճել և դրանից դիվիդենտեր շահել,նրանք ուզում են մեզ հրել և տանել այդ բռնության դաշտ:Մարդիկ ուզում են հերոսանալ,իրենց տանեն ոստիկանություն ,ծեծեն,ու ասեն՝սա բռնություն է:
-Հետևու՞մ եք չէ մամուլին,ամբողջ օրը բռնելու մասին լուրեր են:
-Քանի քաղաքական ապտակ է եղել վերջերս:Ընդամենը մեկ տարի առաջ Արամ Մանուկյանի նկատմամբ հարձակում եղավ ԱԺ-ում ելույթի պատճառով,քանի՞ քաղաքական բռնության դեպք է եղել,զրո:
-Հայստարարում էիք,որ ճամպրուկներով փողերը տարել են:
-Բա չեն տարե՞լ:
-Եթե այդ գորմարները ցույց չեք տալիս,ուրեմն կամ ձեր իրավապահներեն են վատ աշխատել,վատ դուք եք սուտ խոսել:
-Ինքնաթիռը կարող է բյուջեի փողով չեն գնել:
-Գաղտնի եք գումարները ետ բերու՞մ,կարող է միլիոններ եք վերցրել,ու կեսը ցույց եք տալիս,կեսը՝ոչ:Բերեք մեկին ցույց տվեք,որ այսինչից այսքան գումար ենք ետ բերել:
-Այդ մարդիկ իրենք են ինքնակամ այդ գումարները տալիս,չեմ ուզում հիմա անուններ տալ,բայց մամուլում այդ անունները կան:
-Հրապարակային պետք է ասեք,որ այսինչը ասինչ բանի համար այքսան բերել է,կամ դուք սուտ եք խոսել,կամ դուք այ գումարները վերցրել եք և չեք ուզում ասել:
-Լավ:
-Աբովյանի ընրություններից հետո վարչապետը հայտարարում է,որ Աբովյանում հաղթեց հեղափոխությունը ,մարզպետն էլ՝թե հաղթեց կրիմինալը:Կողմնորոշվեք ,ասեք,թե ո՞վ հաղթեց Աբովյանում:
-Տեղի ունեցան ընտրություններ,որտեղ հաղթել ԲՀԿ ներկայացուցիչը,որի համար շնորհավորում եմ իրեն:
-Կրիմինալը հաղթեց,թե՞…
-Կան անցյալից մնացած ավանդույթներ և որոշ մարդիկ,որոնք նոր Հայաստանում են,իրենք վերացող տեսակ են,ես խոսք եմ տալիս:
-Ազդեցություն ունեցա՞ն այս ընտրությունների ժամանակ:
-Միգուցե,ես այդքան էլ ծանոթ չեմ,որ պատասխանատու ձևով ինչ-որ բան ասեմ,ենթադրում եմ,որ իրենք էլ են հասկանում,որ դա իրենց վերջին շունչն է:
-Ասում են՝ նրանք նաև աջակցել են Իմ քայլի թեկնածուին,կրիմինալների մասին եմ ասում,կրիմինալը սիրում է իշխանությանը:
-Եթե նման փաստեր կան,պետք է հրապարակել, ենթադրենք,եթե ինչ-որ մեկը որոշել է ինչ-որ մեկին օգնել,ինչ-որ բանի դիմաց,անընդունելի է:
-Եվ հեղափոխությունը հաղթե՞ց և կրիմինա՞լը:
-Կրիմինալը իր կողմից փորձեց ինչ-որ բան անել և հեղափոխությունը հաղթեց:
-Փաստորեն երկուսն էլ ճիշտ են:
-Միշտ ճիշտ է Նիկոլ Փաշինյանը:Աստված մեկն է,և որևէ մեկին աստվածացնել պետք չէ,բայց քաղաքական մարմնի ղեկավարի խոսքը ինձ համար վերջինն է,և դա է ինձ համար պաշտոնական:
-ԲՀԿ-ի նկատմամբ երախտիքի զգացում ձեր ուժը զգու՞մ է,թե՞ ոչ:
-Մեզ աջակցել է և մենք երախտապարտ ենք ՀՀ ժողովրդին:Թող ձայն չտային,կտեսնեինք,թե հետո ինչ կլիներ:
-Էլի կշրջափակեի՞ք:
-Կարող է:
-Աննա Հակոբյանին հարց են տալիս,որ բարեգործական հիմնադրամին գումարներ են նվիրաբերում մարդիկ,ում դուք համարել եք գողեր և ավազակներ ,նա էլ ասում է,որ եթե լավ,բարի նպատակով ենք օգտագործում ,նորմալ է թեկուզ գողացված գոմարները:Կամ սա սրբի դուռ է,սրբապիզծ են,կեղտոտ գումարները գալիս են Աննա Հակոբյանի դուռը մաքրվում են,կամ գալիս են այս ֆոնդ,Աննա Հակոբյանը այդ գումարները լեգիտիմացնում է…
- Աննա Հակոբյանը այն մարդկանցից է,ով իր անցած առանձին ճանապարհով ,ապացուցել է,որ իր ազնվությունը կասկածի տակ դնելը ճիշտ չէ:
-Ոչ ոք կասկածի տակ չի դնում:Սակայն նրանք միշտ միասին են:Իրենք հայտարարում են,որ կեղտոտ գումարներ են ունեցել,հետո ֆոնդին գումարներ են տալիս ,ասում է՝լավ է:
-Աննա Հակոբյանը ոչ դատավոր է ,ոչ դատախազ:
-Իր ամուսինը այդ ուժի ներկայացուցիչ է:
-Այսնինքն ՝դուք ուզում եք ասել,որ կեղտոտ փողեր են գալիս և իրենք վերցնու՞մ են:
-Ես չեմ ասում,իրենք են միշտ ասել:
-Ոչ մի գումար չի սրբադասվում,ոչ ոքի կարգավիճակը չի փոխվում,ամեն ինչ մնում է այնպես ,ինչպես հայտարարվել է , բայց շահարկումների դաշտում կարելի է ամեն ինչ ասել:Այս պարագայում նույնպես,եթե կա դրա հետ կապված ինֆորմացիա,թող դիմեն ՀՔԾ և այդ հարցը լուծում ստանա:
- Աննա Հակոբյանը և Իմ քայլի անդամները ,երբ ժամանակին հանցագործ են հայտարարել,թող բարի լինեն այդ բեռը իրենց վրա վերցնեն, գնան իրենք դիմեն ՀՔԾ,տեսնեն ,թե ինչ փողեր են և նոր վերցնեն:
-Դուք լրագրողի ,քաղաքական գործչի և իրավապահի ֆունկցիան դնում եք մեկը մյուսի վրա,և ասում եք՝թող այս մեկը սա անի,մյուսը՝այն:
-Ճի՞շտ է,որ կադրերի սղություն կա և ստիպված եք դիմել Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերի օգնությանը ,ստիպված էիք Սերժ Սարգսյանի կադրերով ի բավարարվել:
-Ինչ է նշանակում ինչ-որ մեկի կադր, մարդը մասնագետ է և կարող է իր մասնագիտությունը ծառայեցնել ի օգուտ ՀՀ-ի:Ենթադրենք 1992 ին եղել է պաշտոնյա,պետք է ասենք ,որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ աշխատել է,հիմա չի կարող,նման մարդ չի լինի,որովհետև ով ծնվել է այդ թվականից այս կողմ ,ուրեմն այդ թվերին աշխատած կլինի :Ու ընդհանարպես բոլորը պետք է արտաքսվե՞ն ՀՀ-ից:
-Ասում եք՝մի խոսեք այդ մասին,պարոն Ցոլակյանը եղել է նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչը,ոչ մի բան չի տեսել,ոչինչ չի լսել,այսօր էլ եկել ձեր կողքը փառահեղ նստել է:Պաշտպանության նախարարը,ապրիլյանի բացահայտում եք ասում,ինքը տեղակալ է եղել ,ոստիկանապետը…
-Նաև ասենք,որ փառահեղ պաշտապանության նախարար ունենք,ով շատ լավ պաշտապանության նախարար է:
-Ժամանակը ցույց կտա:
-Իր աշխատանքը մարդիկ գնահատում են…
-Հետաքրիքր է՝ ընդդիմացե՞լ է այդ ամենին…
-Իսկ մենք որ լռել ենք,երբ տեսել ենք,որ կողքի մուտքում փող են բաժանում…
-Դուք պայքարում էիք..
-Դրա համար ես այսօր այստեղ նստած հարցազրույց եմ տալիս:Մեզ եք մեղադրում,բայց զարմանում եմ՝սկսել եք սև ու սպիտակ անել…
-Սևերը ովքե՞ր են:
-Ով ՀՀ-ն ատում է և նայում է որպես խոպանի ,վնաս է տվել :
-Սև ու սպիտակով երկիր կառուցո՞ւմ են:
-Մեղադրում եք մեզ:
-Դուք եք պիտակավորել:
-Եթե պաշտոն ենք տվել,նշանակում է սև ու սպիտակ չենք անում,եթե պաշտոն չենք տվել,ուրեմն սև ու սպիտակ ենք արել:Միշտ կա ամենակարևոր դատավորը՝հանրությունը,որը քվերակությունով կարողանում է այսօր բան փոխել:
-Տեր կանգնեք ձեր հայտարարություններին:
-Միլիոններով փող են ծախսում,որ մեզ վարկաբվեկեն:
-Դավադիրներ եք կարգում,փաթեթը տալիս եք Ալիևի ձեռքը,վաղը Եվրոպայում պատասխան եք տալու:
-Ալիևի մտագոհություններով թող մտահոգ ուժերը զբաղվեն:
-Փաթեթը տալիս եք Ալիևի ձեռքը,արցախցիներին համարում դավադիրներ,հետո ասում…
-Արցախցիներին չէ:Արցախցիներին մի խառնեք մեկ –երկու հոգու հետ,պաշտոնյանների հետ:
-Անուններ ասեք,օդի մեջ հայտարաություններ եք անում:
-Օդի մեջ չէ,ում մասին ասվել է ,նրանք գիտեն բոլորը ,դա ժողովրդին չի վերաբերվում:
-Երբ պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրին դավադիր եք անվանում,ես իրավուքն ունեմ ասելու՝անուններ տվեք:
-Դուք գիտեք,ուղղակի ուզում եք,որ ես անուններ հնչեցնեմ:
-Ես չգիտեմ:
-Հեռուստադիտողնեը գիտեն:Եթե այդ մարդիկ չկան,ապա ինչո՞ւ էր քննարկվում Մեղրիի հետ կապված հարցը,ինչո՞ւ էին նրանք դրա հետ կապված լռում:
-Եր՞բ է քննարկվել,ո՞ր ժամանակահատվածի մասին եք խոսում:
-Վարչապետը ասել է:
-Խոսում եք մարդկանց մասին,որ Մեղրին են հանձնում,Արցախն են ազատագրում..1 միլիմետր չեն հանձնում…
-Որ բանակն են թալանում,800 հեկտար՞:
-Պատերազմի հետևանքով:Դուք խոսում եք մի ուժի մասին,որ ազատագրել է Արցախը:
-Որ բանակ են թալանել,որոնցք պատճառով մեր երեախներն են մահացել:
-Անպատասխանատու հայտարություն է:
-Այդ մարդիկ դատապարտվելու են իրենց արածների համար:
-Դուք էլ կարող եք դատապարտվել ձեր անպատասխանատու հայտարարությունների համար:
-Ես քաղաքական գործիչ եմ, կարող եմ մաքսիմալ ինչ-որ մի լրագրող դատապարտի,կամ <<վերլուծաբան>> մի քննադատություն գրի և 18 հոգի լայքի,որից 10-ը իր ֆեյքերն են:
-Ժամանակը կգա:
-Եթե ես ՀՀ-ի դեմ հանցանք գործեմ,միանշանակ պետք է դատապարտվեմ,իսկ ձեր նշած մարդիկ հող հանձնելու,մեր երեխաներին առանց փամփուշտ թողնելու համար դատվելու են:
-Իմ նշած մարդիկ Արցախը ազատագրելու,երկիրը տնտեսապես զարգացնելու ..
-Կարող է մենք տարբեր մարդկանց մասին ենք խոսում:Եթե բոլորը այդքան սուրբ էին,բա խաչը ով գողացավ:
-Կգնաք ձեր առաջնորդին կհարցնեք:Ձեր թիմում են հիմա:
- Մեր թիմու՞մ են:
-Օրինակ Մովսես Հակոբյանը, պաշտապանության նախարարը ձեր թիմում չէ՞,ոստիկանապետ՞ը:
-Մեր թիմում չկա ապահոված մարդ,եթե իրենց հետո կապված որևէ հանցագործության հետ կապված հարց կա,իրենք էլ են դատվելու,որևէ մեկի մոտ թող կասկած չլինի:
Առաջին հատվածն ՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի