Սրացումներն էլ անցան, բայց աչքին սեւազգեստ մարդիկ են երեւում

Հարցազրույց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ։

-Պարոն Իսագուլյան, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ ակնարկ կար խորհրդականների մասին, արդյոք դուք ձեզ տեսնում եք այն խորհրդականների շարքում, որոնց հրահանգել են «հող հանձնելու» մասին գրառումներ անել։ Առհասարակ, Արցախի ղեկավարությանը վերագրված մեղադրանքները ինչպե՞ս եք գնահատում, որ պատրաստվում են դավադիր պատերազմ հրահրել, մեղքը գցել Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա։ Այս հայտարարությունները, որոնք սրում են հարաբերությունները, ինչի կարող են հանգեցնել։
- Ես կարծում եմ՝ այս հարցերի լավագույն պատասխանը տվեց նախագահ Բակո Սահակյանը։ Ես կարծում եմ, որ մենք անցնում ենք թույլատրելիի սահմանը։ Եթե ինչ որ բան ունենք ասելու, հրապարակ մամուլով ասում ենք՝ լինելով պետության ղեկավար, ուրեմն պետք է ամբողջական ասել՝ կոնկրետ որ օգնականները, խորհրդականները, երբ, ինչպես։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, Բակո Սահակյանի անմիջական օգնականը կամ խորհրդականը չեմ, եւ եթե նկատել եք, ես ֆեյսբուքյան էջերում ոչինչ չեմ գրում։ Այլ հարց է, որ բազմիցս եմ անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից արված անպատասխանատու հայտարարություններին, որոնք ոչ միայն չեն նպաստում ներպետական հարաբերությունների լավացմանը, այլեւ վտանգում են միջպետական հարաբերությունները։
-Այսօր էլ հայտարարել է սեւազգեստ խմբերի մասին, հորդորել տեղորոշել նրանց, ինչ է սա նշանակում։
-Այո, ընդամենը մեկ օր է անցել, սեւազգեստ մարդիկ են երեւում իր աչքին, սա տարօրինակ երեւույթ է, գարնանային սրացումներն էլ անցան, հիմա ինչ է սա նշանակում, ինչու են սեւազգես մարդիկ երեւում, ես անկեղծ չեմ կարողանում հասկանալ։ Ամեն վայրկյան սպասում ես անպատասխանատու, անհասցե հայտարարությունների։ Հայաստանում շատ շատերը սիրում են մուգ գույնի շորեր հագնել, ինչ անեն՝ վաղվանից էլ չհագնեն։ Թող անվանական հայտարարեն՝ ում նկատի ունեն։ Ժամանակն է լուրջ թեմաներից խոսելու՝ սեւազգեստ, բան․․․Ժամանակն է մեր ձախողումների մեջ դավադրություններ ման չգալ, ժամանակն է հասկանալու, որ ապաշնորհ շրջապատի միջոցով գործ անել հնարավոր չէ
-Մեղադրանքներ հնչեցին դավադիր պատերազմ կազմակերպելու մասին, դուք հաճախ եք լինում այնտեղ, նկատել եք «դավադիրների»։
-Արդեն երեք օր է Արցախում եմ, այստեղ էի, երբ վարչապետ Փաշինյանի շռնդալից հայտարարությունը եղավ։ Ֆուտբոլային միջոցառում էր, երեկոյան մարդիկ խաղաղ, հանգիստ տրամադրություններ ունեին, ուրախ տրամադրություններ, պատերազմի համար ոչ մի նյութ չկար։ Ես անկեղծ չեմ հասկանում ինչու են նման հայտարարություններ արվում։
-Մեղադրանք հնչեց նախկին իշխանությունների հասցեին, որ չեն տեղեկացրել ինչի շուրջ են բանակցում։
-Ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ինչ անում է Նիկոլ Փաշինյանն առաջինն ինքն է անում, առաջինն ինքն է տեղեկացրել,առաջին անգամ փաստաթղթեր տրամադրեց, Արցախի իշխանություններն առաջին անգամ տեսան, համտեսեցին, լավ ինչպես կարելի է։ Շարքային քաղաքացին անգամ գիտի, որ համանախագահող երկրները Բաքու եւ Երեւան այցելելուց հետո անպայման այցելու են Արցախ եւ քննարկում բոլոր այն ծրագրերն ու հարցերը, որոնք առնչվում են Արցախին։ Նույնիսկ դրանց փաստաթուղթ անվանելը ճիշտ չէ, որովհետեւ բուդապեշտյան հանդիպումից հետո որեւէ թուղթ, որի վրա ստորագրություն կա, դրանք սովորական աշխատանքային թղթեր են։Փաստաթուղթ կարող էին դառնալ, եթե Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների պաշտոնատար անձինք ստորագրեին այդ թղթերի վրա, ինչպես Բուդապեշտում։ Դրանք ընդամենը թղթեր են։

Անի Սահակյան

դիտվել է 2142 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am