APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում։
Այդ մասին հայտել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ Ուորլիքը հանդիպել է Եվրոպայի հարցերով պետնախարար Դևիդ Լիդինգթոնի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
Ջեյմս Ուորլիքը մասնակցել է նաև տարածաշրջանային փորձագետների մասնակցությամբ «կլոր սեղանի», որի մասնակիցների թվում եղել են կառավարության, ՀԿ-ների ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։
Ուորլիքը հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Մայքլ Թեհեմի հետ և քննարկել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալված վերջին զարգացումները։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը