Երկու օր առաջ մենք գրել էինք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և առաջարկել ազատման դիմում գրել: Բակո Սահակյանը իր առաջարկությունը հիմնավորել է` նշելով, թե դա Հայաստանի իշխանության կողմից բարձրացված պահանջ է: Այսօր արդեն պաշտոնապես հրապարակվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը, որով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Մեզ հայտնի են դարձել նոր մանրամասներ Բալասանյանի ազատման վերաբերյալ: Բակո Սահակյանը Վիտալի Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Բալասանյանն ազատման դիմում չգրի, ինքն ստիպված է լինելու ազատել նրան: Վիտալի Բալասանյանը հրաժարվել է դիմում գրել և Բակո Սահակյանին առաջարկել`վարվել այնպես, ինչպես հարմար կգտնի: Մեկ օր անց հրապարակված Արցախի նախագահի հրամանագիրը ցույց տվեց, որ Բակո Սահակյանը որոշում է կայացրել` ազատել Վիտալի Բալասանյանին: Թերևս դժվար է եղել դիմակայել պաշտոնական Երևանի ճնշումներին:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը