Թուրքիայում ամեն ինչ կատարվում է մեկ մարդու`Էրդողանի կարգադրությամբ. Հասանով

 Հայաստանում բնակվող քրդերը միջազգային հանրությանը կոչ են անում բռնել ցեղասպան թուրքերի արյունոտ ձեռքը:

Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը:

«Թուրքիայում Մեջլիսի ընտրություններից առաջ և հետո թուրք իշխանությունները սկսել են պատերազմ քուրդ ժողովրդի դեմ: Անում են ամեն ինչ, որ ոչնչացնեն, սպանեն, ազդեն քրդերի վրա, որպեսզի նրանք չկարողանան իրենց ազատագրական պայքարն առաջ տանել: Քրդերը հայտարարեցին, որ եթե իրենց չեն ընդունում որպես ազգ, իրենք կարող են ինքնակառավարման մարմիններ ստեղծել ու չենթարկվել իշխանությանը: Էրդողանը սկսեց արտակարգ դրություն ստեղծել Թուրքիայում այն վայրերում, որտեղ քրդեր կան, առաջ բերեց մեծ զոհեր, ավերածություններ»,- նշեց Կնյազ Հասանովը: Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահը շեշտեց, որ իրենք դատապարտում են այն երևույթը, երբ քրդական աշխարհում զոհեր են լինում: «Թուրքիայում մեր ակտիվիստները սպանվում են, խոշտանգումների ենթարկվում: Թուրքիայում ամեն ինչ կատարվում է մեկ մարդու`Էրդողանի կարգադրությամբ, նրա կարգադրությամբ հրամայված է, որ մարդիկ տներից դուրս չգան, ովքեր դուրս են գալիս, գնդակահարվում են, և չի թույլատրվում նրանց մարմինները թաղել: Մնացածները սննդի, ջրի պակասի պատճառով սովամահ են լինում: Թուրք իշխանություններն ամեն ձևով ճնշումներ են իրականացնում, որ քրդերն իրենց ազգային ազատագրական պայքարն առաջ չտանեն»,-շեշտեց նա:    

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am