ՍԴ դատավորի թեկնածուն մեղադրվել է խարդախության համար

 ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում:
Ո՞վ է ՍԴ անդամի փաստաբան թեկնածու Վահե Գրիգորյանը: Նա, այսպես ասած՝ հայտնի է մի շարք աղմկահարույց իրավական գործերում։
Ժամանակին Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր։ Նա համապետական ընտրություններից հետո հանդես եկավ ՍԴ-ում՝ 2008 թվականին՝ որպես ընտրություններում նախագահի պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, 2003-ին՝ նախագահի պարտված թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչ, 2017-ի խորհրդարանական ընտրություններում՝ պարտված Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ։
Իսկ ավելի վաղ՝ Վահե Գրիգորյանի «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ն զբաղվում էր Հյուսիսային պողոտայի՝ Բյուզանդի 9,11 և 15 հասցեից վտարված բնակիչների դիմում-բողոքներով։ Սակայն 2005թ․ հոկտեմբերի 7-ին կալանավորվեց՝ խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: 2006թ․ փետրվարի 15-ին վերաքննիչ դատարանը բեկանեց կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Մեկ այլ ուշագրավ պատմություն էր՝ Հայաստանի սահմանամերձ գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հետ կատարվածը, երբ սխալմամբ նա հայտնվելով Ադրբեջանի տարածքում, 2014թ․ օգոստոսի 7-ին գերեվարվել էր։ Նրան տեսախցիկների առաջ նվաստացրել էին, ապա հայտարարվեց «սրտանոթային անբավարարությունից հանկարծամահ» լինելու մասին։ Գործը հանձնվեց Եվրադատարան՝ ՄԻԵԴ միջամտության և Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: Վահե Գրիգորյանն ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի մեջ էր։
2018թ․ օգոստոսին, սակայն մամուլը գրեց, որ՝ Վահե Գրիգորյանը փաստացի տապալել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ամենահեռանկարային գործը: Կարեն Պետրոսյանի գործը կարճվել ու հանվել էր քննվել գործերի ցանկից այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն (տուժողի ծնողը) այլևս չի պնդում իր բողոքը:
Բայց ի՞նչ էր պարզվել... 2014թ. հոկտեմբերի 29-ից հետո Եվրոպական դատարանը որևէ փաստաթուղթ չէր ստացել դիմողի փաստաբանից: Ավելին, 2015թ. հունիսի 30-ին նամակ էր հասցեագրվել Կարեն Պետրոսյանի և իրականում մեր բոլորի շահերը պաշտպանող փաստաբանին՝ պահանջելով վերջնական գանգատը ներկայացնել մինչև հուլիսի 24-ը, և կրկին որևէ փաստաթուղթ չի ուղարկվել: Փաստորեն, փաստաբանի անգործության պատճառով Հայաստանը կորցրել էր կարևոր աղմկահարույց գործ Եվրոպական դատարանում։
Առավել ուշագրավ էր 2005-ը, երբ Վահե Գրիգորյանը մեղադրվեց խարդախության, փաստաթղթերի կեղծման մեջ: Նրա խափանման միջոցն ընտրվել է կալանքը: Վ.Գրիգորյանը Բուզանդի փողոցում ապրող 4 ընտանիքների փաստաբանն էր: Նա պաշտպանում էր Բուզանդի փողոցից վտարված բնակիչների շահերը և կալանավորվել էր խարդախության մեղադրանքով: 2006թ. փետրվարի 15-ին վերաքննիչ դատարանը բեկանեց կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, և 4 ամսվա ազատազրկումից հետո Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց: Վ.Գրիգորյանը կալանավորվել էր 2005թ. հոկտեմբերի 7-ին:
Դե իսկ վերջերս, Վահե Գրիգորյանի անունը բավական բուռն շրջանառվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի գաղտնալսման փաստի հրապարակումից հետո։ Սեպտեմբերի 11-ին հրապարակված հեռախոսազրույցում, հիշեցնենք, ԱԱԾ տնօրենն անհրաժեշտ էին համարել կալանավորել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և չկալանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, քանի որ նա ՀԱՊԿ-ի պաշտոնյա է։ Այնինչ, ՀՔԾ պետն այն կարծիքին էր, որ պետք է նրան էլ կալանավորել, իսկ այդ գործընթացը սահուն անցկացնելու համար ՀՔԾ տնօրենն ասել էր, որ կդիմեն փաստաբան Վահե Գրիգորյանի օգնությանը՝ կգրի, կխոսա՝ որպես իրավաբան, փաստաբան, փորձագետ:
Օրեր անց հրավիրված մամլո ասուլում ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն ասաց․ «Վահե Գրիգորյանի և իմ տեսակետները շատ հարցերում համընկնում են ․․․
Համագործակցում ենք որպես իրավաբաններ, ես Վահե Գրիգորյանին ճանաչում եմ ուսանողական տարիներից, և այս գործի հետ կապված մեր համագործակցությունը լրիվ պաշտոնական է, բայց գործից դուրս ես նրան ճանաչում եմ որպես իրավաբան և շատ հարգում եմ, և մեր տեսակետներն էլ այս գործի հետ կապված որոշ դեպքերում համընկնում են»:
Այնուհետև հայտարարություն տարածեց Վահե Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան էջում նշելով, որ մարտի 1-ի քրեական գործում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է, ներկայացուցիչն է նաև ՄԻԵԴ-ում. «Ոչ միայն ես իմ վստահորդների անունից համագործակցել եմ ՀՔԾ հետ, այլ իմ ներկայացրած կողմից և ՀՔԾ համագործակցությունը եղել է հնարավոր ամենասերտ համագործակցությունը, որ կարելի էր պատկերացնել նախաքննության մարմնի և տուժողների իրավահաջորդների անունից: Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետը նշելով, որ ինչ-որ բան պետք է գրեմ, բայց ես հիմա հաստատապես կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ես լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել ՀՔԾ-ին, դրանցում նշված միջազգային իրավունքին առնչվող հատվածները նախաքննության ընթացքում պետության պարտականությունների (չ)կատարման հանգամանքը հաշվի առնելու համար․․․ Ինչ վերաբերում է նրան, որ ես հրապարակային ելույթ պետք է ունենայի այս գործով, ապա նշեմ, որ ոչ թե ելույթ, այլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և ունենալու եմ այնքան, որքան որ հանրային պահանջը կթելադրի: Ես ոչ իմ ելույթների բովանդակությունը, ոչ է դրա հնարավորությունը ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել և համաձայնեցնում, բացառությամբ իմ վստահորդների»:
Այսպես էր Վահե Գրիգորյանը արդարացնում իր՝ ՀՔԾ պետից հրահանգներ ստանալը:
Ահա, ողջ ճշմարտությունը Վահե Գրիգորյանը «փառապանծ» կենսագրության մասին: Այսպիսին է ՍԴ մուտք գործելու հավակնություն ունեցող փաստաբանը, իսկ ավելի ճիշտ՝ նրա «առաջխաղացմանը» նպաստող ներկայիս իշխանությունը:

դիտվել է 1966 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am