Սորոսի փողերը ծառայում են նաև Փաշինյանի անձնական նպատակներին. alternativ.am

Ըստ հավաստի տեղեկությունների՝ Հայաստանում կա, այսպես կոչված, «սև դրամարկղ», որից ֆինանսավորվում են թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի պետական այն գործիչները, որոնք կատարում են Նիկոլ Փաշինյանի կողմից իջեցված «սև հրահանգները»:

Վերոնշյալ դրամարկղի միջոցները գոյանում են են թե՛ Սորոսի հիմնադրամից, թե՛ տեղի օլիգարխներից, թե՛ նախկին պաշտոնյաների վճարած «փրկագներից»: Ըստ երևույթին գումարների փոխանցման ձևերը տարբեր են: Տեղի օլիգարխներն ու նախկին պաշտոնյաներն այդ գումարները փոխանցում են նախկին «մեղքերից» ազատվելու և նոր իրավիճակում արտոնյալի վիճակը պահպանելու համար, իսկ Սորոսի հիմնադրամն իր գումարներով լուծում է հստակ խնդիրներ: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ Սորոսի հիմնադրամի միջոցները գոյանում են ոչ թե թափանցիկ դրամական փոխանցումներից, ինչպես դեպքերի գերակշռող մասում վարվում է այդ հիմնադրամը, այլ կանխիկ գումարը համապատասխան մարդկանց հասցնելով: Ըստ շրջանառվող լուրերի` փոխանցված այդ «սև» գումարները պահվում են երևանյան «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակում: Հավանաբար հենց դա է պատճառը, որ հակասորոսական ակցիաների ժամանակ ոստիկանական հոծ խմբեր հսկում են գրասենյակը և թույլ չեն տալիս ոչ ոքի ներս մուտք գործել:

«Սև դրամարկղից» սնման ամենաակնառու դեպքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործին: Մասնավորապես, ըստ շրջանառվող հրապարակումների՝ գործի քաղաքական շահարկումների արդյունքում որոշ խմբեր կարողացել են դիվիդենտներ շահել և իրենց տեղը գտնել «արևի տակ»։

Արդեն վաղուց շատերի մոտ (նույնիսկ մեծաթիվ մոլի նիկոլականների) կասկած չի հարուցում այն փաստը, որ վերոնշյալ քրեական գործը վարչապետ Փաշինյանի անձնական ամբիցիաների ու վենդետայի անհագ ցանկության արգասիքն է: Եվ հասկանալի է, որ Փաշինյանի «երազանքների գործը» «կարելու» համար կարևորագույն գործող անձինք պետք է համապատասխան վարձատրություն ստանային:

Մասնավորապես՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և Փաշինյանի «սրտի փաստաբան», արդեն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը «սև դրամարկղից» ստացել են յուրաքանչյուրը 1 միլիոն դոլար: Քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին բաժին է հասել 300 000, իսկ դատախազներ Կարեն Բիշարյանն ու Պետրոս Պետրոսյանը հարստացել են 250 000-ական դոլարով:

Եվ սա այսբերգի միայն երևացող կողմն է: Հասկանալի է, որ իշխանությունների անձնական քմահաճույքները կատարողների թիվը շատ ավելի մեծ է, և ակներև է, որ ոմանք նույնիսկ առանց հասկանալու են իրենց կատարած աշխատանքով վարչապետի ջրաղացին ջուր լցնում: Տարբերությունն այն է միայն, որ եթե գլխավոր գործող անձինք դրա համար հազարավոր դոլարներ են ստանում, ապա երկրորդ պլանի դերասաններին մոտիվացնում են «հայրենիքին ծառայելու» վեհ գաղափարի խայծով։

alternativ.am

դիտվել է 3456 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am