Ադրբեջանը խախտել է խոստումը և օգտագործել զենքը ձեր դեմ». Ստանիսլավ Տարասով

Ռուսաստանը կարող է դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին և վերանայել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, եթե Հայաստանը վերջնագիր ներկայացնի Ռուսաստանին, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, կարծում է ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշեց, որ Ադրբեջանը փաստացի խախտել է ռուս-ադրբեջանական գաղտնի համաձայնագիրը՝ կիրառելով ռուսական զինատեսակները հայկական կողմի դեմ: Ըստ նրա՝ Մոսկվան, որն աշխատում է երկու ուղղություններով՝ փորձելով պահպանել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, արդեն սպառել է իր այս քաղաքականության ռեսուրսը և ստիպված է փոխել այն, այլապես կկորցնի ամեն ինչ: Տարասովը համոզված է, որ նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում հրահրել է Թուրքիան, որը, պարտվելով Սիրիայում, «վրեժ է լուծում Ռուսաստանից՝ Ադրբեջանի միջոցով»: «Անկարայի հաշվարկներով՝ զինված հակամարտության նախաձեռնումը, ուշ թե շուտ՝ 2, 3 կամ 5 օրից, պիտի դարձներ Ռուսաստանը հակամարտության կողմ, և պարզ է, որ Ռուսաստանը կկանգներ Հայաստանի կողմը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է: Իր հերթին Թուրքիան, որը Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, կհայտարարեր, որ Ադրբեջանի կողմնակիցն է և կանցներ գործնական քայլերի: Դրանից հետո Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հայտարարում է, որ Մինսկի խումբը ներկայիս կազմով արդյունավետ չէ, քանի որ Ռուսաստանը հակամարտող կողմերից մեկն է, հետևաբար կա՛մ Ռուսաստանը և Թուրքիան պիտի միավորվեն և լուծեն խնդիրը, կա՛մ էլ Ռուսաստանը պետք է դուրս գա Մինսկի խմբի համանախագահների կազմից: Դա կնշանակեր, որ Մինսկի խումբը փլուզվում է, և պատահական չէ, որ հակամարտության նախօրեին Ադրբեջանը հարձակվեց Մինսկի խմբի վրա՝ մեղադրելով նրան հիմնախնդիրը իր սցենարով չլուծելու համար»: Այս բարդ իրավիճակում Ռուսաստանը,- ասում է Տարասովը,- հասկանալով, որ Հայաստանը սպասում է վճռական աջակցության, կարողացել է պահպանել հավասարակշռությունը, և պատահական չէ, որ Մեդվեդևը նախ եկավ Երևան, հետո գնաց Բաքու, Պուտինը խոսնակի միջոցով կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները, գործի անցան Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները: Փորձագետը համոզված է, որ հենց սա հնարավորություն է տվել վերջնական արդյունքում հասնել փխրուն հրադադարի հաստատմանը: «Գլխավոր արդյունքն այն է, որ Թուրքիան չկարողացավ մտնել Կովկաս»,- եզրակացնում է Ստանիսլավ Տարասովը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը որևէ արդյունքի չի հասել, քանի որ ուժերի հարաբերակցությունը առանձնակի չի փոխվել առաջին գծում, իսկ Մինսկի խումբը շարունակում է աշխատել:  

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am