Փաշինյանը կարող է այդ մասին Քոչարյանից հարցնել

Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն ունի լավ տրամադրություն: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է առաջին չորս ամսվա տնտեսական իրավիճակի տվյալները, որոնք վկայում են, որ զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով:

«Ըստ հրապարակված տվյալների, ապրիլին մենք ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ՝ համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ, սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք, հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,- ասել էր Փաշինյանը։
Նրա խոսքով` արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով, սակայն շինարարության ոլորտում աճն, ըստ Փաշինյանի, ավելի քիչ է։ «Ավելի քիչ է, քան մենք սպասում էինք կամ ցանկանում էինք, բայց համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան, որովհետև հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակն անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքին»,- ըստ պաշտոնկան հաղորդագրության` ասել է վարչապետը:
Իսկ մինչ այդ` մայիսի 22-ին, պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ էլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019 թվականի բյուջեի եկամտային մասն առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարվի: «Մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես պետք է տեղաբաշխել այդ հավելյալ բյուջետային միջոցները: Ըստ էության, մենք արդեն երեք հարցի վերաբերյալ որոշում կայացրել ենք: Այդ գումարներից հավելյալ 7 մլրդ դրամ կտրամադրվի ճանապարհաշինության ծրագրին: Մենք պայմանավորվել ենք, որ զինվորականների աշխատավարձերը հուլիսի 1-ից կավելանան, և այդ նպատակին կես տարվա համար կտրամադրվի 6,8 մլրդ դրամ, ուսուցիչների աշխատավարձերը պետք է բարձրացնենք, և դրա համար այս տարի անհրաժեշտ կլինի 3,5 մլրդ դրամ: Մենք պետք է մնացած միջոցների մասով կայացնենք որոշումներ: Խոսքը մոտավորապես 45 մլրդ դրամի մասին է, որի շուրջ պետք է ճիշտ որոշում կայացնենք, թե ինչպես ծախսել այդ գումարը»,- ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի` ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ կա համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ: «Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ արդեն իսկ արձանագրված համախառն ներքին արդյունքի աճը: Սա շատ հուսադրող ցուցանիշ է, ինչը մեզ հույս է տալիս, որ մենք ճիշտ վարվելու դեպքում կհասնենք այն ցուցանիշներին, որոնցով արդեն նաև վիճակագրորեն տնտեսական հեղափոխությունը կկարողանանք համարել մեկնարկած: Ինչո՞ւ է կարևոր. տնտեսագետները մեզ խորհուրդ են տալիս, և քաղաքական թիմից, կառավարության ներկայացուցիչներից շատերի կարծիքն այն է, որ պետք է փորձել աշխատել այս գումարները ծախսել այնպիսի ուղղություններով, որոնք կխթանեն հետագա տնտեսական աճը: Որպես առաջնային այդպիսի ուղղություն՝ ընկալվում են կապիտալ ծախսերը, տնտեսությունը խթանող և այս ուղղության ու բովանդակության ծախսերը: Այնպես որ, սա իսկապես շատ լուրջ և նուրբ հարց է, ու մենք պետք է կարողանանք քննարկումների արդյունքում ճիշտ որոշում կայացնել, որովհետև դրանից է մեծապես կախված մեր տնտեսական զարգացման հետագա տեմպը»,- ասել է վարչապետը։
Նա հանձնարարել է սեղմ ժամկետներում լրացուցիչ քննարկել առաջարկությունները և շեշտել, որ միջոցները պետք է ծախսել այնպես, որպեսզի դրանք ապահովեն տնտեսական էֆեկտ: Ընդհանրապես մասնագետներն ասում են, որ ամենամեծ տնտեսական էֆեկտ ապահովող ճյուղը շինարարությունն է, որի ազդեցությունը տնտեսության մեջ միանգամից նկատելի է: Բացի այդ` շինարարությունն իր հետևից քաշելով տանում է նաև հարակից ոլորտները. օրինակ` էներգետիկան, կոմունալ տնտեսությունը և այլն: Ժամանակին այս իրողությունը շատ լավ ընկալեց և կիրառեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա կառավարման տարիներին տնտեսությունն աճում էր երկնիշ թվերով առավելապես շինարարության և մասամբ նաև հանքարդյունաբերության շնորհիվ: Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերության համար այժմ իրավիճակը բարենպաստ չէ, ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում, թերևս միակ փորձված տարբերակը մնում է շինարարությունը: Ի դեպ, շինարարությունը նաև ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ոլորտն է, որը կարևոր է նաև սոցիալական խնդիրներ լուծելու տեսանկյունից:
Հավելյալ 45 մլրդ դրամի հիմնական մասը կառավարությունը թերևս կարող է ծախսել հենց շինարարության ոլորտում, օրինակ զարկ տալով սոցիալական բնակարանաշինությանը, որը զուգահեռաբար կզարգացնի նաև հիփոթեքային շուկան: Սակայն շինարարության բացասական կողմն էլ այն է, որ երկարաժամկետ հեռահար տեմպ չի ապահովում: Ցանկացած օբյեկտի շինարարություն մի օր ավարտվում է, և տնտեսության աճը միամգամից հասնում է զրոյական կետի:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2399 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am