Մանկապարտեզից հետո դիվանագիտական կուրսեր, նոր միայն Ազգային ժողով

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում  անհեռատես գրառում է կատարել Ռուսաստանի դեսպան Կոպրիկինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` օրերս տեղի ունեցած հանդիպման առնչությամբ:

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,- ՖԲ-ի իր էջում գրել է Ռուբեն Ռուբինյանը։
Հատկանշական է, որ մինչ այդ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՌԴ դեսպանը որևէ սխալ բան չի կատարել, ինչի համար նրան կարող էին հրավիրել ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու համար: «Դիվանագիտական տեսանկյունից դեսպանը որևէ սխալ բան չի արել։Դիվանագիտական արարողակարգի նորմերի շրջանակներում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի ու հատուկ քննարկման առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից։ Նույնիսկ քննության շրջանակներում, մենք կտրուկ առարկություններ չենք կարող անել», - ասել էր նա։

Հրապարակայնության թույլտվությունը, որի մասին իր գրառման մեջ նշել է Ռուբեն Ռուբինյանը, կարող է նոր սկանդալ դառնալ հայ-ռուսական միջպետական հարաբերություններում: Ռուբեն Ռուբինյանը և նրան ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առանցքային պոստը վստահած Նիկոլ Փաշինյանը ստիպված են լինելու պարզաբանել, թե ով է եղել հրապարակայնացնելու թույլտվություն տվողը: Տրամաբանությունը հուշում է, որ դա արտաքին գործերի նախարարությունը չի եղել, հակառակ պարագայում այդ հեղափոխական գաղտնազերծումը կարող էր տեղ գտնել ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ, կամ էլ նման գրառում կկատարեր ԱԳ նախարարը կամ նույն ինքը` փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: Հետևաբար Ռուբինյանին դուխ տվողը կամ ԱԺ ղեկավարությունն է եղել կամ էլ վարչապետը: Ի դեպ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մինչ այդ հայտարարել էր, որ չի ողջունում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Բայց ամեն դեպքում, հրապարակայնացման թույլտվություն տվողները հավանաբար չեն պատկերացրել, որ Ռուբեն Ռուբինյանը վեր կկենա ու կսկսի մատ թափ տալ դեսպանի վրա: Օտարերկրյա դեսպանների աշխատանքային հանդիպումներին մեկ-երկու անգամ ներկա գտնված ցանկացած մասնագետ կարող է վկայել, որ աշխատանքային ձևաչափում ամենատարբեր հարցեր են քննարկվում, որոնք կամ չեն ասվում, կամ ասվում են մեսիջներով: <<Զրույցի հրավիրել>>, << ներքին գործերին միջամտել>> արտահայտությունները, դեսպանների հետ հանդիպումներում ընդհանրապես կոշտ լեքսիկոն են և հրապարակային մակարդակում դիվանագիտական ոճին հարիր չեն: Նման բառապաշարով կարող էր խոսել, օրինակ, մանկապարտեզի կամ միջնակարգ դպրոցի խանդավառ սանը, բայց ոչ երբեք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ընդ որում կապ չունի, թե որ երկրի դեսպանի մասին: Թերևս եթե Ռուբինյանը գոնե դիվանագիտական կարճատև կուրսերի գնացած լիներ, այդ թեթև նրբությունները կհասկանար:
Ինչ վերաբերում է ներքին գործերին միջամտելու փորձերին ընդհանրապես: Նախկին նախագահները իրավունք ունեն ողջ կյանքում հանդիպել դեսպանների հետ` դա ընդունված պրակտիկա է: Օրինակ` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս հանդիպել է դեսպանների հետ և այդ հանդիպումների վերաբերյալ ՀԱԿ-ը կամ նախագահի գրասենյակը տարածել է հաղորդագրություններ, որոնցում էքսնախագահը ակնհայտորեն ՀՀ ներքին գործերը ներկայացրել է  դեսպաններին: Ահավասիկ մի օրինակ` 2011 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ը, հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ ՀԱԿ-ի տեսակետները, մասնավորապես «անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին եւ որպես դրանց հետեւանք` Հայաստանին սպառնացող լրջագույն մարտահրավերներին` հատկապես նշելով ահագնացող արտագաղթի խնդիրը»:

«Որպես Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալի, նախագահ Տեր-Պետրոսյանը ընդգծել է օրինական ընտրությունների անցկացման ապահովումը եւ օրինակարգ իշխանությունների ձեւավորումը»,- ասվում է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանի նախկին իշխանության կողմից, սակայն, հանդիպման նման տոնայնությունն ու բովանդակությունը դեսպանին  ներքին գործերի մեջ ներգրավելու փորձ չի գնահատվել: Հեղափոխական նորելուկներին հավանաբար թվում է, թե ՀՀ նախկին նախագահները դեսպանների հետ հանդիպելիս պետք է իրենցից թույլտվություն հարցնեն: Դեռ կհասցնեն մեծանալ, բայց պետության վրա նման փորձարկումները կարող են ծանր նստել: Ամեն ինչ չափ ու սահման ունի, քաղաքական սիրողականությունն ու մանկամտությունը առավել ևս:

 

Հայկ Դավթյան

 

 

 

 

դիտվել է 3426 անգամ
Լրահոս
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am