Ինչպիսի հարաբերություններ ունեն Փաշինյանն ու Բակո Սահակյանը

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ: Այս մասին «Արցախպրես»-ին տված հարցազրույցում նշել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հարաբերություններին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքին:


Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

- Պարոն Հարությունյան, որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդ` ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Չե՞ք կարծում, որ տարբեր գործիչների կողմից վերջին շրջանում ցուցաբերվող աննախադեպ ակտիվության ֆոնին որոշակի լարվածություն է առաջացել, որից անմասն չի մնացել նաև հասարակությունը:

- Բնականաբար, առկա գործընթացները չէին կարող իրենց բացասական ներգործությունը չունենալ, քանի որ հասարակությունը կենդանի օրգանիզմ է, և բոլոր տեսակի զարգացումները որոշակի ազդեցություն են թողնում հանրային տրամադրությունների վրա: Բայց այս պարագայում ցանկանում եմ փարատել առկա մտահոգությունները և հավաստիացնել բոլորին, որ Արցախում ներքաղաքական և բարոյահոգեբանական վիճակը կայուն է, և մեր երկրում առկա քաղաքական որոշակի ակտիվությունը կառավարելի պրոցես է:

- Այսինքն մտահոգվելու առիթ չկա՞:

- Ես հավատում եմ առաջին հերթին մեր ժողովրդի իմաստությանն ու ողջախոհությանը: Մենք շատ ծանր գին ենք վճարել անկախ պետականության ստեղծման համար, և այն կայացնելու գործում բարդ ու դժվարին ճանապարհ ենք անցել: Այսօր մեր բոլորի միտքն ու ուշադրությունը ուղղված է ապագային, ավելի բարեկեցիկ ու մրցունակ երկիր կառուցելու հեռանկարին: Ուստի Արցախը արկածախնդրության վայր չէ, և ոչ ոք իրավունք չունի խանգարելու կամ խոչընդոտելու մեր ժողովրդի հանգիստ և խաղաղ գոյությանը: Մենք դա թույլ չենք տա…

- Պարոն Հարությունյան այս օրերին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սահմանադրական փոփոխությունների առաջարկով հանդես է եկել ստորագրահավաքի նախաձեռնությամբ: Ինչ եք կարծում, անհրաժեշտ են արդյո՞ք այդ փոփոխությունները:

- Կարծում եմ՝ պատասխանի լիիրավ իրավունքը պատկանում է մեր ժողովրդին: Մենք որդեգրել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու ճանապարհը, և օրենքի ու օրինականության շրջանակում ընթացող բոլոր գործընթացներին պետք է հանգիստ վերաբերվենք:

- Հանրության շրջանում լուրջ անհանգստություններ կան նաև ԱՀ և ՀՀ իշխանությունների փոխգործակցության մասով: Մարդկանց հուզում են Սահակյան-Փաշինյան հարաբերությունները: Կա՞ արդյոք լարվածություն նրանց միջեւ: Դուք, իհարկե, պաշտոնյա չեք, բայց կիսում ե՞ք այս անհանգստությունը, կամ այս առումով տիրապետում ե՞ք հավաստի տեղեկության: Ի՞նչ է կատարվում…

- Արտառոց ոչինչ չկա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ունեմ ակտիվ շփումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով այդ հարաբերությունների ամենաբարձր մակարդակը՝ կարող եմ վստահեցնել, որ որևէ խնդիր չկա: Հակառակը, նախագահ Սահակյանի և վարչապետ Փաշինյանի միջև առկա են շատ անկեղծ, ջերմ և առողջ հարաբերություններ, որոնք լիովին տեղավորվում են մեր բոլորի պատկերացումների և ընկալումների մեջ: Չեմ բացառում, որ սադրանքների փորձեր եղել են, այլապես այս թեման չէր շրջանառվի, և այս հարցում պետք է ավելի խիստ լինել, բայց որ իրական հարաբերություններում դրանք չեն կարող տեղ ունենալ, ես դրանում, միանշանակ, համոզված եմ: Բոլորս իրավունք ունենք անհանգստանալու, որովհետև ցավում ենք մեր պետականության համար և շատ լավ գիտակցում ենք, որ խոսքը ազգային ու միասնական շահի մասին է: Մենք իրավունք չունենք թույլ տալու ներհայկական թեմաներում պառակտումների հրահրումը, և այդօրինակ բոլոր փորձերը պետք է դատապարտվեն ու արժանանան հանրային լուրջ հակազդեցությունների: Այլ ճանապարհ չկա:

- Պարոն Հարությունյան, այս օրերին, հատկապես մամուլում, շատ է շրջանառվում նաև հնարավոր պատերազմի թեզը: Մասնավորապես, խոսվում է, որ Ադրբեջանը կարող է Արցախի սահմանին կրկին ռազմական ագրեսիա ձեռնարկել: Դուք հնարավոր վտանգ տեսնո՞ւմ եք:

- Հայոց բանակը գիտի իր ռիսկերն ու անելիքները, ուստի անընդունելի է այսօրինակ տեղեկատվական արշավը: Այս մասին բազմիցս առիթներ ունեցել եմ խոսելու և պատրաստ եմ կրկին պնդելու: Մեր ժողովուրդը պատերազմը տեսել, վերապրել և հաղթել է ու եթե պետք լինի, նորից է հաղթելու: Թող դրանում ոչ ոք չկասկածի: Բայց չի կարելի շարունակ շահարկել, որ մենք թշնամի ունենք, որը մեր դեմ շատ ագրեսիվ է տրամադրված:

- Իսկ նման թեզի հեղինակները գիտակցո՞ւմ են, թե դրանով ինչքան վնաս են հասցնում տնտեսությանը: Պատերազմի վտանգը միշտ կա, դա բոլորս ենք գիտակցում, բայց անընդհատ դրա մասին խոսելը ավելորդ լարվածություն է ստեղծում, որը շատ է խանգարում տնտեսության մեջ իրականացվող ներդրումների և բազմաթիվ այլ ծրագրերի կյանքի կոչմանը:

- Մեր խնդիրն այսօր մեր երկրի տնտեսության զարգացումն է, որպեսզի բանակը լինի էլ ավելի սպառազինված, որպեսզի մարդիկ աշխատատեղերի, բնակարանների և, առհասարակ, լավ ապրուստի խնդիր չունենան: Հենց Հայաստանի ու Արցախի տնտեսական առաջընթացն է ապահովելու պատերազմի վտանգի չեզոքացումը:

- Որպես տնտեսագետ՝ գոհ ե՞ք Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերից: Հեղափոխությունից հետո ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- Մասնագիտական աչքով դրական եմ գնահատում ՀՀ տնտեսության մեջ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում: Մասնավորապես, ողջունելի է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ դինամիկ կերպով ընդլայնվող համագործակցության շրջանակը, նոր կարևոր տնտեսական կապեր են ստեղծվում Չինաստանի հետ: Հատկապես կընդգծեի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած վերջին այցի դրական արդյունքները, որոնք բացի տնտեսական և ներդրումային նոր հնարավորություններից, գործընկերային հարաբերություններում Չինաստանը Հայաստանի համար կարող է կարևոր դերակատար դառնալ՝ նոր հեռանկարներ բացով այլ ոլորտներում ևս սերտ և արդյունավետ համագործակցության համար:

Առկա նախադրյալները, ներքին բարեփոխումների հետևողական իրականացումը, տնտեսական մի շարք ճյուղերում սպասվող ծրագրերը լավ հիմք են կանխատեսելու, որ 2020-21թթ.-ին երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանի ՀՆԱ-ի աճը լինելու է երկնիշ թվին շատ մոտ:

դիտվել է 739 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am