Հայերը եւ Իրանում, եւ տարածաշրջանի շատ այլ հատվածներում գլոբալ արդիականության մաս են կազմել

Հայերը եւ Իրանում, եւ տարածաշրջանի շատ այլ հատվածներում գլոբալ արդիականության մաս են կազմել: Կոլումբիայի համալսարանի իրանագիտության եւ համեմատական գրականության դասախոս Համիդ Դաբաշին այդ մասին գրում է իր հոդվածում, որը հրապարակվել է «Al Jazeera» հեռուստաալիքի կայքում: Եվրոպական դրամայի կողքին, հայերը ներկա են եղել իրանական կինոյի զարգացման առաջատար փուլերում, իսկ  որոշ հայ հեղափոխական գործիչներ փաստացիորեն եղել են Իրանում 1906 – 1911 թթ-ի Սահմանադրական հեղափոխության առաջնորդների թվում: «Իմ մանկության քաղաք Ախվազում, որը Հարավային Իրանում է, որտեղ ես ծնվել եմ եւ մեծացել, հայկական համեստ եկեղեցին, դպրոցը եւ համայնքը խնամքով ներհյուսված էին քաղաքի հին հատվածում մեր շրջանին: Եկեղեցին Արդեշիրի փողոցում էր: Ես միշտ անցնում էի այդ եկեղեցու կողքով, երբ դպրոց էի գնում, եւ մինչ օրս հիշում եմ հայկական խոհանոցի հոտը: Ես վերջերս այդ արվարձանի մասին հիշել էի, երբ կարդում էի   «Կոբրայի երեք համբույրը»` Բալյանի սքանչելի վեպը Վարդան անունով հայ առեւտրականի հորինովի կերպարի մասին, որը ճանապարհորդում է ամբողջ աշխարհով, իսկ հետո վերջնականապես հաստատվում է  Սինգապուրում», - գրում է Համիդ Դաբաշին: Դաբաշիի խոսքով, իր հայրենի քաղաքում եւ Իրանի այլ վայրերում ապրող հայերը, որոնցից ոմանք նրա ընկերներն էին, շատ նման էին այդ վեպի գլխավոր հերոսին, հայտնի էին իրենց զարմանալի խոհանոցով, առասպելական փոքրիկ սրճարաններով, որտեղ ռուսական օղի էին մատուցում եւ տեղական գարեջուր շքեղորեն փաթեթավորված մորտադելլայով եւ երշիկով բուտերբրոդներով:  «Բայց մեր կյանքի, մշակույթի, պատմության մեջ նրանց ինտեգրացիան չի սահմանափակվում նման համադամ խորտիկներով», - ընդգծում է հեղինակը: Հայ եւ իրանական համայնքները, Դաբաշիի խոսքով, շատ տարբեր էին եւ չնայած դրան, տարօրինակորեն կապված էին իրար:  «Մայրս հայ մտերիմ ընկերուհիներ ուներ, որոնք նրան էին միանում միայն կանանց մասնակցությամբ կրոնական տոներին: Չնայած ծնողները հայ եւ մահմեդական տղաներին եւ աղջիկներին արգելում էին ընկերություն անել հարեւան համայնքներում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ես մի քանի կրքոտ սիրային պատմություն գիտեմ, որոնք անցել են այդ սահմանները, ինչպես Մոնտեկկի եւ Կապուլետտի ընտանիքների դեպքում   (այդ վեպերից մեկն իրականում Ջուլիետտա եւ Դարհադ էր), չնայած` առանց ողբերգական ավարտի», - գրում է հեղինակը:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am