Hayeli.am-ը տեղեկացրել էր, որ օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և առաջարկել ազատման դիմում գրել,իր առաջարկությունը հիմնավերելով, թե դա Հայաստանի իշխանության կողմից բարձրացված պահանջ է: Նման պահանջ Արցախի նախագահի առջև թերևս դրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հաշվի առնելով, որ վերջին շրջանում Բալասանյանը մի շարք հարցերում չէր թաքցնում իր ընդգծված անհամաձայնությունը ՀՀ հեղափոխական իշխանություններին:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ վերոնշյալ պահանջը Բակո Սահակյանին Նիկոլ Փաշինյանը փոխանցել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի միջոցով: Փաշինյանն ասել է,որ եթե Բակո Սահակյան ուզում է իրենց միջև հարաբերությունները կարգավորվեն, ապա պետք է շտապ ազատի Վիտալի Բալասանյանին: Արցախի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի պատճառները հասնում են մինչեւ դեկտեմբեր, երբ ի պատասխան Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության, որ հեղափոխության հաղթանակը կարեւոր էր քան արցախյան ազատամարտինը, Արցախից կոշտ հակազդեցություն եղավ տարբեր պաշտոնյաների մակարդակով, արդյունքում պարտադրվեց Լյովա Մնացականյանի հրաժարականը, քանի որ Նիկոլ Փաշինյանը չհանդուրժեց քննադական եւ ոչ մի խոսք: Նրա մեկամյա իշխանությունն այս թեզի տիրույթում է գործում, խորհրդարանում իշխանությունը չունի հակակշռող բեւեռ, քանզի ցանկացած այլընտրանք բնում խեղդում է, դրա վկայությունն է ընդդիմության կողմից առաջադրվող ու մերժվող նախագծերը, չկա այլընտրանք նաեւ խորհրդարանից դուրս, քանի որ Փաշինյանի իրավապահները անմիջապես տեղորոշում ու չեզոքացնում են այլախոհներին, իշխանության ներսում եւս չկան քննադատներ, որոնք Փաշինյանին կասեն՝ աչքիդ վերեւը հոնք կա, մենք անցած ամիսներին տեսել ենք՝ ինչպես է Փաշինյանը, ինչպես կասեր դասականը, օրորոցում խեղդում ցանկացած այլ կարծիք, Հայաստանը սահուն քայլերով գնում է ավտոիտարիզմի ճանապարհով եւ մենք հավակնում ենք տիտղոսակիր դառնալուն: Նիկոլ Փաշինյանն անգամ Արցախի հաշվին ցանկությունները հագուրդ տալու վտանգավոր գայթակղությանը չդիմացավ, Արբեջանում Արցախի հետ կապված Փաշինյանի յուրաքանչյուր ջղաձգում ընդունվում է ծափերով ու այդ ծափերն ասես նոր լիցք են հաղորդում մեր վարչապետին նոր եռանդով իրագործել իր ցանկությունները: Բանը հասավ նրան, որ ժողովրդի վարչապետը ուլտիմատում է դնում Արցախի հերոսների վերաբերյալ՝ կամ մնում ու հնազանդվում են իրեն՝ կառուցելով մեկ մարդու թագավորություն, կամ հեռանում են, վերջ տալիս քննադատություններին: Մյուս կողմից՝ կա նաեւ Ղարաբաղի ղեկավարության չդիմադրելու գործոնը, Բակո Սահակյանը կարող է հագուրդ չտալ Փաշինյանի կրքերին, չկատարել նրա ամեն մի ցանկություն,բայց չի անում՝ հասկանալով, որ հեղափոխական մի զանգված իր դեմ գործողություն կսկսի: Սակայն նա պետք է իմանա, որ դիմադրելու պարագայում կլինի Փաշինյանի դավաճանական մեծ քայլը՝ բանակը կհայտնվի նրա թիրախում, վերջինս կհրաժարվի բոլոր տեսակի աջաակցություններից ու այդպիսով կհռչակվի սեփական ժողովրդի թշնամին: Բակո Սահակյանը իրեն բնորոշ մեղմ հատկանիշներով ըստ ամենայն ավելի չի սրում իրավիճակը:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը