Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

«Դուզ խոսքն ավանակին են ասում»:

Ժողովրդական խոսք

Ունենալ միջպետական ռազմավարական հարաբերություններ նշանակում է ոչ թե փոքրի կարգավիճակով մեծին հպատակվել, այլ նպաստել փոխշահավետ կապերի խորացմանը:

Ռազմավարական հարաբերությունների պայմաններում շատ բնական է, որ ամեն մեկն իր շահերը պետք է առավելագույնս առաջ մղի, բայց նաև պետք է նպաստի ընդհանուր շահի բավարարմանն ու նրբանկատ գտնվի դաշնակցի շահերի նկատմամբ:

Ռազմավարական դաշնակիցները խնդիրներ ունենալու դեպքում իրար ուղիղ չեն ասում այդ մասին: Ակնարկում են դիվանագիտական լեզվի կամ քաղաքական ժեստերի միջոցով:

Իսկ եթե գործը հասնում է ուղիղ խոսքին, նշանակում է՝ շատ լուրջ մի բան այն չէ:

«Դասակարգային» խնդիրներ դաշնակիցների միջև

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթի են և ունեն կենսական նշանակություն երկու երկրների համար:

2018-ից հետո, սակայն, խնդիրներ են առաջացել հայ-ռուսական հարաբերություններում: Լուրջ խնդիրներ:

Այնպես չէ, որ մինչև 2018-ի ապրիլն այդ խնդիրները չկային: Դրանք, անշո՛ւշտ, կային, բայց ռազմավարական բնույթի չէին:

Ներկայիս խնդիրներն ունեն, այսպես ասած, դասակարգային նշանակություն: Այն ձևը, որի օգնությամբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, ընդունելի չէ ԵԱՏՄ առաջնորների ու հատկապես Վլադիմիր Պուտինի համար: Ու չնայած այդ հանգամանքին՝ ՌԴ-ում հարգեցին ՀՀ քաղաքացիների որոշումն ու պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել ՀՀ նոր իշխանությունների հետ, քանզի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական լինելը ոչ այնքան անձնավորված է, որքան աշխարհաքաղաքական իրողություններով է պայմանավորված:

ՀՀ և ՌԴ առաջնորդների միջանձնային կապերն, ինչ խոսք, իրենց ազդեցությունը թողնում են հայ-ռուսական հարաբերությունների վրա, բայց դրանք գլխավոր գործոնը չեն: Գլխավորը ՀՀ և ՌԴ պետական շահերն են, ինչի գիտակցումն էլ մոտեցնում է երկու երկրների առաջնորդներին:

Փաշինյանի խոսքն ու գործը

Փաշինյան-Պուտին հարաբերությունները չեն ստացվում: Քանզի «դասակարգային» բնույթի տարբերություններն ակնհայտ են: Կա նաև այլ պատճառ՝ Փաշինյանի խոսքը խիստ տարբերվում է իր արած գործից:

Փոխարենը՝ Փաշինյանն ամեն ինչ անի, որպեսզի այդ «դասակարգային» տարբերությունները հարթվեն, և ինքը ձեռք բերի վստահելի գործընկերոջ իմիջ, քանզի դա մեր երկրի շահերից է բխում. ինքն առաջնային դեր է տալիս անձնական շահերին ու վնասում Հայաստանի և Արցախի ռազմավարական շահերը:

Ակնհայտ է, որ Հայաստանի ներսում տիրող քաղաքական զարգացումները խնդրահարույց են ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ու, մասնավորապես, Կրեմլի համար:

Հայ-ռուսական հարաբերություններում կարևորագույն հարց է դարձել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը: Երևույթը լրջորեն մտահոգում է Պուտինին ոչ միայն այն պատճառով, որ Քոչարյանի հետ նա ունի մտերիմ ընկերական հարաբերություններ, այլ նաև այն պատճառով, որ Հայաստանում տեղի ունեցողը «ռեկաշետով» հարվածում է նաև իրեն և դառնում ապակայունացման տարր:

Ո՞ւմ է ձեռնտու հայ-ռուսական հարաբերությունների վատացումը

«Դասակարգային» հակասությունները Փաշինյանի և Պուտինի միջև ձեռնտու են Ալիևին և ուժեղացնում են Ադրբեջանի դիրքերը՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:

Եթե Փաշինյանը սա չի հասկանում, ապա վատ է: Իսկ եթե հասկանում է, բայց, այդուհանդերձ, շարունակում է իր գիծը, ապա շատ վատ է: Հետևանքները կարող են ճակատագրական լինել Հայաստանի ու Արցախի համար: Բայց դատելով ամենից՝ Փաշինյանին բացառապես անձնական շահերն ու անձնական վախերն են հուզում: Նա պատրաստ է անգամ տերպետրոսյանական տխրահռչակ փուլային ճանապարհով գնալ Արցախի խնդրի լուծման հարցում, բայց իր նեղ պահանջմունքները բավարարել:

Հերթական մեսիջը «Կրեմլից»

Կրեմլից ամեն կերպ փորձում են հասկացնել Փաշինյանին, որ պետք է վերադառնալ կառուցողական դաշտ ու հարթել «դասակարգային» հակասությունները: Արդեն գրեթե ուղիղ խոսք ասելու ռեժիմի են անցնում:

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ ու հանդիպել նրա հետ։ Սա տեղի էր ունեցել Քոչարյանի դատավարությանն ընդառաջ:

Դեսպանի խոսուն այցով Կրեմլը ևս մեկ անգամ հատուկ ընդգծել է իր հատուկ վերաբերմունքը 2-րդ նախագահի նկատմամբ տեղի ունեցողի պահով:

Փաշինյանի շանտաժը

Ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանի այցի, ռուսաստանցի պրոկրեմլյան ազդեցիկ վերլուծաբանների գնահատականների ու դատական գործընթացին զուգահեռ՝ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակը», դիմում է հակառուսական շանտաժի:

Նրա թերթը մի «մուտիլովկա» է հրապարակում:

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ 2008 թվականի մարտի 1-ի գործի քննության ընթացքում ի հայտ է եկել օտարալեզու մի փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ գրված է եղել, թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները ժողովրդին եւ ընդդիմությանը ճնշելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ թղթի հեղինակը օտար երկրներից ժամանած մասնագետների խումբն է, որը խորհրդատվություն է իրականացրել Հայաստանի իշխանությունների համար։ Օտարերկրյա մասնագետների խմբիմի մասը, որոշ տեղեկություններով, 2008 թվականի փետրվարի վերջից գաղտնիության պայմաններում տեղակայված է եղել Հայաստանի կառավարության շենքում»,- գրում է «Հայկական ժամանակը»՝ չկոնկրետացնելով, թե ինչ օտար լեզվով է եղել գրածը, բայց աչքով-ունքով հասկացնելով, որ նկատի ունի ռուսներին:

Պարզ է, որ սա նիկոլական թերթի հերթական «մուտիլովկան» է, բայց պարզ է նաև, որ Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ՝ այդտեղից բող բոլոր տխուր հետևանքներվ:

Այդպե՞ս է ստացվում Փաշինյանի մոտ, թե՞ նա հետևողականորեն իրականացնում է մեր երկրի շահերի դեմ ուղղված քաղաքականություն, արդեն դժվար է ասել:

7or.am

դիտվել է 1513 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am