«Դուխով բացահայտումներից» մինչև ծածկադմփոց` կես փոքրիկ քայլ է


Հետաքրքիր է` քանի միամիտ կգտնվի Հայաստանում ու Արցախում, որ հալած յուղի տեղ ընդունի հայրենի իրավապահների տարածած հայտարարությունը, թե Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթը զուտ կենցաղային հողի վրա է եղել։

Ավելին` Բաբայանի համակիրների վրա... ո՛չ ավել, ո՛չ պակաս, սխալմամբ են կրակել. գնդակներն ուրիշի համար են նախատեսված եղել, բայց թյուրիմացաբար կպել են բաբայանենց մեքենաներին։ Փառք աստծո`սպանվածներ եւ վիրավորներ չկան։

Թագավորական ընտանիքի ոչ պաշտոնական խոսափող «Հայկական ժամանակ»-ի ամենատես եւ ամենագո` ամենուրեք սեփական «հավաստի աղբյուրներ» ունեցող թղթակիցներին «հաջողվել է պարզել», որ ի սկզբանե առաջ քաշված սույն վարկածին զուգահեռ (կամ ի լրումն ) քննարկվում է բառի բուն իմաստով ֆանտաստիկ մեկ այլ վարկած. «Ըստ այդմ` թիրախում ոչ թե Սամվել Բաբայանն ու նրա համակիրներն են եղել, այլ` Մարտակերտի քաղաքապետ Միշա Գուրջյանի որդին, որը Արցախում հայտնի է Ապեր անունով»:

Հեքիաթի շարունակությունն այսպիսին է. փաստի առնչությամբ հարուցված քրեական գործով ձերբակալված Ալեքսեյ Բալայանը երկու տարի է` խիստ լարված հարաբերությունների մեջ է Ապերի հետ: «Հավաստի աղբյուրների» փոխանցմամբ, վերջինս դեպքի օրը Սամվել Բաբայանի համակիրների հետ նույն մեքենայի մեջ է եղել, բայց «երջանիկ պատահականությամբ» հընթացս փոխել է շարժման ուղղությունը` ճանապարհի կեսին իջել է, մտել Սեւան, նստել ուրիշ մեքենա, ինքնուրույն հասել Երեւան, եւ վերադարձի ճանապարհին հետները չի եղել։ Կրակողներն էլ, բանից բեխաբար, կրակել են Բաբայանի համակիրների ուղղությամբ` կարծելով, թե «օբյեկտը» տեղում է։ Այդքա՛ն բան։

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում...

ԱԱԾ պետի եւ ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո, եթե չեք մոռացել, Արթուր Վանեցյանը եւ Սասուն Խաչատրյանը հրատապ ասուլիս հրավիրեցին, ո՛չ դես, ո՛չ դեն` դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեռ չսկսված, մատները տնկեցին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վրա եւ ի լուր աշխարհի հայտարարեցին, որ մեղավորներին այդ «շրջանակում» պետք է փնտրել։

Ավելի ուշ, երբ այդ վարկածը ջրվեց` Քոչարյանի եւ իր շրջապատի մեղսակցությունը հաստատող որեւէ փաստ կամ փաստարկ ի հայտ չեկավ, ԱԱԾ պետը սահուն կերպով նահանջեց իր «սկզբունքային դիրքորոշումից». հայտարարեց, թե հանցագործությունը բացահայտված է` գաղտնալսողների «շրջանակը պարզ է», բայց ապացուցողական բազան քչություն է անում։

Իր տեսակի մեջ եզակի այդ միջադեպից հետո շատ ջուր է հոսել, բայց հանցագործության բացահայտումից, «հանցագործների շրջանակից» ձեն-ձուն չկա` այսօր այդ մասին որեւէ մեկը չի հիշում ու չի խոսում։

Այն ժամանակ պետաիրավական հանձնաժողովի հովանու ներքո նույնիսկ ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծվեց, որ քննչական կոմիտեին զուգահեռ կամ դրան ի հեճուկս, պետք է ուսումնասիրեր`ինչ հանգամանքներում է կատարվել ազգային անվտանգության համար վտանգավոր այդ հանցագործությունը եւ պարզեր՝ ով կարող էր նման հանդուգն ոտնձգություն գործել ԱԱԾ սրբության սրբոցի`տեղեկատվական անձեռնմխելիության նկատմամբ, երբ եւ ում կողմից են Հայաստան ներկրվել սարքեր կամ սարքավորումներ, որոնք ընձեռում են այդ հնարավորությունը։

Եվ դարձյալ «երջանիկ պատահականությամբ» հանձնաժողովն, աշխատանքը դեռ չսկսած, լուծարվեց. Նիկոլ Առաջինի կամոք խորհրդարանն արձակվեց, եւ հանցագործության բացահայտման «այլընտրանքային» հարթակն ինքնաբերաբար դադարեցրեց իր գործունեությունը։

Օրերս, լրագրողների հարցերին ի պատասխան`անդրադառնալով Սամվել Բաբայանի համակիրներին ահաբեկելու փաստին, ԱԱԾ պետը հանդես եկավ հերթական «դուխով»հայտարարությամբ. «Գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է։ Որեւէ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ։ Դա երկու խումբ անձանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է», եւ վերջ։ Քննչականից էլ հայտարարում են, թե բա դեպքը կենցաղային հողի վրա է եղել։

Այս դեպքում էլ կարեւորը հանցագործության շարժառիթները եւ հանցագործների «շրջանակը» ֆիքսելն է։ Մնացածն ինքնիրեն կստացվի։ Պե՞տք է գործը հանգեցնել կենցաղային հողի վրա տեղի ունեցած կրիմինալ ռազբորկայի`խնդրեմ. մեխն էլ է իրենց ձեռքին, չագուջն էլ` ոնց ուզեն, այնպես էլ կխփեն։

Իսկ եթե բան է` պատահեց, եւ իշխանական քարոզչամեքենայի կողմից նախապես շրջանառության մեջ դրված այդ վարկածը չհաստատվեց` հոգ չէ. միշտ կարելի է ասել` «շրջանակը պարզ էր, բայց ապացույցները քչություն արեցին», ու եղածը ծածկադմփոց անել` իջնել ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը...

Ի դեպ, Բաբայանի կողմնակիցները, որոնց ուղղությամբ կրակել էին, պնդում են, որ իրենց դեմ «զակազը» տվել է ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Ու պնդում են, որ եթե իրենք սխալվում են, ապա, պատկերավոր ասած, թող իրենց կախեն։ Տուժողները պնդում են, որ կրակոցների պատճառը ո՛չ ֆինանսական է, ո՛չ կենցաղային։ Այն զուտ քաղաքական բնույթ ունի։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 834 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am