ՊԵԿ նախագահը՝ հրաժարականի մասին (video)

«Հանրությանը պետք է նաև շատ կարևոր բան ասենք, որ անձի պրոգրեսիվ հարկման տեսլականը պետք է նայեք եկամուտների և գույքի միասնական հարկման տեսանկյունից: Նեգատիվ էֆեկտը կամ համահարթեցման հետ կապված սոցիալական անարդարության էֆեկտը հարթվում է գույքային հարկի պրոգրեսիվ համակարգի ներմուծմամբ»։ Նման բացահատրություն տվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` միաժամանակ նշելով նաև, որ ձեռնպահ կմնա համահարթ տոկոսադրույքի վերաբերյալ ինչ-որ բան հայտնելուց, քանի որ Պեկ-ը իրականացնում է հարկային վարչարարություն այն գործիքով, որը կտրամադրվի իրեն:

«Համահարթ տոկոսադրույքի վերաբերյալ ես կարող եմ միայն որպես տնտեսագետ իմ կարծիքը հայտնել։ Դժգոհությունները կայանում են նրանում, որ հարկման, այսպես ասած, հավասարաչափ սկզբունքը չի պահպանվում, այսինքն՝ ավելի մեծ եկամուտ ստացողը և ավելի նվազ եկամուտ ստացող նույն դրույքաչափով են հարկվում:

Այդտեղ կա սոցիալական անարդարություն՝ կիսում եմ այդ տեսակետը, բայց ամբողջ աշխարհում կա 3 տեսակ: Երբ որ դու սահմանում ես համահարթ 1 տոկոս, ոչ թե սանդղակ, սահմանում ես նաև չհարկվող շեմ և ըստ էության, պահում ես փոքր եկամուտ ստացողին ավելի քիչ հարկելու գաղափարը: Կա, որ շեմ չկա, կա ուղղակի սանդղակ, ինչը էսօր մենք ունենք: Մյուսը՝ սանդղակի հետ միասին կա նաև շեմ։ Երեք տարբերակներից բոլորը քննարկվել են կառավարությունում, քննարկումների արդյունքում ընդունվել է այն տարբերակը, որը ներկայացվել է ԱԺ-ին»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով իր հրաժարականի մասին հրապարկումներին, ՊԵԿ նախագահն ասաց, որ այդ լուրերն առաջին անգամ լրագրողներից է լսում: «Դա այս պետական շինարարության ամբողջ գործընթացի մեջ ամենաոչէական հարցն է, որ տալիս եք»,-կարճ պատասխանեց նա:

դիտվել է 2033 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am