Մարզահամերգային համալիրը «ռասկուլաչիտ» են անում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ մութ պատմությունները շարունակվում են: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 22-ին, ժամը 17-ին տեղի կունենա աճուրդ, որին ներկայացված է ՄՀՀ-ի գույքի մի մասը: Ավելի քան 2500 անուն ապրանքներ վաճառքի են ներկայացված մեկ լոտով, որի ընդհանուր գինը 2,3 մլրդ դրամ է: Այս նույն ապրանքները աճուրդի էին հանվել ապրիլի 1-ին, բայց հայտ չլինելու պատճառով աճուրդը չէր կայացել: Սրանք չոր փաստեր են, բայց ինչ է կանգնած այս պատմությունների հետեւում, թերեւս արդեն պարզ է: Մարզահամերգային համալիրը ի վերջո վաճառվելու է շատ ցածր գնով եւ դժվար չէ կռահել, թե ով է լինելու ապագա գնորդը: Մի քիչ նախապատմություն: Համալիրի սեփականատերը «Բամօ» ընկերությունն էր, որը մեծ ներդրումներ էր արել համալիրում: Հանգամանքների բերումով, այդ ընկերությունը կառավարությունից 20 մլն դոլարի վարկ էր վերցրել եւ դժվարություններ ունեցավ այն մարելու հարցում: Այս ու այն կողմ համատարած արտոնություններ բաժանող մեր կառավարությունը դատարանների ու ԴԱՀԿ-ի միջոցով կայծակնային արագությամբ այդ 20 մլն դոլարի դիմաց հետ վերցրեց մոտ 60 մլն դոլար գնահատված համալիրը եւ հանեց այն վաճառքի: Գնորդներ չեղան, եւ համալիրի գինը սկսեց կամաց-կամաց իջնել: Ի վերջո, անցած տարվա օգոստոսին համալիրը 30 մլն դոլարով վաճառվեց մի, մեղմ ասած, մութ ընկերության՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» անվանումով: Վաճառքից ընդամենը 20 օր առաջ գրանցված այս ընկերության միակ բաժնետերը ոմն Արմեն Զավենի Գեւորգյան էր: Վերջինս յալ, ոչ պակաս մութ ընկերություններում տարբեր ժամանակներում փայատեր-գործընկեր է եղել Սերժ Սարգսյանի «ախրանայի պետ» Վաչիկ Սարգսյանի կնոջ եւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի մտերիմների հետ: Այսինքն, դրանով արդեն ուրվագծվում է, թե ով է ուզում ձեռք գցել համալիրը: Կարճ ժամանակ անց, սակայն, հայտնի դարձավ, որ Արմեն Գեւորգյանն իր հիմնադրած ընկերությունը վաճառել է Վահագ Դինո Ավադիսյանին, որի անունը համառորեն շրջանառվում է ԱՄՆ-ում կատարված ֆինանսական խարդախություններում: Այս տարվա փետրվարին հանկարծ պարզվեց, որ վերը նշված «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ընկերությունը չի վճարել 30 մլն դոլարը, եւ կառավարությունը իր որոշմամբ չեղյալ համարեց վաճառքի պայմանագիրը: Ու հիմա սկսել են վաճառել համալիրի գույքը՝ կտոր-կտոր: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունենում, նշենք, որ վաճառքի են հանել սեղաններ, աթոռներ, պահարաններ, հայելիներ, գորգեր, ծորակներ, փականներ, լուսարձակներ, «բռա»-ներ, հոկեյի դարպասներ, խոզանակի կախիչներ, լվացարաններ, ապահիներ…: Այսինքն համալիրը բառացիորեն «ռասկուլաչիտ» են անում: Դժվար չէ կռահել, որ մեկ լոտով աճուրդի հանված նշված ապրանքները այս անգամ էլ չեն վաճառվելու, եւ դրանց գինը գնալով նվազելու է անընդհատ: Նվազելու է նաեւ ՄՀՀ-ի շենքի գինը: Թե որքան կնվազի, կախված է նրանից, թե որքանով է պատրաստ ապագա սեփականատերը պատրաստ վճարել ՄՀՀ-ի դիմաց: Դժվար չէ կռահել նաեւ, որ որեւէ երկրորդ հավակնորդ չի հայտնվելու երբեք, ու կինը կիջեցնեն՝ որքան ցանկանան: Չի բացառվում, որ ի վերջո, մոտ 60 մլն դոլար գնահատված արժեքով ՄՀՀ-ն վաճառվի, ասենք մի 10 մլն դոլարով»:   Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին. «Փաստ» Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոստումներից՝ ուրացում. «Փաստ» Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա նոր պատերազմի է պատրաստվում «Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am