Դժվար է կանխատեսել, թե ինչ ելք կունենա ՌԴ-Արևմուտք առճակատումը

Հայաստանի համար այս տարի տնտեսական դժվար տարի է լինելու, սակայն լինելու է նաև փնտրտուքների, նոր բարեփոխումների իրականացման և մոդելների ներդրման տարի: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Ցավոք, պետք է ընդգծեմ, որ մեր երկրի համար տնտեսական բարդությունները պայմանավորված են հիմնականում արտաքին գործոններով: Եվ ավելի ցավալի է այն հանգամանքը, որ այսօր աշխարհը գտնվում է մի իրավիճակում, երբ կանխատեսումներ անելը շատ դժվար է: Իսկ այդ դժվարություններին նպաստող գործոններն իրենց էությամբ տնտեսական չեն, այլ քաղաքական են, ուստի նման իրավիճակում շատ դժվար է կանխատեսումներ անել: Օրինակ, շատ դժվար է կանխատեսել, թե ինչ ելք կունենա Ռուսաստան-Արևմուտք առճակատումը, սիրիական հակամարտությունը, Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտությունը: Այս բոլոր հակամարտություններում շարժառիթները, միգուցե, տնտեսական են, սակայն իրենց էությամբ դրանք կարելի է ասել աշխարհաքաղաքական են»,- ընդգծեց Հարությունյանը: Պատգամավորի խոսքով սպասվելիք դժվարությունները հաղթահարելու համար Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի ներքին ռեսուրսները: Նրա խոսքով՝ հարկավոր է իրականացնել լուրջ բարեփոխումներ հարկաբյուջետային քաղաքականության մեջ, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, նպաստավոր պայմաններ ստեղծել բիզնես միջավայրի համար: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ անցած երկու տարիների ընթացքում կառավարությունը բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել է, որոնք օգտակար են: Օրինակ, մեր սահմանամերձ շրջանները վերածվել են առանց հարկերի գործունեության տարածաշրջանների, խթանվել է փոքր և միջին բիզնեսը: Ես վստահ եմ, որ այս բարեփոխումները 2016թ. կլինեն շարունակական»,- ասաց Հարությունյանը:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am