Իտալացի եվրապատգամավորները կոչ են անում Մոգերինիին

Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավորներ Սալվատորե Պոգլիեզեն և Ռեմո Սերնաջիոտտոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացրել Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամակում եվրապատգամավորները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի եմ ադրբեջանական հարձակումներն ուղեկցվել են միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, մասնավորապես խախտվել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, 1949թ-ի Ժնևի կոնվենցիաների, 1977թ-ի այդ կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունների և 1989թ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիայի դրույթները: Պոգլիեզեն և Սերնաջիոտտոն ցավ են հայտնել հակամարտության քաղաքացիական զոհերի կապակցությամբ` շեշտելով, որ «ադրբեջանական հարձակումների հիմնական թիրախները քաղաքացիական ենթկառուցվածքներն ու բնակչությունն էր»:   «Մասնավորապես, առաջին զոհերից մեկը 12-ամյա տղա էր: Բացի այդ, արձանագրվել և փաստագրվել են նաև քաղաքացիական անձանց տանջելու, պատժի ենթարկելու և խեղելու դեպքեր»,- ընդգծել են իտալացի եվրապատգամավորները:   Նրանք նաև առաջարկներ են ներկայացրել Ֆեդերիկա Մոգերինիին` կոչ անելով հաշվի առնել ԵՄ-Ադրբեջան գործընկերության և համագործակցության համաձայնագրի հիմքի ու նշված միջազգային իրավունքի դրույթների խախտումները և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Պոգլիեզեն և Սերնաջիոտտոն շեշտել են, որ ԵՄ-ն պետք է աջակցի «հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին` թույլ չտալու համար Եվրոպայի միակ ինքնակարգավորվող հրադադարի շարունակական խախտումներ»: Եվրոպատգամավորների կոչը ողջունել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: Սալվատորե Պոգլիեզեն Եվրոպական խորհրդարանում ներկայացնում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, իսկ Ռեմո Սերնաջիոտտոն Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am