Ակնհայտ ճնշում

Վերջին օրերին հանրության և հատկապես պետական ու քաղաքական շրջանակների ուշադրությունը սևեռվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի շուրջ: Ազգային ժողովում քննարկման թեմա է դարձել նրա ատենախոսությունը, որը, ըստ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի, արտագրված է մեկ այլ դատավորից: Փաստն ինքնին, որ ատենախոսության մեջ պլագիատ գտնելու հարցը քննարկվել է երկրի քաղաքական բարձրագույն մարմնում` պառլամենտում, արդեն իսկ վկայում է այն մասին, որ դատավորի շուրջ ծավալվող իրադարձությունները քաղաքական են, ոչ թե իրավական և գիտական: Ուշագրավ է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը չի բացառել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատանքի շուրջ ծավալված գործընթացում քաղաքական դրդապատճառներ կան: Գոգյանի խոսքով` Ազարյանի ատենախոսության մեջ գրագողություն հայտնաբերելու հարցով ԲՈԿ-ին է դիմել մի քաղաքացի. իրենք էլ որոշել են ստուգել ու հայտնաբերել պլագիատի փաստը` Ազարյանը արտագրել է Վազգեն Ռշտունուց: Թե ով է եղել այն անձը, որ դիմել է ԲՈԿ-ին, հայտնի չէ, Գոգյանը չի ասում:

Բայց անգամ վերջին տհասին էլ պարզ է, որ մենք գործ ունենք զուտ քաղաքական գործընթացի հետ: Իրականում, եթե անգամ դատավոր Ազարյանի ատենախոսության 160 էջը ծայրից ծայր արտագրություն լիներ, միևնույնն է, երբ այդ խնդիրը օրակարգում հայտնվում է Ռոբերտ Քոչարյանի օգտին կայացված վճռից հետո, պրոցեսը դադարում է լինել գիտական և դառնում է զուտ քաղաքական: Անցած տարվա օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, սահմանադրական անձեռնմխելիության հիմքով: Դրանից 4 օր անց՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց անցումային արդարադատության ներդրման մասին։ Այս տավա մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրեց, որին հաջորդեց Փաշինյանի կոչը` շրջափակել դատարանները և վիրահատական միջամտություններ սկսել դատական համակարգում, դատավորներին վեթթինգի ենթարկել և այլն: Թիրախում հայտնված Ազարյանը արդեն հայտարարել է, որ իր և իր ընտանիքի հանդեպ հետապնդումներ են սկսվել:

Ատենախոսության հարցի շահարկումը կոնկրետ հետապնդման փաստ է, որովհետև եթե խնդիր է դրված բացահայտել բոլոր գրագողներին, ապա ինչու, օրինակ, նույն ԲՈԿ-ը այդքան հետևողականորեն չի բացահայտում մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանի նշած գրագողներին, փոխարենը անհայտ բողոքի հիման վրա միանգամից կենտրոնացել է հօգուտ Քոչարյանի որոշում կայացրած դատավորի ուղղությամբ: Սա ակնհայտ ճնշում է: Ընդ որում, այնպիսի տպավորություն է, որ ճնշումները թաքցնելու փորձ անգամ չի արվում: Հավանաբար հեռահար նպատակ կա` Ազարյանի օրինակով չափել նաև մնացած դատավորների վախը:
Ընդհանրապես դատական համակարգի բարեփոխումների փոխկապակցվածությունը այնպիսի զգայուն հարցի հետ, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է, քաղաքական անհեռատեսություն է: Ստացվում է, որ Փաշինյանը դատական իշխանության բարեփոխման հարցին որոշեց լրջորեն անդրադառնալ Քոչարյանի ազատ արձակվելու պատճառով: Փաստորեն, եթե դատավորները, ինչպես նախկինում, շարունակեին կատարել գործող իշխանության կամքը և բանտում պահեին Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, նրանք կարող էին հանգիստ ապրել, ինչպես հին ու բարի ժամանակներում:

Բայց քանի որ ունենք իրավիճակ, երբ դատավորը համարձակվել է վարչապետի կամքին հակառակ որոշում կայացնել, դատարանները վարչապետի կոչով շրջափավում են:
Սակայն բուն պրոցեսի առումով դատական հեղափոխության բովանդակությունը
առայժմ կարծես թե սահմանափակվում է ընդամենը վեթթինգի ներդրմամբ:
Վեթթինգը չի կարող լինել անկախ դատական համակարգի երաշխիք: Մի պահ պատկերացնենք, որ բոլոր մեծահարուստ դատավորները հեռացված են համակարգից, արդյոք դա անկախ և ազատ դատարան ունենալու երաշխիք է:
Մեկ այլ խնդիր ևս. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՄԻԵԴ-ում պարտություն կրած բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, որովհետև վնաս են հասցրել պետության հեղինակությանը: Խոսք է գնում նաև, որ այսուհետ ՄԻԵԴ-ի դատավճիռներով սահմանված գումարները պետք է տվյալ գործը քննած դատավորները վճարեն:
Դիցուք, դատավոր Ազարյանը համոզված է, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը շատ թույլ է և ՄԻԵԴ դիմելու դեպքում ինքը պարտվելու է: Ի՞նչ է անելու, որ քարին է գլուխը տալու դատավորն այդ դեպքում: Ընդհանրապես, պետք է հասկանալ, որն է դատական հեղափոխության իմաստը` գործող իշխանությանը հնազանդ դատավորներ ունենա՞լը, թե՞ վերջապես իրական անկախ դատական իշխանության ձևավորումը: Առայժմ բոլոր փաստերը խոսում են առաջին տարբերակի օգտին:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3093 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am