Նիկոլ Փաշինյանի պատգամավոր բարեկամի մեքենայի թալանը օրուկեսվա մեջ բացահայտվում է, իսկ իմ հոր գերեզմանի անարգման գործը, բացահայտելու փոխարեն, փակում են. գյումրեցի Լիլիթը չի լռելու

Hayeli.am-ը բողոք է ստացել Գյումրու բնակիչ Լիլիթ Աղեկյանից` Շիրակի մարզի իրավապահ մարմինների անգործության վերաբերյալ: Լիլիթը պատմում է, որ երկու տարի առաջ տեղի է ունեցել իր և իր ընտանիքի արժանապատվությունը նսեմացնող միջադեպ` անարգվել է հոր` հայտնի բժիշկ Հրաչիկ Աղեկյանի գերեզմանը, որը գտնվում է Գյումրու թիվ 2 քաղաքային գերեզմանատանը. «Սովորականի պես այցելեցի հայրիկիս գերեզմանին և տեսա, որ գերեզմանոցն ընդհանուր տարածքից առանձնացնող պարսպի սալաքարերը քանդված, ջարդված լցված են գերեզմանի կողքը: Եթե նպատակը գողությունը լիներ, պետք է գոնե այդ քարերը կամ ինչ-որ մի ուրիշ բան տարած լինեին, բայց ոչ մի բան գողացված չէր, քարերն էլ ջարդված, գերեզմանի կողքն էին լցված: Այսինքն` իմ համար պարզ էր, որ գերեզմանի անարգում է:

Անմիջապես դիմեցի ոստիկանություն, հարուցվեց քրեական գործ: Փորձագիտական երեք եզրակացությունների համաձայն` եղել է տեխնիկական միջամտություն, այսինքն` պարսպի սալաքարերը լինգով ջարդվել, բերվել լցվել են կողքը: Չնայած այս եզրակացություններին` քրեական գործը 49 օր հետո` 2017 թվականի օգոստոսի 31-ին, Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Արմեն Գյոզալյանի և Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանի կողմից կասեցվեց` հանցանքը կատարող անձին չհայտնաբերելու հիմնավորմամբ: Ես, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ պնդում եմ, որ իրավապահ մարմինները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ որևէ քայլ չեն կատարել: Ընդ որում, ես տվել եմ կասկածյալների անուններ, որովհետև ժամանակին ինձ որոշ մարդիկ առաջարկել էին` հանել պարիսպը, որպեսզի իրենք այդ տարածքում նստարաններ տեղադրեն: Ես տրամաբանական հարց եմ տալիս` ո՞ւմ էր պետք քանդել այդ պարիսպը, պիտի որոշակի շահագրգռություն լիներ, չէ՞: Բայց իմ ասածներն իսպառ անտեսվեցին»,- պատմում է Լիլիթ Աղեկյանը:

Նրա խոսքով` ինքը 2 անգամ բաց նամակով դիմել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, նամակներ է գրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվել հանցագործությունը բացայատելու ուղղությամբ: 2018 թվականի հեղափոխությունից հետո Լիլիթ Աղեկյանը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և մոտ 1 տարի առաջ կասեցված գործը 2018 թվականի հուլիսի 4-ին վերաբացվում է: Սակայն վերաբացումից 10 ամիս անց` 2019 թվականի մայիսի 21-ին, Շիրակի մարզային դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանի և քննիչ Միշա Բիշարյանի կողմից գործը կրկին փակվում է` նախկին հիմնավորմամբ, որ հնարավոր չի եղել բացահայտել հանցանքը կատարողին: Սա տուժող կողմի ներկայացուցիչ Լիլիթը համարում է հեղափոխական Հայաստանի ամենամեծ ամոթը և վստահ է, որ Շիրակի մարզի իրավապահները չունեն բավարար ունակություն և ցանկություն` բացահատելու իր հոր հիշատակն անարգող հանցագործությունը. «Երևի այս գործից քյար չունեն, դրա համար էլ շահագրգիռ չեն բացահայտել,- կարծում է Լիլիթը և շարունակում:- Ես չեմ պատրաստվում հանգիստ նստել տեղս, պայքարելու եմ մինչև վերջ: Իմ հայրը հարգված մարդ է եղել, մեր ընտանիքն այս անարգանքը չի կարող մոռանալ»:

Քաղաքացին կարծում է, որ եթե Շիրակի մարզի իրավապահները ակնհայտ անգործություն են դրսևորում, ապա իրավապահ համակարգի պատասխանատուները և կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում ինքը դիմել է, պարտավոր են քննչական խումբ ուղարկել Երևանից, որպեսզի իր և իր ընտանիքի իրավունքները պաշտպանվեն. «Այդ ոն՞ց է ստացվում, որ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի պատգամավոր բարեկամի մեքենայի թալանի գործը օրուկեսվա մեջ է բացահայտում, իսկ այս գործը չի կարող 2 տարվա ընթացքում բացահայտել, կամ էդ ո՞նց է՝ մեր իրավապահները հաջողությամբ պահում-պահպանում են սորոսի գրասենյակը, իսկ մեր իրավունքները` ոչ: Չեղանք չեղանք՝ մի սորոսի գրասենյակի չափ էլ հա՞ չեղանք: Սա է Ձեր պահած իրավապահ համակարգի պատկերը: Իմ հայրը այս քաղաքում ճանաչված մարդ է եղել, ավանդ ու անուն ունի, մենք պատահական ընտանիք չենք: Ես թույլ չեմ տալու` տրորել իմ ընտանիքի պատիվը` դա չի լինելու»,- գյումրեցու պատվախնդրությամբ նշում է Լիլիթը և ասում, որ իր պահանջը հետևյալն է. «Փոխել քննիչին ու հսկող դատախազին, ծառայողական քննություն սկսել նրանց նկատմամբ՝ ճշտելու ինչո՞ւ նախաքննության ընթացքում չեն ձեռնարկել բավարար միջոցներ հանցագործին բացահայտելու համար: Ինչո՞ւ են հենց այս փուլում կասեցրել գործը, ո՞րն է իրենց առաջ քաշած վարկածը կատարվածի վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկանների նկատմամբ և, իհարկե, գործը կասեցումից հանել ու արագ բացահայտել այն»:

Նշենք, որ հուլիսին լրանում է քրեական գործի հարուցման 2-րդ տարին:



դիտվել է 6589 անգամ
Լրահոս
Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video) ՇՏԱՊ․ Ֆրանսիան Հայաստանին «խուրդում է» Թուրքիային․ ասեմ՝ ինչպես․ Հայկ Նահապետյան (video) «Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են» (video) Մոսկվա այցից առաջ Մեդվեդևը «մերկացրեց» Փաշինյանին․․․ (video) Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video) ՌԴ ԶՈւ-ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ Բացառիկ մանրամասներ․ինչպես են ռուսները կանգնեցրել ադրբեջանցիների հարձակումը Սյունիքի վրա․ Նահապետյան (video) Մայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա է Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են․ ադրբեջանագետ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am