Ապտակ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյաննայսօր սենսացիոն բացահայտում արեց՝ ասելով, թե ում նկատի ուներ, ասելով, որ կան դավադիր ուժեր, որոնք պատրասում են պատերազմ, հողեր հանձնել եւ այդ ամենը բարդել իր վրա ․«Դա աննախադեպ երևույթ է եղել, և ՀՀ, և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Եվ հետաքրքրվել եմ՝ իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն։ Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Եվ երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ էս կառավարությունը հողեր ա ծախում, իմ մոտ հարց ա առաջանում՝ ես էս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել ու խոսել եմ, թե ինչ պայմաններով պետք է գնանք առաջ։ Եթե էս մարդը դուրս ա գալիս, որ իր օգնականին ասում ա՝ գնա Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա դա անում, եթե ինքը հարյուր տոկոսով գիտի, թե ինչ ա կատարվում։ Ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ ա կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ինքն է փոխանցել ԼՂՀ իշխանություններին։ Նրանք դրանից առաջ ընդհանրապես տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել նախկինում։ «Հինգ անգամ հարցրել եմ՝ տեղյա՞կ եք ինչ ա բանակցվել, ինչ ա պայմանավորվել, իրանք տեղյակ չեն եղել։ Եվ իրանք դրանից հետո գնում են իրենց օգնականների սոցիալական ցանցերում նույնիսկ անձամբ գրում են՝ էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողեր է հանձնում, ինչի» համար են դա անում»,- հավելեց վարչապետը։

Քիչ առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արձագանքել է Փաշինյանի վերը նշված մեղադրանքներին, իհարկե, կարող էր ավելի կոշտ գնահատականներով հերքել Հայաստանի վարչապետի հայտարարությունները, բայց իր խառնվածքին բնորոշ Բակո Սահակյանը հարթեցրել է սուր անկյունները,ինչպես անում է շուրջ մեկ տարի՝ ի պատասխան Փաշինյանի ու իր թիմի՝ Արցախի ու նրա ղեկավարության հասցեին անվայելուչ հայտարարություններին։ Այնուհանդերձ Բակո Սահակյանը հերքել է իրենց ուղղված մեղադրանքները։ Նա ասել է, որ ընդամենը վերջերս է Փաշինյանը իրենց փոխանցել բանակցությունների մասին փաստաթուղթը, հերքել է նաեւ, թե նախկինում իրենց չեն տեղեկացրել բանակցությունների մասին։ «Վերջերս Հայաստանի Հանրապետության Վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության Վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը: Առհասարակ, ե՛ւ հիմա, ե՛ւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ եւ դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին»։ Բակո Սահակյանը խոսել է նաեւ օգնականների միջոցով ՀՀ իշխանությունների դեմ գրառումների մասին․«Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ ս.թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, եւ եթե որեւէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք եւ նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, եւ մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք: Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, եւ անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձեւն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»:

Անի Սահակյան

դիտվել է 8330 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am