Պարոն վարչապետ,ձեզ որևէ մեկը թալանե՞լ է.Աղվան Վարդանյան

Հարցազրույց ՀՅԴ նախկին ներկայացուցիչ,նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ:/Մաս 1-ին/

-Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ անցկացվեցին,արդյունքը պարզ է,ձեզ համար դա անակնկալ էր,թե՞ սպասելի և սա ինչ-որ բանի ցուցիչ էր,թե՞ ոչ:

-Ընտրությունները ոչ միայն Աբովյան քաղաքում էին,այլ շուրջ 2 տասնյակ համայնքներում , ինձ համար սպասելի էին արդյուքները,որովհետև Աբովյանի քաղաքապետը երիտասարդ,հեռանկարային,կիրթ և հիմնականում քաղաքացիների համակրանքը վայելող անձնավորություն է: Տարբեր գնահատականներ կան.վարչապետը հայտարարեց,որ աբովյանում հաղթել է հեղափոխությունը,Կոտայքի մարզպետը հայտարարեց,որ Աբովյանում պարտվել է քաղաքացին հայտնի <<իրավապաշտպաններից>> մեկն էլ հայտարարեց,որ չի հաղթել ժողովրդավարությունը,ամեն մեկը իր աշտարակից գնահատականներ է տալիս:Սա որոշակի ցուցիչ է այն առումով ,որ ընտրություններին այդ քաղաքում մասնակցել են 41 տոկոսից պակաս ընտրողներ:Ներքին համոզում ունեմ,որ եթե մասնակցությունը ավելի մեծ լիներ,գործող քաղաքապետի և իշխանության ներկայացուցչի տարբերությունը շատ ավելի մեծ կլիներ,իսկ թե ինչու է մասնակցությունն այսքան փոքր ,սա արդեն հատուկ վերլուծության խնդիր է:

-Հեղափոխությունից հետո տրամադրության առումով որևէ բան փոխվե՞լ է:

-Ամեն տեղ փորձել տեսնել սեփական ներկայացուցիչներին,սեփական թիմի անդամներին, ճիշտ մոտեցում չէ,մանավանդ ,որ քո թիմը այնպիսին է,որ բոլորը մեկ մարդու կարծիք են արտահայտում ,ամբողջ թիմի մեջ չկա ողնաշարով որևէ մեկը,որ թեկուզ ամենասխալ արտահայտության կամ գնահատականի պարագայում ամենափոքր իսկ դոզայով ասի՝գիտեք այս հարցը ճիշտ չի,այսպես ավելի ռեալ կլինի լուծել:Եթե թիմի բոլոր անդամները մի մարդու են հետևում և քո թիմի համար դու վերին ճշմարտության կրող ես ,փորձել ամբողջ պետական և ՏԻՄ համակարգը համալրել այդ անձանացով սխալ մոտեցում է և արդյուքները ակնհայտ են:Շուրջ 2 տասնյակ համայքներում էին ընտրություններ անցկացվել և կարծեմ իշխանության ներկայացուցիչները շատ փոքր՝1-2 տեղում են կարողացել հաջողության հասնել,սա խոսում է տրամադրությունների մասին:

-Իշխանության ներկայացուցիչները տեսնում են,որ հենց Արցախից այլ կարծիք է հնչում, անմիջապես հակադարձումների են արժանանում:

-Մինչ Արցախին անցնելը,պետք է ասել,որ իրենց գործելաոճով այս իշխանությւնները շատ արագ հասան և պատրաստվում են գերազանցել նախկին իշխանություններին,նույն Աբովյանում բոլոր հնարավոր միջոցները՝և ուժային կառույցներով ,և վարչական ռեսուրսի կիրառմամբ ,և ընտրությունների նախորդ ՝լռության և բուն ընտրության օրը ֆեսբուքում քարոզչական հնարքներով , ապացուցեցին դա: Որոշ լրատվամիջոցների ակնհայտ քարոզչությունը ևս վկայում է գործելաոճի մասին :Ես միշտ քննադատել եմ նախկին իշխանություններին խոսքի և գործի հակասության համար:Այս առումով, ցավոք այս իշխանությունները արդեն գերազանցում եմ նախկիններին:

-Գույների սակավություն՝սև և սպիտակ,չեք կարծո՞ւմ,որ ժամանակը պետք է բերեր այլ գույներ,այլ տրամադրություններ:

-Ես մի քանի անգամ ասել եմ՝երբ մեր վարչապետը որևէ հարցում տեսնում է ակնհայտ սխալ, ինքը ոչ թե փորձում է այդ սխալը ուղղել ,այլ ավելի է խորացնում և անցնում է հարձակման:Դրա վկայություններից մեկը հայտնի գաղտնալսումներ էին,դրա վկայություններից էր նաև այն,որ քաղաքապետը հասարակությանը սևի և սպիտակի բաժանեց,վարչապետը փոխանակ դա մեղմեր,ինքը շատ ավելի սրեց սևի և սպիտակի հարցը և դա շարունակվում է:Անըդհատ փորձել թիրախներ փնտրել,անըդհատ խոսել նախորդ ռեժիմի,թալանի մասին ,անընդունելի է:Երբ տարբեր մադրիկ խոսում են թալանի մասին,ես ասում եմ՝օրինակ ձեզ թալանե՞լ են,նույն հարցը պարոն վարչապետին ՝որևէ մեկը ձեզ թալանե՞լ է:Այս մոտեցումը ՝բաժանելու,թիրախնել փնտրելու,ոչ մի լավ տեղ չի տանալու:Մի հետաքրքիր բան՝Սանկտ Պետերբուրգում վարչապետն ասել էր հետևյալ միտքը՝եթե բոլորը դժգոհ են,պետք է այնպես անել,որ բոլորը գոհ լինեն: Բացատրել էր,որ կոմպրոմիսների պետք է գնալ,հաշվի առնել փոխադարձ շահերը և առաջնորդվել փոխադարձ հարգանքով :Սա ասվում է Սանկտ Պետերբուրգում,երբ միջազգային ասպարեզում խաղացողները պետություններն են: Ներքին կյանքում հիմնական խաղացողները քաղաքական ուժերն են,վարչապետի ասած այս ճիշտ միտքը անդրադարձնենք հայաստանյան ներքին կյանքի մեջ,բացարձակ հակառակն ենք տեսնում. ոչ կոմպրոմիսներ,ոչ փոխադարձ հարգանք,ոչ շահերի հաշվառումնյալ հակառակը՝դարձյալ խոսքի և գործի հակասության մասին է խոսքը: Արդյո՞ք մենք ապրում ենք խորհրդարանական կառավարման համակարգում, արդյո՞ք վարչապետը հրավիրում է քաղաքական ուժերին,ղեկավար կազմին,քննարկու՞մ է առկա մարտահրավերները ,պրոբլեմները,փորձո՞ւմ է լուծումներ գտնել,տեսակետներ լսել ,բանավիճել ,ճիշտը գտնելու համար: Հարցրեք այսօրվա քաղաքական ուժերին,ԱԺ-ի պատգամավորներին,արտախորհրդարանական ուժերին,նրանցից ո՞վ է վերջին անգամ հանդիպել վարչապետի հետ և քննարկել այս կարգի կարևոր հարցերը:Նույնը Ղարաբաղի խնդրով:

-Ինքը դրսի հետ պատրաստ է գնա՞լ կոմպրոմիսի,բայց ներսում՝ոչ:

-Հայտարարությունը այդ մասին է խոսում:

-Իսկ ինչո՞ւ էր մի տեսակ հեգնախառն:

-Նորմալ եմ վերաբերվում այդ հայտարարությանը,բայց եթե դա ներքին կյանքում էլ է կիրառվում:Հայաստան -Արցախ հարաբերություններում ինչ վիճակ է.դատական համակարգի առողջացմանն ուղղված հայտարարության ժամանակ հանկարծ վարչապետը անցնում է Արցախին,Արցախի ռազամաքաղաքական ղեկավարությանը ,քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությանը, ԱԺ-ին թելադրելով 1-2 ամսվա ընթացքում դատական համակարգի վերաբերյալ օրենսդրական փաթեթ նախապատարստել ՝վեթինգի նպատակով:Տեսեք դատական համակարգի հանդեպ վերաբերմունքը .ես մի օրինակ բերեմ՝նույն իր այդ խորհրդակցության ժամանակ վարչապետն ասում է,որ բոլոր այն դատավորները,ովքեր մարդու իրավունքների խախտումներով վճիռներ են կայացրել և նրանց վճիռները բեկանվել են եվրոպական դատարանում,կամ պետք է հեռանան,կամ պետք է հեռացվեն:Նայեք դատավոր,որին զարմանալիորեն ընկել են Ռոբերտ Քոչարյանի Վերքննիչ դատարանի 2 գործերը ,ամենատիպիկ օրինակն է:Մատաղիսի գործում նա ուղղակի ստանձնել է դատախազական գործառույթներ ,կայացրել է ցմահ դատավճիռ, և Եվրոդատարանը բեկանել է այդ վճիռը:Այդ մարդը պետք է վարչապետի ասելուց հետո անմիջապես հեռանար,կամ հեռացնեին,բայց նրան տալիս են մի գործ,որը դատախազության հաղորդագրության հիման վրա հսկայական պետական- հասարակական հնչեղություն ունի:Խոսք և գործ.հսկայական հնչեղություն ունեցող գործը վստահում ես մի դատավորի,որը ըստ վարչապետի պետք է վաղուց հեռացած կամ հեռացված լիներ:

-Չի տիրապետու՞մ,թաթփվածություն է,թե՞ անորոշություն:

-Երբ իշխանությունը չունի հստակ օրակարգ,երբ իշխանությունը չունի քաղաքական ռազմավարություն,ծրագիր՝ երկիրը դուրս բերելու այս վիճակից և իսկապես արմատական բարեփոխումներ իրականցնելու,բարելավելու բարոյահոգեբանական ,հանրային մթնոլորտը,դեպի առաջ շարժվելու ծրագրեր չի ունենում,ինքը ստիպված գնում է այս ուղղությամբ:Մեկ մարդու իշխանությունը դատապարտցած է:

-Այդ հայտարարությանը հետևեցին հրաժարականներ՝Գագիկ Հարությունյան,Գևորգ Դանիելյան,եթե ասում են,որ վարչապետի՝դատարանները արգելափակելու կոչը հակասահմանադրական էր,ապա ինչո՞ւ եղան այդ հրաժարականները,փոխանակ այլ բան պահանջելու:

-Գագիկ Հարությունյան ,Գևորգ Դանիելյան ,Արտակ Զեյնալյան ,հրաժարականների շարք,որը իմ գնահտմամաբ նույն օպերայից է,սրանք այն մարդիկ են,որոնք անկախ իրենց դրսևորումներից,բանիմաց,պարկեշտ,որոշակի սկզբուքներ ունեցող անհատներ են և դերակատար են եղել նույն դատական համակարգում,իսկ Զեյնալյանը նաև իբր իրավապաշտպան,քաղհասարակության ներկայացուցիչ:Նման բանիմաց մարդիկ երբ հեռանում են իշխանության տարբեր օղակներից ,սա միայն վկայում է այն մասին,որ ուղղակի անհնար է աշխատել այս մթնոլորտում,գալու են դարձյալ յուրայինները,կամ բերվելու են:Խոսենք նաև ՍԴ նոր առաջադրված անդամի մասին .փաստորեն մենք ունենում ենք մի իրավիճակ,երբ բանիմաց,պարկեշտ,փորձառու կադրերը ի վիճակի չեն շարունակել այդ մթնոլորտում,և սա սխալ տեղ է տանում:

-Այսինքն՝ոչ թե վախեցան…

-Դժվար է մարդկանց ,ի վերջո մարդ են,այս հանրային ճնշումը անհնար է:Մեր իրականության մեջ ինչ է կատարվում,երբ ցուցարարները ցույց են անում Սորոսի հայտնի գրասենյակի առաջ, տեսնում ենք ոստիկանների թիվը և գրասենյքկի պահպանությունը,իսկ մյուս օրինակը՝ՍԴ-ն, քո երկրի Սահմնադրական դատարանը…

-Կանգնած էին ոստիկանները…

-Վահան Տերյանին հիշենք՝կանգնած էին զինվորներն ու քահանան ,ոչ մի աղոթք չէին հիշում:Համեմատեք այնտեղ ոստիկանության դերակատարությունը և այստեղ: ԶԼՄ-ներում հանդիպում եմ հանրապետության նախագահի հայտարարությունը,ըստ որի նախագահը Վահե Գրիգորյանին ներկայացրել է ՝առաջնորդվելով ,ուշադրություն,համապետական և համազգային շահերով:

-Որտեղի՞ց նախագահը դա հասկացավ,մի նախագահ,ում ժամանակին Վահե Գրիգոյանը անվանել էր ոչ լեգիտիմ և շատ այլ որակումներ տվել:

-Էլի կրկնեմ,առաջնորդվելով համապետական և համազգային շահերով ,նաև պարոն վարչապետի ասածները,որ ոչինչ չի պատահել,իրականում նախագահը վերականգնել է արդարությունը ,նա մի անգամ առաջադրել է,նախկին հանցագործ ռեժիմի մեծամասնությունը մերժել էր,հիմա արդարությունը վերականգնում է:Վարչապետը մոռանում է,որ երբ առաջին անգամ այս թեկնածուն առաջադրվել էր,ամբողջ գործադիր իշխանությունը իր ձեռքում էր ,ամբողջ նախկին ԱԺ –ն իր ճնշման տակ էր և մտածող մարդիկ հասկանում են չէ,որ այն ժամանակ էլ Արմեն Սարգսյանը իր կամքով չէր առաջադրել իրեն ոչ լեգիտիմ նախագահ կամ դեմագոգ անվանող թեկնածուին,այլ առաջադրել էր նույն իշխանության հորդորով,պարտադրանքով:Ասում ես մի բան ,երբ իրականությունը բոլորովին այլ է:

-Ինչո՞ւ է կենաց ու մահու խնդիր դարձել Վահե Գրիգորյանի թեման:

-Նույն մոտցումն է,ես ասում եմ այպես պետք է լինի,ես եմ ճշմարտության կրողը, այսպես պետք է լինի:Սևազգեստների և բռնության կոչերի մասին.այսօրվա մամուլը նայեք և տեսեք,թե ինչպես է այսօր իշխանության կողքին կանգնած Երկրապահ վարչության անդամը խոսում մի ամբողջ կուսակցության և քաղաքական գործիչների մասին՝սատկացնելու,500 000 կամավորներով իջնելու հրապարակ ,սատկացնելու,բռնության ամենասարսափելի կոչը:Եթե Փաշինյանի ՝բռնության կոչի մասին արած հայտարարությունները իրականություն են,արձագանքը պետք է լիներ միանգամից,բայց ոչ,նայեք թե ինչ քարոզչական ֆոն են ստեղծում որոշ լրատվամիջոցներ:Սա ինձ ակնհայտորեն հիշեցնում է 1990-ականների այն ժամանակաշրջանը,երբ այն ժամանակվա իշխանությունը ուղղակի զանգվածային լրատվամիջոներին թելադրում էր ՝ինչ գրել:Ես չեմ բացառում,և դրա հիմքերը ունեմ,որ այսօր ևս իշխանությունը կամ վարչապետի գրասենյակից մարդիկ ուղղակի պատրաստի նյութեր են թելադրում, թե որ լրատվամիջոցը ինչ պետք է անի:Ամենաիշխանական մամուլի միջոցը ում հետ է հարցազրույց անում,ինչ ոճով են խոսում Արցախի իշխանությունների մասին,ամբողջովին Սասնա ծռերի տրամաբնությամբ,պատահական չէ:Վերջերս անակնկալ մոռացել էինք բոլոս,հանկարծ պարզ դարձավ ,որ 90 –ականների վերջին նույն Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է եղել Սասնա ծռերի գաղափարախոսներից մեկը՝Գարեգին Չուքասզյանը:Մարդիկ պետք է մտածեն,թե ինչ է կատարվում երկրում,և այս մթնոլորտում արդյո՞ք հնարավոր է ստեղծարար աշխատանք,արդյո՞ք հնարավոր է իսկապես մթնոլորտ փոխել և առաջ գնալ:

-Այսինքն՝ձեր այն հարցադրումը,որ ձեզ համար անհայտ է,թե ինչպիսի ուժեր կան այս հեղափոխականների հետևում,կամաց-կամաց ուրվագծվու՞մ է:

-Իհարկե,որոշ բաներ շատ ավելի հասկանալի են դառնում,փաստարկված են դառնում,տեսնում եմ այդ ներքին մեծ ճնշումը վարչապետի վրա,և որքանով է ինքը կարողանալու դիմակայել և իսկապես փոխել դեպքերի ընթացքը,մթնոլորտը,ցավոք նշանները չեն երևում:

-Երբ իշխանափոխություն եղավ,երկուստեք ողջունեցին իրար,Բակո Սահակյանը ,որոշում կայացրեց,որ որդին պետք է ծառայի Արցախում,ամեն ինչ հարթ էր գնում:Հետո փոխադարձ հայտարարություններ եղան,կամաց-կամաց լարվածություն եղավ,հաջորդեցին հրաժարականներ:Գուցե սրտնեղածություն ունի պարոն Փաշինյանը,որ ինքը սրտաբաց գնաց դեպքի Արցախ ,իսկ նրանք հանդիպում են երրորդ նախագահի հետ,երկրորդ նախագահի համար միջնորդություն են ներկայացնում,գալիս են դատարան :Կարելի՞ է Արցախի իշխանություններին մեղադրել մի բանում,ինչից շատ հեշտությամբ կարող է օգտվել Ադրբեջանը և ուրախանալ:

- Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարության հարաբերությունները իսկապես մեր ամենացավոտ խնդիրն է: Քանիցս ասել եմ,որ արցախի նախագահ Բակո Սահակյանը բացառիկ հայկականության կրող , ազգային,համազգային առաջնորդ է և ինքը ամեն կերպ փորձում է այս լարվածությունը մեղմել,զիջումների գնալ,թույլ չտալ,որա այս հակասությունները հանգեցնեն ռազմնավարական կորուստների կամ սխալների:Մյուս կողմը պարբերաբար ավելի է սրում իրավիճակը.ինչ է նշանակում նույն այդ դատարանների ակցիայից հետո խորհրդակցության ժամանակ անմիջապես անցել Արցախի խնդրին և Արցախի ժողովրդին կոչ անել ,որ դուք պետք է աջակցեք միայն այն ուժերին,որոքն աջակցում են ինձ:Սա ուղղակի միջամտության կամ անսխալականության սինդրոմ է:Պարոն Սահակյանի վերջին հարցազրույցը ,որտեղ ասում էր,որ ցանկացած հարց պետք է նստել քննարկել և լուծումներ գտնել,միակ ճանապարհն է,ես չեմ տեսնում նման հակվածություն:Սա պետք է դառնա և հասարակության ,և քաղաքական ուժերի,բոլորի ամենասևեռուն գաղափարը,թույլ չտալ հակասություն,հակասությունների սրում,փորձել գտնել եզրել ,որովհետև այս խնդրի հանգուցալուծման խնդիրը ոչ իշխանության ,ոչ էլ միակ ճիշտ լինելու խնդիր է,սա է համազգային,համապետական խնդիրը:Ես հույս ունեմ,որ ի վերջո երկու կողմն էլ կգտնեն իսկապես բանաձև քննարկելու հարցերը ,միասնական մոտեցում գտնելու,առանց իրա խայթելու:Ի՞նչ է նշանակում պարի ընկերը,ինչո՞ւ այսքան ցածր մակարդակով,ինչո՞ւ այսքան նեղվածություն,վիրավորվածություն,երկրի առաջնորդ,երկրի ղեկավարը փաստացի նման բաներ է ասում,արժե՞ այդքան իջնել,նման վերաբերմունք,գնահատականներ տալ,երբ մենք ունենք հիմնարար խնդիրներ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 9804 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am