Ռուս զինվորականներն իրենցից հետո լավ վարժեցված սիրիական բանակ են թողել. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական երկրի քաղաքացիների հետ  «ուղիղ կապի»  ընթացքում ՌԴ նախագահը հայտարարեց,որ  Սիրիայի բանակն ի վիճակի է լուրջ խնդիրներ իրականացնել,  Սիրիայում կընդունվի նոր Սահմանադրություն և կանցկացվեն արտահերթ ընտրություններ: «Ռուս զինվորականներն իրենց փոխարեն լավ վարժեցված սիրիական բանակ են թողել, որը կարճ ժամանակ անց կարողացել է գրոհայիններից հետ վերցնել Պալմիրան և մի շարք այլ բանակավայրեր:Շատ խմբավորումներ միանում են հրադադարի ռեժիմին, սպասվում են ընտրություններ, Սահմանադրության քննարկումներ»,- ասաց  Պուտինը՝ պատասխանելով ՌԴ զինված ուժերի հիմնական մասը Սիրիայի տարածքից դուրս բերելուց հետո ԻՊ-ի հնարավոր ակտիվության մասին հարցին։ Հալեպի շուրջը հիմա շատ բարդ իրավիճակ է. «Քաղաքի մոտ գործում է եւ զինված ընդդիմությունը, եւ «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, եւ շատ դժվար է տարբերել նրանց»,-ընդգծեց ՌԴ նախագահն ու հավելեց , որ հույս ունի, որ Սիրիայում կրակի դադարեցումը կհանգեցնի քաղաքական գործընթացի, որ երկրում կընդունեն նոր սահմանադրություն եւ կանցկացվեն արտահերթ ընտրություններ: Պուտինը նախազգուշացրեց, որ եթե չպայքարենք ահաբեկչության դեմ, «Իսլամական պետությունը» նորից կարող է ուժեղացնել իր դիրքերը: «Սիրիայում խաղաղություն կհաստատվի ոչ թե ռազմական գործողությունների, այլ խաղաղ բանակցությունների արդյունքում: Պետք է պայմանավորվել, բոլորով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ընդունել Սահմանադրություն, որի հիման վրա անցկացնել ընտրություններ եւ այդկերպ դուրս գալ ճգնաժամից»,-իր խոսքն ամփոփեց Պուտինը:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am