Փաշինյանի 3 րոպեն (տեսանյութ)

1․ «Դատարաններն արգելափակելու որոշումն ի ցույց դնելն էր, որ դատական համակարգի որոշումների հետ ես ոչ մի կապ չունեմ»։

2․ «Ես ինչի՞ եմ դատարանների դռներն արգելափակել. ցույց տալու համար, որ ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ․ ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»։

Այս երկու՝ իրար միանգամայն հակասող նախադասությունների հեղինակը նույն մարդն է, և այս երկու նախադասությունների արտաբերման ժամանակահատվածի տարբերությունն ընդամենը 3 րոպե է։

Այո՛, 3 րոպեում նույն անձնավորությունն անում է իրար լրիվ հակասող, բացարձակապես հակառակ պնդումներ՝ այդպիսով հերքելով առաջին հերթին ինքն իրեն և հետո անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով իրեն լսողներին ու, առավել ևս, հավատացողներին։

Տրամաբանական հարց՝ ինչպե՞ս կարող է մարդը որոշել արգելափակել այն դատարանների դռները, որոնց որոշումների հետ ինքը կապ չունի՝ ապացուցելու համար, որ իրեն մարիոնետային դատարաններ պետք չեն, քանի որ Հայաստանում չկա այնպիսի դատավոր, որ իր ասածը չի կարող չանել։ Տրամաբանական հարց անտրամաբանական մտավարժանքին։

Եթե դատարանների որոշումների հետ ինքը կապ չունի, նշանակում է՝ դատարանները մարիոնետային չեն, և կան այնպիսի դատավորներ, որոնք կարողանում են չանել վարչապետի ասածը։

Իսկ եթե դատարանները հայտարարվում են մարիոնետային, և այդ պատճառով դրանց դռները փակելու որոշում է կայացվում, գումարած դրան էլ՝ Հայաստանում չկա դատավոր, որ վարչապետի ասածը չանի, հետևաբար վերջինի կողմից նրանց հրահանգ իջեցվո՛ւմ է, իրենք էլ խելոք կատարում են։

Իսկ եթե նույն անձի կողմից արտաբերված այս երկու նախադասությունները փորձենք միավորել, ապա կստացվի, որ փակվում են վարչապետի հետ ոչ մի կապ չունեցող բոլոր դատարանների դռները՝ ապացուցելու, որ այդ դատարանները մարիոնետային են, բայց որ վարչապետին պետք են այնպիսի դատարաններ, որոնք վարչապետի հետ ոչ մի կապ չունեն։

Չգիտես՝ խնդաս, թե լաս։

Մի խոսքով, մարդ կա՝ գլխում ամեն ինչ խառն է՝ մե՛կ անվերահսկելի դատարաններ են աչքին երևում, մե՛կ մարիոնետային դատարաններ, մե՛կ դավադիր ուժեր, մե՛կ հող հանձնողներ, մե՛կ բալանդ ուտողներ, մե՛կ սևազգեստ բոբոներ, մե՛կ ասֆալտին պառկողներ և պատերին ծեփվողներ, մե՛կ ծնոտները ջարդվողներ և ջարդողներ, մե՛կ, մե՛կ, մե՛կ․․․

Է, հետո՞, մինչև ո՞ւր երկիրը կհասնի այս հոգեխանգարմունքի մթնոլորտում։ Հեղափոխությունն արվեց՝ պարզելու, թե Հայաստանը պսիխոյի փորձարկմանը որքա՞ն կդիմանա, կամ ընդհանրապես կդիմանա՞:

Ի վերջո, ե՞րբ է իշխանությունը ձերբազատվելու դավադրությունների տեսություններից և սկսելու աշխատել։

Մեկ գլխում երկու իրարամերժ կարծիք ունեցող ղեկավարը կարո՞ղ է պատերազմի ժամանակ զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը լինել:

Արեգնազ Մանուկյան

դիտվել է 2364 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am