Քաոս է սպասվում Հայաստանի սահմաններին

Իրանի շուրջ պատերազմի սանձազերծման վտանգի օղակը սեղմվում է օր-օրի: Հայաստանի հարևան պետության նկատմամբ Միացյալ Նահանգները լայնածավալ ճնշումներ են գործադրում՝ սպառնալիքներ հնչեցնելով:

Ի՞նչ է սպասում Հայաստանի սահմանակից հարևանին, ի՞նչ է սպասում ողջ տարածաշրջանին... Իրավիճակն արդեն իսկ քաոսային է դառնում:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարգադրել է հավանություն տալ այն գործարքներին, որոնք ենթադրում են 8,1 մլրդ դոլարի զենքի վաճառք Հորդանանին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին Իրանին դիմակայելու համար։ Խոսքը 22 չավարտված գործարքների մասին է այդ երկրների հետ։ ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքն ուղղված է գործընկեր երկրների ինքնապաշտպանության ամրապնդմանը և իրանական ագրեսիայի զսպմանը։ «Այդ վաճառքը կաջակցի մեր դաշնակիցներին ամրապնդել կայունությունը Մերձավոր Արևելքում և օգնել զսպելու և պաշտպանվելու Իրանի Իսլամական Հանրապետությունից»,- ասվում է հայտարարությունում։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել Մերձավոր Արևելք ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի առաջարկին Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության սրման առնչությամբ: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ լրացուցիչ զորքերում ներառված են Patriot հրթիռային համալիրները, հետախուզական ինքնաթիռն ու «իրանյան սպառնալիքները զսպելու համար» անհրաժեշտ ուժերը: Bloomberg գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 1.500 զինծառայողների:

Մինչդեռ ԱՄՆ նախկին զինվորականները Թրամփին կոչ են արել Իրանի հետ պատերազմ չծավալել: Ամերիկացի 70 նախկին բարձրաստիճան զինծառայողներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով խուսափել Իրանի դեմ պատերազմից: «Որպես նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար, Դուք իշխանություն ունեք՝ անհապաղ դադարեցնելու տարածաշրջանում լարվածությունը»,- ասվում է War on the Rocks պարբերականում հրապարկված նամակում: «Իրանի դեմ պատերազմը՝ մտածված կամ պատահականության արդյունքում, մասշտաբային հետևանք կարող է ունենալ Մերձավոր Արևելքի ապակայունացման համար, և Միացյալ Նահանգները կտանեն զինված հակամարտության՝ ֆինանսական, աշխարհաքաղաքական և հումանիտար արժեքով»,- ասվում է նամակում:

Ամերիկացի նախկին զինվորականները նախագահին կոչ են արել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության դեէսկալացիայի միջոցներ ձեռնարկել: Նամակում ասվում է նաև, որ այդ միջոցներն անհրաժեշտ են ԱՄՆ շահերի պաշտպանության համար: Նամակը կազմել են Ազգային անվտանգության առաջնորդների քոլեջի կազմակերպությունը, որի կազմում են ԱՄՆ պաշտոնական անձինք ու նախկին բարձրաստիճան զինվորականները: «ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությունը պետական հասունություն և իմաստություն է պահանջում, ինչպես նաև ագրեսիվ դիվանագիտությունից և զինված հակամարտությունից հրաժարում»,- նշվում է նամակում:

Իրանի պաշտոնյաները արձագանքում են նոր իրավիճակին: Իրանը չի հանձնվի և չի դադարի պաշտպանել իր անկախությունը, եթե անգամ նրան ռմբակոծեն։ Այս մասին ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին։

Նրա խոսքով՝ 1980-ականներին Իրաքի նախկին դիկտատոր Սադամ Հուսեյնի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ իսլամական հանրապետությունը գտնվել է ռազմական հարձակման և իր տարածքի զավթման ճնշման տակ, բայց այսօր «բախվել է տնտեսական պատերազմի և մարդկանց բարեկեցության վրա հարձակման հետ»։ Նոր պատերազմն ավելի բարդ է, քան նախորդը, նշել է Ռոհանին՝ ազգին կոչ անելով մնալ տոկուն և միասնական ԱՄՆ հեգեմոնիայի դեմ հանդիման։

«Թշնամիները ճնշում են գործադրում Իրանի վրա, որպեսզի զղջա, որ պայքարում է իր անկախության ու արժանապատվության համար, բայց մարդիկ մեկ անգամ ևս ցույց կտան, որ թշնամիների դավադրությունները արդյունք չեն տա»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ Իրանը չի ընկճվի ԱՄՆ պատժամիջոցների առջև։ «Ես ուղղակի հայտարարում եմ, որ իրանցի ժողովուրդը կհաղթի ԱՄՆ-ին, իսրայելական ռեժիմը և տարածաշրջանային հետադիմականներին դիմադրության և միասնության ճանապարհով»,- ասել է Իրանի նախագահը։

Իսկ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինուժի ավելացումն սպառնալիք է ողջ աշխարհի համար: Նրա խոսքով՝ նման վտանգավոր քայլերը պետք է արձագանք ստանան: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ նման հայտարարությամբ Միացյալ Նահանգներն ուղղակի ցանկանում է արդարացնել իր թշնամական գործողությունները, ինչպես նաև լարվածություն ստեղծել Մերձավոր Արևելքում:
Հիշեցնենք, որ Զարիֆն օրեր առաջ CNN-ին տված հարցազրույցում նշել էր, որ Իրանը մտադիր չէ բանակցել ԱՄՆ-ի հետ՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն շատ վտանգավոր խաղ է խաղում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17250 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am