ԱՄՆ օրենսդրությունն արդեն պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի նկատմամբ. The Huffington Post

Ադրբեջանը ապրիլի 2-ին խախտել է 1994-ին ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, իրավիճակը շարունակում է ծայրահեղ անկայուն մնալ` չնայած ժամանակավոր զինադադարին: Այս մասին The Huffington Post-ում հրապարակված հոդվածում ընդգծում են Ամերիկայի հայկական ասամբլեայի համանախագահ Վան Գրիգորյանն ու Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դևիդ Ֆիլիփսը: Հոդվածի հեղինակները շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները պետք է մասնակցեն խաղաղ բանակցություններին, իսկ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է ակտիվացնեն իրենց միջնորդությունը: «ԱՄՆ օրենսդրությունն արդեն պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի նկատմամբ, եթե այն ագրեսիվ քայլերի դիմի: Օբամային վարչակազմը պետք է իրագործի «Ազատության աջակցման մասին» օրենքի 907-րդ հատվածը` տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991-ին անցկացված հանրաքվեով անկախացել է Խորհրդային միությունից», - գրում են հոդվածագիրները` հիշեցնելով, որ 2008-ին սենատոր Բարաք Օբաման հավանության է արժանացրել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամուր և տևական կարգավորումը, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնավորված է Ամերիկայի` ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին հավատարիմ մնալով»: «Ադրբեջանը միայնակ չի գործել։ Թուրքական զորքերը և սարքավորումները գործի են դրվել Իրանի հետ սահմանի մոտակայքում։ Ադրբեջանի հարձակումն անմիջապես ստացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանությունն ու աջակցությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենվում է նավթի վաճառքից ստացվող եկամուտների և «խավիարային դիվանագիտության» վրա։ Նավթի գնանկման ֆոնին Ադրբեջանի տնտեսությունը անկում է ապրում, իսկ ազգային արժույթը կտրուկ նվազել է։ Քաղաքացիական հասարակությունը շարունակում է դեմ արտահայտվել լրագրողների և իրավապաշտպանների ազատությունների ոտնահարմանը։ Հայաստանի հետ անգամ կարճատև պատերազմ սկսելը Ալիևի ռեժիմին հնարավորություն է տալիս շեղել ադրբեջանցիների ուշադրությունը տնտեսական անկայուն վիճակից: ԱՄՆ-ը չպետք է աննկատ թողնի Ադրբեջանի ռազմական ագրեսիան, հատկապես   ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ», - եզրափակում են հոդվածագիրները:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am