Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան. news.am

news.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի այն հայտարարությունը, թե իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։

«Ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատավորը՝ նշելով, որ այդ հարցը բարձրացվել է դեռևս 2018թ. հոկտեմբերին։

«Եթե հանձնաժողովի արտահերթ նիստ էիք գումարում , այն ժամանկ հրավիրեիք, ինչո՞ւ հիմա խառնվեցիք իրար»,- ասաց նա։
Ազարյանը պարզաբանեց, որ ինքն ու Վազգեն Ռշտունին նույն գիտական ղեկավարն են ունեցել, և իրավունքի տեսության վերաբերյալ իրենց ատենախոսություններում հնարավոր է որոշ կրկնություններ եղած լինեն։

«Իմ կարծիքով, եթե ղեկավարը նույնն է, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պետության և իրավունքի տեսությանը, նորմալ է, որ կարող են մի քանի տասնյակ էջեր համընկնել, բայց կարող էին չէ՞ գիտական ղեկավարից ճշտել, թե ով է ումից արտագրել կամ արդյոք արտագրություն եղել է, ինչո՞ւ են ամբողջ հարցերն ինձ ուղղում, ինչո՞ւ են բոլորը եզրահանգել, որ արտագրություն է եղել, միգուցե այդ հարցը տան այն գիտնականներին, որոնք այդ հարցով են զբաղվում։ Միգուցե վերցնեն՝ համեմատեն նույն գիտական ղեկավարի մոտ անցած մի քանի այլ թեկնածուների աշխատանքների հետ, ես համոզված եմ որ կրկնություններ, «արտագրություններ» կլինեն, մանավանդ տեսության ոլորտում։ Միգուցե իրենք փորձագետներին դիմեն, ոչ թե Ազգային ժողովի երեկվա, շատ կներեք, երեխաները որոշեն՝ ես արտագրել եմ կամ չեմ արտագրել»,– ասաց Ազարյանը։

Անդրադառնալով ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստում ենթադրյալ գրագողության փաստը քննարկելու նախաձեռնությանը՝ Վերաքննիչի դատավորն ասաց.

«Ինձ թվում է արդեն բոլորին պարզ է. հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել։ Իմ խորին համոզմամբ՝ բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»։

Նշենք, որ երկուշաբթի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում կքննարկվի նաև Վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից ենթադրյալ գրագողության հարցը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հ1–ի եթերում հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հիմքով։

դիտվել է 501 անգամ
Լրահոս
ՀՀ-ի կողմից Մինսկի խմբի լուծարման համար ԵԱՀԿ-ին դիմումը մեծագույն անբարոյականություն կլինի և դավաճանություն՝ ԼՂ ժողովրդի նկատմամբ. Արա Պողոսյան Փաստաբանը 72-ամյա տատիկին վտարում էր սեփական շահերից ելնելով. տունը գնել է փաստաբան Մելինե Զաքարյանի հայրը Բախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժած Ջուրը բաց է թողել հարևանի հողատարածք ու նրան պատճառել 2 մլն դրամի վնաս Եթե մարզպետը մի քիչ վախենար երկրի ղեկավար կոչվածից, աշխատանքից ազատման դիմումը միանգամից կգրեր․ գլխավոր խմբագիր Ի՞նչ է գրում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասին Հունիսի 8-ին Բագրատ Սրբազանը Վանաձորում հանրահավաք է հրավիրել Բաքվում չեխին դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանը հատելու փորձի համար Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «լեգիտիմ» իրավունք ունեն պահանջելու՝ փոփոխել ՀՀ սահմանադրությունը 30 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան․ ինչ ունեցվածք ունի ՔՊ քարտուղար Արթուր Հովաննիսյանը Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքեցին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ այցելում է գինու փառատոնին Ավտովթարի զոհ է դարձել Թաեքվոնդոյի ֆեդերացիայի Շիրակի մարզի պատասխանատուն Ե՞ս եմ փուռը տալիս մեր ժողովրդին. Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Գալուզինի խոսքը հերթական զգուշացումն է Հայաստանին. Դմիտրի Ռոդիոնով Փաշինյանի ողջ ռազմավարությունն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը. Բորիս Ռոժին ՔՊ-ական պաշտոնյաներ, երիտքպականներ, դաչայի աշխատողներ․ ովքեր են Փաշինյանի հեծանվորդները Մնաց մի հարց՝ կհասցնե՞ն, թե հայ ազգը կհեռացնի այս իշխանություններին Այս գործընթացները Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ոչ թե բանակցություններով, այլ թելադրանքներով. Սրբազան Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծման համար Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին. Աբրահամյան ՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետության նախագահի ծառայողական ավտոմեքենան․ փաստաբան Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքյանն ուզում է ինքնասպան լինել. ահազանգում է կինը. Հրապարակ Առաջիկայում քաղաքացիների հանդեպ՝ սև ու կարմիր բերետավորների կատարմամբ նոր որակի վայրագությունների պրոլոգը Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am