Ադամը մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների արդյունքում հերոսաբար զոհված զինծառայող Ադամ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Ադամին վերջին հրաժեշտը տալու էին եկել ծառայակից ընկերները, համադասարցիներն ու համակուրսեցիները, ուսուցիչները, հարազատներն ու ընկերները, բազմաթիվ քաղաքացիներ:Ադամի դասվար Աննա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նա իր լավագույն աշակերտներից մեկն է եղել: «Շատ լավ երեխա էր, դաստիարակված, զուսպ: Շատ ափսոս, որ  այսօր նա այլևս մեզ հետ չէ: Նա դեռ պետք է վայելեր այս կյանքը: 7 տարի դասավանդել եմ, եղել եմ նրա դասղեկը: Առաջնային նպատակը սովորելն էր, զբաղվում էր նաև սպորտով: Ցավում ենք ողջ դպրոցի ուսուցչական անձնակազմով: Խոսքեր չունեմ ասելու, շատ ցավալի է»,- նշեց Պետրոսյանը:Ադամ Սահակյանի հարևանուհին՝ Թելիկ Հարությունյանն ընդգծեց, որ Ադամը մեծացել է իր աչքերի առաջ: «Երկու եղբայրներ էին: Շատ դաստիարակված երեխա էր, երբեք որևէ մեկին չի նեղացրել, միշտ օգնել է մեծին, հարգել: Նրանց ծնողները նույնպես շատ լավ, մակարդակով մարդիկ են: Մի անգամ ինքը փոքր էր, բակում խաղում էր: Ասացի «Ադամ ջան, լավ ֆուտբոլ ես խաղում», պատասխանեց՝ «Բա պետք է լավ խաղամ, որ մեծանամ ֆուտբոլիստ դառնամ»: Շատ նպատակներ ուներ, ափսոս որ չկարողացավ դրանք կյանքի կոչել: Նա շատ լավ հուշեր է մեզ թողել: Նրա ամենակարևոր հատկանիշը լավ անձնավո֍ ություն լինելն է: Դպրոցն ավարտել է, ընդունվել է համալսարան, ուսումը կիսատ թողնելով՝ գնացել է բանակ: Բանակում էլ շատ լավ ծառայել է»,- պատմեց հարևանուհին:Նա հայտնեց նաև, որ Ադամի ծառայության մեկ տարին արդեն լրացել էր: «Նա երբեք ծառայությունից չի դժգոհել: Վերջին անգամ, երբ եկել էր արձակուրդ, շատ լավ տրամադրություն ուներ: Մի քանի օրով եկավ, ընկերների հետ դուրս էր գալիս, շատ բարձր տրամադրություն ուներ: Հեռախոսով էլ անընդհատ ծնողների հետ կապի մեջ է եղել: Վերջին անգամ ապրիլի 1-ին մոր հետ է խոսել, հայտնել է, որ դիրքեր է բարձրանում: Ինձ նաև ասել են, որ նա մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ ու զոհվել հերոսի մահով»,- եզրափակեց Թելիկ Հարությունյանը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am