Թուրքիայում ընթացող գագաթնաժողովը կքննարկի ԼՂ խնդիրը. VOA

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում են հավաքվել իսլամական 56 պետությունների ներկայացուցիչներ` մահմեդական ժողովուրդների միջև կրոնական տարբերությունների հաղթահարման նպատակով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հյուընկալել է գագաթաժողով, որին մասնակցում են 3Օ երկրների առաջնորդներ: Գագաթաժողովի նպատակը մահմեդական ժողովուրդների միջև առկա տարաձայնությունները հաղթահարելն է: Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթաժողովում ամենաբարձր դիրքեր զբաղեցնող մասնակիցներն են Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և Իրանի նախագահ Հասսան Ռուհանին, որոնց երկրները տարաձայնություններ ունեն Եմենի և Սիրիայի հակամարտությունների շուրջ: Ստամբուլում գագաթնաժողովին մասնակցելու են եկել 56 ազգերի ներկայացուցիչներ ներառյալ 33 նախագահներ և վարչապետներ: Քննարկվելիք թեմաները ընդգրկում են Պաղեստինյան տարածքները, Լիբիան, Եմենը, Սիրիան և Լեռնային Ղարաբաղի ընթացող հակամարտությունը: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե ինքը «մինչեւ վերջ» պաշտպանում է Ադրբեջանին: Ինչպես «ԲիԲիՍի» բրիտանական լրատվական գործակալությունն է հիշեցնում իր ընթերցողներին, Թուրքիան սերտ հարաբերություններ ունի Բաքվի հետ, սակայն չունի հարաբերությունների Հայաստանի հետ: Գագաթաղողովի ժամանակ Թուրքիան Եգիպտոսից ստանձնելու է Իսլամական համագործակցություն կազմակերպության նախագահությունը: Սակայն մինչ Թուրքիան ստանձնել է հավաքույթի կազմակերպչի դերը, նրա իսկ դերը մահմեդական աշխարհում հարցականի տակ է: Դրա պատճառներից մեկը նախագահ Էրդողանի և 2013 թվականին պաշտոնանկ արված Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մորսիի սերտ կապերն էին: Եգիպտոսի ներկա նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդուլլահը հրաժարվել են մասնակցել գագաթաժողովին:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am