Աննա Հակոբյանը իր վրա է վերցրել պետության ֆունկցիաները
Ղազախստանի՝ Ալմաթի քաղաքում ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումին Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբարեւի աղջկա Ղազախստանի Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևայի հրավերով մասնակցել է Հայաստանի վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը:Ֆորումն անցկացվել է մայիսի 23-24-ը:
Հատկանշական է,որ անցած տարի այս մեդիաֆորումին մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը : Վերջինս անցած տարի ֆորումում ելույթ է ունեցել, շատ լավ ընդունելության արժանացել եւ բոլոր միջոցառումներում նստած է եղել Դարիգա Նազարբաեւայի կողքին։
Այս տարի մեդիաֆորումը կրում էր «Դեգլոբալիզացիա․նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը,և ի տարբերոջթյուն անցած տարվա ,ինչ-ինչ ձևերով ՝միգուցե դեսպանի միջնորդությամբ ,կամ այլ կապերով որոշվել է,որ ֆորումին պետք է մասնակցի ոչ թե Նունե Սարգսյանը, այլ Աննա Հակոբյանը, ով նաեւ հանդես է եկել ելույթով «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ։
Աննա Հակոբյանը նաև հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի հետ՝իրեն վերագրելով պետության ֆունկցիաները: