Փաշինյանի ինքնախոստովանությունը. Տեր-Պետրոսյանի ռեինկարնացիան

Ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի և օրերս տեղի ունեցած հայ զինվորի սպանության ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր այն քարոզչական գիծը, ըստ որի՝ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք հրադադարի ռեժիմի խախտմանն են նպաստում և անգամ պատրաստ են հողեր հանձնել, որպեսզի վնասեն ՀՀ կառավարությանը:

Նա այսօր, առանց անուն տալու, կրկին մեղադրանքներ հնչեցրեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին:

Փաշինյանն իր այս վարքագծով ցույց է տալիս, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության դեմ գործող միակ դավադիր սուբյեկտն ինքն է: «Ժողովրդի» վարչապետը հիմա, ի լուր աշխարհի, ցույց է տալիս, որ կան հակասություններ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև: Ընդ որում՝ նա ոչ միայն ցույց է տալիս, այլ նաև նպաստում է հակասության ի հայտ գալուն ու դրա խորացմանը:

Նման հակասություններ եղել են նաև 1997-1998թթ.: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տխրահռչակ փուլային լուծման տարբերակին դեմ դուրս եկան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Սամվել Բաբայանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի իշխանության մի մասը՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան:

Բովանդակային առումով Նիկոլ Փաշինյանը տերպետրոսյանական գծի մեջ է և առաջ է մղում «Սերգո՛ ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը կա» թեզը, բայց մի փոքր այլ ձևով:

Եթե Տեր-Պետրոսյանը «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով հրապարակայնացրեց իր քիրվայական մոտեցումները, ապա Փաշինյանը, թերևս, հաշվի առնելով 1-ին նախագահի հետ տեղի ունեցածը՝ խորամանկորեն է գործում ու դիմում շանտաժի օգնությանը՝ զուգահեռաբար ջուր լցնելով հայաստանցի-ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի ջրաղացին:

Փաշինյանը ոչ թե ասում է, որ պայմանական Սերգոն լավ չի ապրելու, այլ ասում է՝ քանի դեռ Արցախի խնդիրը կա, երեխեքը պետք է զոհվեն: Սա դեմագոգիկ ու դավադիր թեզ է, քանզի պարզ է, որ ոչ մեկն էլ չի ուզում, որ մեր զինվորները զոհվեն սահմանին, բայց նաև պարզ է, որ Ադրբեջանը մեզ այլընտրանք չի թողնում, քան զենքի ուժով մեր կյանքի ու պետության գոյությունը պաշտպանելը: Փաշինյանը կեղծ ընտրություն է առաջարկում՝ «Պատրա՞ստ եք զոհվել հանուն ոչնչի» ծրագրի շրջանակներում:

Տեր-Պետրոսյանից նրա մյուս ձևական տարբերությունն այն է, որ 1997-1998թթ. 1-ին նախագահը լեգիտիմություն չուներ, քանզի ընտրակեղծիքների ու սահմանադրական կարգի տապալման միջոցով էր վերարտադրել իր իշխանությունը: Փաշինյանը ֆորմալ առումով լեգիտիմ է, և առայժմ չկա այն ներքաղաքական վիճակը, որը կար 21 տարի առաջ:

Ներկայիս իրավիճակի վտանգավորությունն այն է, որ եթե 1998-ին հեշտ էր մերժել ոչ լեգիտիմ նախագահի քիրավայական գաղափարները և հեռացնել նրան, ապա այժմ կան որոշակի դժվարություններ, քանզի էյֆորիկ մթնոլորտում քվեներ փախցրած ինքնակոչիկի խորամանկ ու դավադիր վարքագիծն Արցախի հարցում դեռ որոշ զանգվածի համար տեսանելի չէ: Բացի այդ՝ 2018-ի ապրիլ-մայիսին քաղաքական դաշտը դեֆոլտի է ենթարկվել, իսկ իշխանության ներսում դեռ չեն երևում Վազգեն Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դերերն իրենց վրա վերցնողները (թեև, ո՞վ գիտե): Այս իրավիճակը, սակայն, երկար չպետք է թույլ տալ, որ ձգվի:

Պարզ է, որ վակուումը լցվելու է, որովհետև ազգային անվտանգության սպառնալիքը շատ իրական է, ու այդ սպառնալիքը ներսում է գտնվում՝ Հանրապետության հրապարակի թիվ մեկ աշխատասենյակում:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 624 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am