Ձեր յախան թափ տվեք էս գործից, սրանից լավ հոտ չի գալիս.Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում

 

«Հարգելի դատարան, ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, առաջին հերթին, որովհետև փաստաբանների պես ծանոթ չեմ բոլոր այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կատարել Սեդա Սաֆարյանը:

Բոլոր այդ քրեական գործերը դատավարությունները եղել են իմ նախագահության ժամկետը ավարտելուց հետո, հետևաբար ծանոթ չէի, չէին զեկուցում, ուղղակի տեղյակ չեմ ինչ է եղել»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացավ իր պաշտպանների միջնորդությանը և դատարանում դիմեց դատավոր Արմեն Դանիելյանին :

«Չեմ բացառում, որ որոշ գործերում կարող է սխալներ եղել են կամ չեն եղել, դրա համար չմտնելով բովանդակության մեջ, բայց ծանոթ լինելով այս քրեական գործին, որն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է, մենք դեռ հասնելու ենք դրան, եթե ինքնաբացարկ չտաք, հուսով եմ կտաք: Բայց ելնելով այս ամեն ինչից և հնչեցրած ձեր նկատմամբ անվստահության կարծիքներից ևս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ՝ Ձեր յախան թափ տվեք էս գործից, սրանից լավ հոտ չի գալիս: Իրոք լավ հոտ չի գալիս էս ամեն ինչից։ Եվ այս գործը սարքելու համար, այս գործը կարելու համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու՝ շատ խիստ:

Ինչ վերաբերվում է այն փաստին, որ ես եմ ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ, որ ես ինձ վատ եմ զգում այդ հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված: Լավ բան չէ՝ տարիների ընթացքում լինելով համակարգում, այսպիսի համբավ ձեռք բերել: Ոնց որ այս գործը, էսպես ասեմ, ձեր թափի գործը չէ»:

Դատավորի հարցին՝ միանո՞ւմ է Երկրորդ նախագահը պաշտպանների միջնորդությանը, Քոչարյանը պատասխանեց. «Միանում եմ և հնչեցրած ինքնաբացարկի միջնորդություններին և միանում եմ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը»։

դիտվել է 768 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am