Բաքվում դեռ սպասում են Փաշինյանի վճռականությանը. Սերժ Սարգսյանի բանաձևից ավելի լավ տարբերակի ակնկալիքով

«Սևի ու սպիտակի միջև կան բազմաթիվ երանգներ», հայտարարել է Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ պատասխանելով Ադրբեջանում ժողովրդավարության մասին հարցին: Հաջիևի խոսքով, գնահատականներ տալուց առաջ անհրաժեշտ է հասկանալ աշխարհաքաղաքական իրականությունը, որում գտնվում է Ադրբեջանը.
«Այսպես, ապրելով հիմնականում մահմեդական հասարակության մեջ, ես, այնուամենայնիվ, ամեն օր առանց որևէ խտրականության իմ 10 տարեկան դստերը դպրոց եմ տանում և նա այլ փոքր աղջիկների հետ միասին դպրոց է այցելում՝ սա է Ադրբեջանի իրականությունը», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, Հիքմեթ Հաջիևը նշեց, որ այնքան ժամանակ, քանի դեռ այն կարգավորված չէ, Հայաստանը մեկուսացված է մնալու. «Խորհրդային տարիներին Հայաստանի արտաքին կոմունիկացիոն ուղիների 80 տոկոսն անցնում էր Ադրբեջանով և մենք կարող ենք այդ դերը կրկին խաղալ»:

Ավելին, ինչպես Վրաստանում, Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողն ու հարկատուն: Արժեքը՝ մադրիդյան սկզբունքների կատարումն է, որոնք, ըստ ադրբեջանական դիվանագետի, նախատեսում են Ադրբեջանին մի քանի շրջանի վերադարձ: Ի դեպ, իր ելույթում Հիքմեթ Հաջիևը կրկնեց բանաձև, որը երբեմն օգտագործվում էր Հայաստանի նախկին իշխանությունների կողմից՝ հողեր խաղաղության դիմաց. «Հիմնականում, ո՞րն է կարգավորման փիլիսոփայությունը, այն հետևյալն է՝ հող խաղաղության դիմաց, կամ ես կասեի՝ հող բարգավաճման դիմաց»:
Իլհամ Ալիևի խորհրդականի խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը բավարար չափով բարի կամք չի դրսևորում, մեդալ է հանձնում, Հաջիևի խոսքով, ադրբեջանցի զինվորին ոչնչացրած հայ զինվորականին, իսկ պաշտոնական Բաքվի կառուցողական դիրքորոշմանն արձագանքում է ղարաբաղյան կողմի հետ բանակցություններ վարելու առաջարկով. «Սակայն, եթե դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի մասին, մենք անշուշտ ունենք նաև ԼՂ-ի ադրբեջանական համայնք, որի թիվը 80,000 մարդ է կազմում: Արդյո՞ք նրանք ունեն իրավունքներ՝ անշուշտ նրանք նույնպես մարդիկ են և նույնպես ունեն իրավունքներ»:

Քննարկմանը ներկա հայերը փորձում էին իրենց կողմից հստակեցնել մի շարք հարցեր: Տնտեսագետ Դավիթ Գրիգորյանի խոսքով, մասնավորապես, Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի միակ պահանջը կարող է հիմնված լինել 1920-30-ական թվականների ստալինյան հակահայկական քաղաքականության վրա, որն էլ բերեց Ղարաբաղի փոխանցմանը Ադրբեջանին. «Այնուհետև դուք պարտվեցիք պատերազմում, կորցրեցիք տարածքներ, որոնք ի սկզբանե ձեզ չէին պատկանում»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Արա Մարգարյանը մատնանշեց, որ իր մոտեցումներում երեք հիմնարար սկզբունքներից, պաշտոնական Բաքուն կարևորում է միայն տարածքային ամբողջականությունը՝ անտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքն ու ուժի չկիրառման պահանջը, իսկ Ղարաբաղը ներկայացնող Ռոբերտ Ավետիսյանը հիշեցրեց, որ քառորդ դար առաջ ստորագրված հրադադարի պայմանագրի տակ դրված է նաև Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը:

Քննարկումից հետո, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում, պատմելով Նիկոլ Փաշինյանի հետ վարվող բանակցությունների մասին, Հիքմեթ Հաջիևն ասաց, որ Փաշինյանը անհատականապես տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից. «Նրանք կառուցել էին իրենց կարիերան հակամարտության վրա և պահպանում էին իշխանությունը հակամարտության երկարաձգման հաշվին, իսկ պարոն Փաշինյանը լրագրող է, ով հայ հասարակության այլ ոլորտից է: Հավատացած ենք նաև, որ նա ունի նույնքան պատրաստակամություն հակամարտության գործնական կարգավորման համար, որքան ադրբեջանական կողմը»:

Ի դեպ, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթն ընդգծեց իր ելույթում, որ Միացյալ Նահանգների մոտեցումը խարսխված է երեք սկզբունքների վրա՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա. «Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը համարում է բարձր առաջնահերթություն»:
Այսպիսով, Բավում դեռ շարունակում են մեծ հույսեր կապել Փաշինյանի վճռականության հետ, կարծես, դեռ հույսը չեն կորցրել: Նրան համարելով ոչ ղարաբաղյան ծագում ունեցող՝ Փաշինյանից զիջումների ակնկալիքը, փաստորեն մեծ է:

Ընդ որում, ուշագրավ է այն հիշատակումը, որն արել է ադրբեջանցի պաշտոնյան հիշեցնելով նախկին իշխանության ժամանակվա կարգավորման բանաձևը՝ «հողեր խաղաղության դիմաց»:

Փաստորեն, Փաշինյանից պաշտոնական Բաքուն սպասում է ավելին քան՝ Սերժ Սարգսյանի՝ «հողեր խաղաղության դիմաց» բանաձևն էր:

Թամար Բագրատունի

դիտվել է 2761 անգամ
Լրահոս
Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am