Կխոսենք պետության restart-ի մասին. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նոր եմ վերադարձել Արցախից։ Ղարաբաղը դարձել է հերոսների աշխարհամասը։ Նկարում մի քանի տասնյակ մետր ենք հեռու այն տեղից (ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Մհեր Շահգելդյանի և տեղական գումարտակի ղեկավար սպաներ Սամվել Գրիգորյանի ու Դավիթ Օհանջանյանի հետ), ուր զոհվել են Քարամ Սլոյանը, սերժանտ Աբաջյանը, նրանց հերոս մյուս ընկերն և սպան։ 7 հոգով պահել են 200 հոգու, իսկ տանկերը տեսնելով, որ չեն անցնում շուռ են եկել։ Սլոյանը չի կատարել հրամանատարի հրամանը, մնացել է նրա հետ ու զոհվել։ Տղայի գլուխը կտրել են։ Աբաջյանն ու մյուս ընկերը նահանջել են՝ հարոսաբար պաշտպանվելով։ Աբաջյանը զանգել է հրամանատարին բջջայինով, նկարագրել իրավիճակը, տեղեկացվել արդեն մոտեացող օգնության մասին։ Խնդրել է, որ իրեն այլևս չզանգեն, որովհետև վիրավոր է և զգացել է մոտալուտ մահը։ Օգնությունը տեղ է հասել, մի քանի հոգի փրկվել են, միայն մեր տարածքում հակառակորդը 16 դի է թողել, տանկերը նահանջել են (բացի ոչնչացվածներից), մենք ոչնչացրել ենք նաև հակառակորդի հատուկ ականազերծո՚ղ մեքենան։ Բացի նշված 16-ից թշնամին տվել է բազմաթիվ զոհեր արդեն իր խրամատների մոտակայքում։ Ապրիլի պատերազմական քառօրյան լիքն է նման հերոսապատումներով։ Շատերի մասին արդեն գիտեք։ Հերոսներին պետք է անդրադառնալ անուն առ անուն։ Վաղը կշարունակեմ։ Պետք է իմանաք չաղլիկի կամ էլ նռնականետով ուղղաթիռ խփած խենթի, հայկական հրետանու, աշխարհազորի, մեր երկրապահների, ՊԲ-ի, ԼՂՀ ղեկավարության արածի և այլն։ Կլինեն գնահատականներ, երկրաքաղաքական իրավիճակի մասին մտքեր, կխոսենք հատայսու մեր անելիքների և պետության restart-ի մասին։ Համբերեք»։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am