«Սա դեռ սկիզբն է». Սամաթիայում հայ կնոջ դանակահարության դեպքի մասին

Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։ Ermenihaber.am-ի հետ զրուցել է թուրքագետ Էլեն Քոքչյանը՝ մեկնաբանելով Ստամբուլում տեղի ունեցած դանակահարության դեպքը:


«Հարկ է նշել, որ նման դեպք Թուրքիայում առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Իհարկե, եղել են դեպքեր, երբ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիները վիճաբանության մեջ են հայտնվել ազգությամբ թուրքերի հետ, որի հետևանքով սպանվել են:

Սակայն Արփինեի տան վրա կատարված հարձակումը մի փոքր այլ է և այն հիշեցնում է Թուրքիայում տեղի ունեցած 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, երբ մոլեռանդ թուրք ազգայնական ամբոխի թիրախում հայտնվեցին ոչ մուսուլման փոքրամասնությունները` հույները, հայերը և հրեաները:

Պետք է նկատել, որ թուրք ազգայնականները ծրագրված հարձակումից առաջ մանրակրկտորեն պատրաստվում են:

Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմից առաջ ազգայնականները Ստամբուլում և Իզմիրում հույների և հայերի տների վրա գրություններ են թողնում` նշելով ոչ մուսուման հույն, ոչ մուսուլման հայ, խաչեր պատկերում, որով կարողանան իրարից հեշտությամբ զատել քրիստոնյաների և մուսուլմանների տները: Ինքնին հասկանալի է, որ այդ գործողությունները թուրքական իշխանությունների կողմից պետք է «ինքնաբուխ» որակվեին:

Երկու ամիս առաջ Արփինեի` Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող տան դռան վրա նույնպես «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել և ինչպես Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանն է փոխանցել, տան պատին նաև խաչ է գծված եղել:

Վերջին շրջանում Ստամբուլում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների պատերին պարբերաբար հայտնվում են ազգայնական բնույթի վանդալիստական գրառումներ, երբեմն նաև գրաֆիտիներ:

Իսկ ինչ վերաբերում է «սա սկիզբն է» սպառնալից գրությանը, ապա չպետք է բացառել, որ Ստամբուլում բնակվող հայերի նկատմամբ հարձակումները հնարավոր է նոր բնույթ ստանան: Ակներև է հատկապես այն փաստը, որ դեռևս նախորդ ամիս կրկին Հայաստանից մեկնած և Ստամբուլում բնակություն հաստատած մեկ այլ հայ ընտանիք թուրք կրոնամոլի թիրախում հայտնվեց: Խոսքը վերաբերում է թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ առանց ծնողների համաձայնության թուրք աստվածաբանի կողմից 13-ամյա հայ տղայի «կրոնափոխությանը»:

Այս ամենը թույլ է տալիս պնդելու, որ թուրք ազգայնականների որդեգրած վարքագիծը «անհավատների»` քրիստոնյաների և մասնավորապես հայերի նկատմամբ շարունակում է պահպանել իր արդիականությունը:

Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ թեև արդի շրջափուլում հասարակություներում հետզհետե փոխվում է գիտակցական մակարդակը, անջատողականությունն ու ռասիզմը քիչ-քիչ դուրս են մղվում և իրենց տեղը զիջում խաղաղամտությանը, այնուամենայնիվ, թուրք ազգայնամոլների համար շրջադարձային որևէ փոփոխություն չի գրանցվել: Նույն է, եթե այդ շերտին բնորոշենք հետևյալ ասացվածքով.

«Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արե՛ք, ոչխարը սարովն անցավ»:

դիտվել է 614 անգամ
Լրահոս
Փաշինյանի սպառնալիքների հետևից ե՞րբ են գնալու իրավապահները․ Սամվել Հակոբյան (video) Տան վարձերը թանկացել են՝ հասնելով մոտ 800 եվրոյի Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video) #ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, դու ար*ունահեղություն ես ուզում․․․ հերի՛ք է․․․ »․ Անաստաս Իսրայելյան (video) Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է «Նրանք պետք է լքեն ռազմաբազաները». Մոհսեն Ռեզայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am