Հորդորս նորաթուխ պաշտոնատար անձանց՝ Իսագուլյանը միշտ խոսում է իր անունից ու իր փոխարեն

Հարցազրույց ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, Ազգային Անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

-Պարոն Իսագուլյան, նոր եք վերադարձել Արցախի Հանրապետությունից, ի՞նչ վիճակ է տիրում Արցախում հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթաքույց մեղադրեց Արցախի Հանրապետության իշխանություններին իր և ՀՀ իշխանությունների դեմ դավադրության կազմակերպման, ըստ էության, նույնն է թե՝ դավաճանության մեջ։

Հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկնում էմոցիոնալ հայտարարություններով, որոնց հետ կապված հենց ինքը հետագայում որոշակի պարզաբանումներ է տալիս՝ մեղմացնելով իր իսկ ասածները կամ ուղղակի պնդելով, որ իրեն ճիշտ չեն հասկացել, չէի ցանկանա գույներն այդքան խտացնել՝ չնայած այն հանգամանքին, որ բառացի ասվել է այն, ինչ դուք մատնանշում եք։ Մյուս կողմից, կարծում եմ, բոլոր նման հարցադրումների կամ արտահայտությունների ամենաճիշտ ու հավասարակշռված պատասխանը հնչել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից, որում մասնավորապես Արցախի նախագահը նշել է․ «Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք: Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ՝ նրա միասնականությունը պահպանելու համար¦:

-Եթե Ն․ Փաշինյանի պարագայում որոշ արտահայտություններ ու ասածներ էմոցիոնալ դաշտից են, ապա ինչպե՞ս հասկանալ նրա թիմի բազմաթիվ ներկայացուցիչների նմանատիպ մեղադրանքները շատերի հասցեին, որից զերծ չեք մնացել նաև Դուք։

Այս երևույթին ևս կարելի է ըմբռնումով մոտենալ, քանզի նրանցից շատերը փորձառություն չունեն, կամ նրանց ուսանած դասընթացներում առկա է եղել կոնկրետ երևույթներին արձագանքելու հստակեցված մոդել, որից նրանք չեն կարողանում շեղվել, նույնիսկ այն պարագայում, երբ իրավիճակը պահանջում է միանգամայն այլ մոտեցում։ Իմ պարագայում՝ ես դրան ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, քանզի ինձ համար կան շատ ավելի առաջնային խնդիրներ ու ազգային արժեքներ, և ես դրանք փոխելու կամ ինչ-որ ուժերի թելադրանքով այլ արժեքների դավանելու պարտադրանքը չունեմ։ Այո°, ես երբեմն խոսում եմ շատ խիստ, կտրուկ, բայց վստահաբար կարող եմ ասել՝ նպատակային, ընդ որում՝ բոլոր դեպքերում տոնայնության փոփոխությունը կապված է այն հանգամանքի հետ, երբ հասցեատերը չի ընկալում մինչ այդ ավելի մեղմ տարբերակով իրեն հասցեագրված խոսքը։ Միաժամանակ բազմիցս շեշտադրել ու շեշտադրում եմ, որ ինձ համար Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և առհասարակ հայության մեջ չկան հակառակորդներ ու թշնամիներ, նրանք բոլորն էլ մեր հայրենակիցներն են, և մենք պարտավոր ենք այդ տեսանկյունից միասնաբար, թեկուզ տարբեր մոտեցումներով գնալ խնդիրների լուծմանը՝ ելնելով բացառապես մեր ազգային ու պետական շահերից, և այս տեսանկյունից է, որ շատ դեպքերում անհասկանալի է լինում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց թիմակիցների արտահայտած մտքերն ու գործողությունները, որոնք ոչ միայն չեն բխում մեր ազգային ու պետական շահերից, այլ հակառակ են դրան։ Այս դեպքում չարձագանքելը շատ ավելի վատ է ու վնասակար, քան խիստ արձագանքման պարագայում պիտակավորվելը։ Ցավալի է, որ նոր իշխանությունները նման արձագանքները դիտարկում են որպես թշնամանք իրենց նկատմամբ, բայց դա այլ խնդիր է և իրենց անձնական գործը։ Եվ եթե նոր իշխանությունները համարում են, որ նույն թիմի կազմում այլ կարծիք ունենալը անթույլատրելի է, ապա դա քաղաքական կարճամտություն է, եթե ոչ ավելի խիստ։ Մեր պարագայում մենք նման խնդիր չունենք․որոշում կայացնողը, ով էլ նա լինի, պետք է լսի ամենատարբեր, նույնիսկ միմյանց նկատմամբ ծայրահեղ տեսակետներ, ընդ որում՝ բարձրաձայն։ Իմաստունը նա է, ով նման պարագայում է կայացնում ճշմարիտ որոշում։ Ուստի նաև հորդորս սկսնակ քաղաքական գործիչներին ու նորաթուխ պաշտոնատար անձանց՝ Իսագուլյանը միշտ խոսում է իր անունից ու իր փոխարեն, դավադրություններ փնտրել պետք չէ։

-Պրն․ Իսագուլյան, նշանակում է արդյոք սա, որ Դուք և այլոք գործում եք բացառապես ինքնուրույն, և այդ ամենը չի համակարգվում։

Ես արդեն իսկ նշեցի, որ նույն թիմում կարող են լինել տրամագծորեն հակառակ տեսակետներ, և այդ տեսակետներ կրողները կաշկանդված չեն դրանք բարձրաձայնելու, իսկ խորագետ որոշում կայացնողը հենց այդ բազմազանության մեջ է ամբողջացնում ընդհանրական ու բացառապես ազգային ու պետական շահից բխող որոշումը, և ոչ հակառակը, այսինքն՝ ինչ-որ մեկը ի վերուստ որոշում է, մնացածը՝ նախօրոք ծրագրավորված ձևերով դա իրականացնում։ Ցավով պետք է նշեմ, որ նոր իշխանությունների մոտ առկա է երկրորդ մոտեցումը, որը ոչ թե մտքերի գեներացիա է, այլ ընդհակառակը՝ ինչ-որ մեկի մտքի, հիմանականում սխալ, պարտադրանք մյուսներին։ Բերեմ պարզ օրինակ․ երբ ասում են ժողովուրդն է այդպես ուզում, բայց մեզ հայտնի է, որ մինչև ժողովրդի §ուզելը¦ երկու անգամ արդեն էմիսարներ եք ուղարկել։ Հետևությունը պարզ է, որ ժողովրդի հետին թվով ցանկությունը հարմարեցված է իրենց նախանշած ծրագրին։ Վկա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։

-Այսի՞նքն։

Կարծում եմ՝ հասկացողը հասկացավ։

Անի Սահակյան

դիտվել է 1648 անգամ
Լրահոս
Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան Լիբանանը երկրից վտարել է Իրանի դեսպանին Կիպրոսը ձգտում է հասնել կղզուց բրիտանական ռազմակայանների դուրսբերմանը․ Phileleftheros Աղոթում եմ, որ Աստված հանի կեղծիքի, չարախոսության, ատելության ու հայհոյախոսության հանդերձը. Տեր Արտակը հերքել է Տավուշի թեմի մասին տարածված կեղծ լուրերը ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակը «հեղհեղուկ» է. Սպիտակ տուն Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել՝ իսրայելական հարվածից զոհված Լարիջանիի փոխարեն Երևան-Գյումրի ճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 2 տուժած Հիմա այլևս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա և ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում. Արմինե Օհանյան ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում Ինչպե՞ս կօգտվեն ընդդիմադիր ուժերը Վարդան Ղուկասյանի հնարավորություններից «Նիկոլի բանկերը ոնց են քերում» հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Նրա խոսքերին բա կհավատան. Ղուկասյանը ՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (video) «Ճանաչու՞մ եք ինձ, ձեր պատճառով ախպերս նստեց»․ լարված իրավիճակ Աժ-ում (video) Հրապարակե՛ք, ազգը պիտի իմանա դավաճաններին դեմքով․ լարված իրավիճակ ԱԺ-ում (video) «Ալեն Սիմոնյա՛ն, Եռաբլուրի վրա ես տժժում»․ Ռուզան Ստեփանյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Դե լսե՛ք՝ ձեզ ինչ է սպասվում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին (video) Ներքին ինֆորմացիա ունենք. Նիկոլը խայտառակ վիճակում է,ամեն տեղ պարտվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Աննա Վարդապետյա՛ն, ու՞ր է Նիկոլի դեմ քրեական վարույթը․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլը փաստացի հայտարարեց ՝ ինքը Ադրբեջանի թեկնածուն է (video) Աննա Մկրտչյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց․ «Անբարոյականը տեղովդ ես», «Քեզ հանգիստ պահի» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am