Կլիենտը նյարդայնացած է և խիստ վտանգավոր

Ապրիլյան «հեղափոխության» օրերին, երբ Փաշինյանին հարց էին տալիս` ո՞վ է պետական, քաղաքական գործչի իր իդեալը, Գանդիին էր հիշում, Մանդելայի անունն էր տալիս...

Անցած մեկ տարվա, հատկապես՝ վերջին 2-3 շաբաթվա՝ բառի բուն իմաստով խելագար անցուդարձը` հիստերիկ, ջղաձիգ հայտարարությունները, որոնցով հանդես է գալիս «ժողովրդի» ոչ բարով վարչապետը, նախապես «կշռադատված» անհավասարակշիռ քայլերն այլ բան են հուշում` Նիկոլի իդեալը Թուրքիայի նախագահ Էրդողանն է։ Նույն անսահման ցինիզմը եւ անսանձ պոպուլիզմը, նեղն ընկնելու դեպքում ներսուդրսում թշնամիներ, դավադրություններ փնտրելու, գտնելու եւ օպերատիվ կերպով վնասազերծելու, ռազմական վերնախավի ներկայացուցիչներին ասֆալտին պառկացնելու եւ պատերով տալու նույն մոլուցքը։

Տարբերությունն այն է, որ Հայատանը Թուրքիա չէ եւ չի կարող իրեն Էրդողանի նման ղեկավար ունենալու շքեղություն թույլ տալ. չունի այդ ռեսուրսը։

«Սենսացիոն բացահայտումը», որ «փաշիստական» նկրտումներ հանդես բերող մեր փոքրիկ էրդողանն արեց կառավարության հերթական նիստում, այլ բան չէ, քան Հայաստանը ոստիկանապետություն դարձնելու եւ զանգվածային ռեպրեսիաների թափանիվը գործի դնելու հայտ։

«Որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ... Այս հռետորությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել»,-հայտարարեց նա` ինչպես միշտ, անուններ չտալով եւ որեւէ կոնկրետ փաստ չնշելով։

Նպատակն, ըստ նրա, մեկն է` «ցույց տալ, որ, իբր, երկրում հաստատված է անիշխանություն, եւ չկա իրավապահ իրավակարգ, կամ այն թույլ է»։ Բնականաբար, խոսքը չի վերաբերում Սահմանադրական դատարանի մոտ մոլեգնող նիկոլահհշական բետեէռներին, որոնք վարչափեդի «բացահայտումներին» համընթաց՝ պահանջում էին ՍԴ նախագահի եւ անդամների հրաժարականը, հայհոյում ու քաշքշում դատավոր Ալվինա Գյուլումյանին։ Իսկ երբ վերջինիս մի կերպ հաջողվեց ճեղքել այդ օղակը եւ ոստիկանների օգնությամբ հեռանալ դեպքի վայրից, նրան մեղադրեցին «ցույցի մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ։ Չենք զարմանա, եթե «հանցագործության մասին» այդ հաղորդումը հիմք ընդունելով` դատախազությունը վաղը գործ հարուցի տիկին Գյուլումյանի նկատմամբ։

Ինչեւէ։ Փաշինյանը խիստ հանձնարարականներ տվեց իրավապահներին` ասաց, որ «թավշյա լինելու» ժամանակներն այլեւս անցել են, եկել է «նման երեւույթներին» ոչ թավշյա` հուժկու եւ շատ կոշտ հակահարված տալու ժամանակը. «Սկսած նրանից, որ Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթեւեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, ավտոմեքենաներ վարել մայթերով»:

Եվ քանի որ եղած ուժերով ներսուդրսի բոլոր դավադիրներին հայտնաբերելն ու վնասազերծելը հեշտ բան չէ, պատվիրեց ոստիկանության կազմում հատուկ խումբ ստեղծել, որը «քաղաքացիների այդ ահազանգերին սովորականից 10 անգամ ավելի արագ կարձագանքի եւ արագ միջոցներ կձեռնարկի, որոնք կլինեն տեսանելի հանրության առջեւ»։ Դրա նախադեպը կա` Վանո Սիրադեղյանն էլ «ժուկով, ժամանակով» ՆԳ համակարգում զինված բանդա էր ստեղծել անցանկալի անձանց ահաբեկելու, հարկ եղած դեպքում` վերացնելու համար։

Վերջում Նիկոլը դիմեց Վանեցյանին եւ Օսիպյանին`տե՞ր եք, ջոկո՞ւմ եք` ասածս ինչ է։ Սրանք էլ տմբտմբացրին գլուխները, թե` հրամա՛նքդ, աղա՛, ո՞վ ենք մենք, որ քո ասածին «չէ» ասենք։

Այնպես որ, առա՛ջ։ Տնտեսական հեղափոխությունը չհաջողվեց, դատական համակարգի հեղափոխումը մի օրվա բան չէ, բայց Հայաստանը ոստիկանապետություն դարձնելու սեզոնն այսօրվանից արդեն կարելի է բացված համարել։

Եթե պարզվի, որ այդ «սեւազգեստ մարդկանց խմբերը» չկան ու չեն եղել, հոգ չէ` դրանք կարելի է հորինել, այդ հողի վրա մարդաորս կազմակերպել եւ անցնել զանգվածային ռեպրեսիաների։ Ասված է, չէ՞. մեղադրանք լինի` օբյեկտ միշտ էլ կգտնվի, եւ հակառակը` օբյեկտ լինի, մեղադրանք միշտ կգտնվի։

«Ժողովրդի թշնամիներին» կարելի է փնտրել ոչ միայն փողոցների մայթերին եւ հրապարակներում, այլեւ կուսակցություններում, հանրային սեկտորում, բանակում, դատարաններում, անգամ՝ պետական գերատեսչություններում։ Մի խոսքով, ամենուրեք, որտեղ դեռ կարող են մնացած լինել թաքնված կամ բացահայտ «հակահեղափոխականներ», որոնք վտանգ են ներկայացնում նիկոլապետության համար։

Այդ առումով Փաշինյանը շատ բան ունի սովորելու Էրդողանից։ Գուցե պակասը լրացնելու համար վերելակային մի դիվանագիտություն էլ նրա՞ հետ սկսի...

Լիլիթ Պողոսյանի գրառումը

դիտվել է 999 անգամ
Լրահոս
Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ Խոշոր անջատումներ․ տասնյակ հասցեներում գազ չի լինի՝ սեպտեմբերի 25-ին Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»․ «Հրապարակ» Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ» ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ» Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ» Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ» ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ» Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am