Հոգևորականները գնացել են առաջնագիծ

Արարատի մարզի մի շարք հոգեւորականների նախաձեռնությամբ առաջնագծում գտնվող զինվորների ու կամավորների համար հավաքված օգնությունը երեք սառնարան- մեքենաներով օրերս Արցախ հասցրեցին Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը, Տեր Միքայել քահանա Նուրջանյանը, Տեր Դավիթ քահանա Սահակյանը, ճանապարհին նրանց միացած Առինջի եկեղեցու սպասավոր Նարեկ սարկավագ Հակոբյանը: Հոգեւորականների հետ էր նաեւ Դալարի գյուղապետ Գագիկ Ալեքսանյանը: Ստեփանակերտում հոգեւորականները բաժանվել են Մարտակերտ-Մարտունի ուղղությամբ, ապա հանդիպել զորամասերի հրամատարական կազմի, զինվորների հետ: Առաջնագծում նրանք կատարել են զինվորների օրհնության կարգ, պահպանիչ աղոթք ուղղել Առ Աստված: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դալարի գյուղապետ Գագիկ Ալեքսանյանն ասաց, որ ինքը քսան տարի առաջ կռվել է, եւ հիմա էլ պատրաստ է պապենական ազատագրված հողերի պաշտպանությանը: Գյուղապետ-ազատամարտիկն ընդգծեց, որ հիացած է հայ զինվորների պատրաստականությամբ, անկոտրում կամքով ու ոգով, ինչպես նաեւ անուրանալի խիզախությամբ: Տեր Դավիթ քահանա Սահակյանի փոխանցմամբ` զինվորները նշել են, որ ապահովված են ամեն ինչով: «Նրանք կարեւորեցին ոչ թե սննդամթերքն ու հագուստը, այլ այցելությունները եւ ասացին, որ այս ձեռքսեղմումը կրկնապատկում է իրենց վճռականությունը, ուժը, նաեւ`պարտավորեցնում»,-նշեց նա: Տեր Դավիթ քահանա Սահակյանը օրհնության կարգ կատարելուց հետո զինվորներին եւս մեկ անգամ խրախուսել է Սարդարապատի դրվագներով, Ավարայրով, նշել այն հերոսների անունները, որոնք նահատակվեցին վասն հայրենյայց` չմոռանալով նաեւ այդ օրերին հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորներին: Ծանրոցների, արկղների հետ հոգեւոր հովիվները զինվորներին հանձնել են նաեւ սաղմոսների, աղոթքների հրատարակություններ, մաղթանքներ` գրված աշակերտների ձեռքով: Նախաձեռնությանը մարզում մասնակցել են նաեւ Մասիսի համայնքների հոգեւոր հովիվներ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, այլք:  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am