Արկածախնդիրները վտանգավոր են դառնում

Նիկոլ Փաշինյանի թիմը ամեն օր զարմացնում է իր աշխարհացունց քայլերով, տպավորություն է, որ այս մարդիկ չեն պատկերացնում՝ որտեղ են հայտնվել, պետական, քաղաքական գործիչ չեն դառնում ու մնում են թունդ հեղափոխականներ, իրենց հայտարարություններով էլ վտանգավոր դառնում պետության համար։ Այսօր Արարատ Միրզոյանը, որը ԱԺ նախագահի պաշտոն է զբաղեցնում, պնդել է Ռուսաստանի դեսպանի եւ Քոչարյանի հետ հանդիպման մասին իր կարծիքը։ Արարատ Միրզոյանը չի ողջունում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, անցած ուրբաթ անդրադառնալով դեսպան Կոպիրկինի հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հետ, պարզաբանել էր՝ «հանդիպումը կայացել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում»: «Ես չեմ ողջունում Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ հանդիպումը։ Ի վերջո որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում էդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից։ Այդտեղ շատ այլ որակների, շահագրգռությունների մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում։ Այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի դեսպանի, կամ այլ որևէ դեսպանի շփումն իր հետ», – դեռ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Միրզոյանը, իսկ այսօր վերահաստատել․«Այո, չեմ ողջունել»։ Հատկանշական է, որ Հայաստանի արտգործնախարարությունն ու օրենսդիր մարմնի ղեկավարությունը տարբեր կարծիքներ ունեն հարցի շուրջ։ Խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջյանի հարցին, թե ինչու դեսպանը չի կանչվել նախարարություն պարզաբանում տալու համար և արդյոք խնդիր չէ արտգործնախարարության համար, որ «Մարտի 1-֊ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի հետ դեսպանը 2 ժամ հանդիպում է ունենում», փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանեց, թե դեսպանը որևէ սխալ չի գործել:«Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևիցե սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Անշուշտ, հանրային կարծիքները բոլորս լսեցինք և տեսանք տարբեր արձագանքներ՝ նաև պետական գործիչների, բայց դիվանագիտական արարողակարգի առումով, նույնիսկ քննության մեջ գտնվող անձի վերաբերյալ, մենք որևիցե կտրուկ առարկություն կամ հայտարարություն չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ», - հայտարարել է փոխարտգործնախարարը: Բայց պատահականորեն իշխանության հասածների համար պարզվում է՝ ոչ դիվանագիտական կոռեկտություն է գործում, ոչ վարքականոն, ոչ էլ այլ պետության հետ հարաբերվելու էթիկա, մարդիկ անձնական վրեժխնդրուն են իրականացնում Քոչարյանի նկատմամբ ու ուզում են, որ բոլորը պարեն իրենց նվագի տակ․« Չգիտեմ՝ արտգործնախարարը ինչ է ասել, ինչ չի ասել», - քամահրական տոնով հակադարձել է ԱԺ նախագահը: Ի դեպ, իշխանությունում իր պես սիրողական, «մոտավորապեսի քաղաքականության» ծիրում առաջնորդվողների պակաս չի զգացվում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերը նույնպես չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքն այդ հանդիպման շուրջ: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փոխարտգործնախարարի հայտարարությանն ի պատասխան ասաց․«Ինձ համար՝ որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տարակուսելի է այդ հանդիպումը և ողջունելի չէ»: Գրեթե նույնն է կրկնել Հովհաննես Իգիթյանը։ Հիմա այս մարդկանց հայտարարություններից հետո չգիտես հակադարձես, թե համաձայնես Արարատ Միրզոյանի մեկ այլ պնդումին, թե ինքը Քոչարյանին քաղաքական գործիչ չի համարում։ Իհարկե, նրանց չափորոշիչներով, երկրորդ նախագահն, անշուշտ, քաղգործիչ չէ, եթե այսօր այս մարդիկ են մեր քաղաքական ու պետական այրերը, ապա ցանկացած մեկը նախկիններից կարող է իրեն վիրավորված զգալ, որ եւ ինքն է եղել քաղաքական այր եւ այսօրվա արկածախնդիրները։ Մնում է մեր հարեւանները գլուխ հանեն այս աջաբսանդալից ու հասկանան, թե ով է Հայաստանում ներկայացնում իշխանությունը՝ Արարատ Միրզոյանը, որը մտնում է իրեն ոչ հասանելի տարածք, թե ԱԳՆ-ն, որն առաջնորդվում է դասական քաղաքականության չափորոշիչներով։ Մի բան հստակ է, որ իշխանության այս գործիչների արկածները Հայաստանը տանելու են գահավիժման։

Անի Սահակյան

դիտվել է 2640 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am