Նիկոլի ձեռքերը դողում էին,իսկապես հասկացել է,որ կարող է իշխանությունը կորցնել.Ռուբեն Հակոբյան
Հարցազրույց քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ:/Մաս 2-րդ/
-Բայց դա հաստատ մի օր չի աշխատելու:
-Հիմա էլ չի աշխատում: Օրինակ այդ ելույթը,որ վարչապետը ունեցավ,կարող էր անել առանց հակասահմանադրական քայլերի ,խոսքը դատարանների արգելափակման մասին է, ուղղակի ելույթը ունենար և վերջ:
-Գուցե խորհրդատուները խելո՞ք չեն:
-Ամեն մարդ ինքն է ընտրում իրեն խորհրդատու և ես ինչքան գիտեմ բացարձակ խորհուրդ չի ընդունում:Ես շատ ուշադիր հետևում էի,որովհետև այնտեղ մարդիկ կային նստած,որոնք հակառակ տեսակետն ունեին:Մտածում էի,որ կբացվի քննարկման դաշտ,մարդիկ կարծիքներ կարտահայտեն,որովհետև այդ ձևաչափով հանդիպման ժամանակ պետք է հնարավորություն տաս մարդիկ արձագանքեն,օրինակ Մարդու իրավունքների պաշտպանը կարողանում է շատ ճշգրիտ ,սառը դատողությամբ անդրադառնալ մարդու իրավունքների հարցերին , ի պատիվ իրեն կարողանում է այդ պատիվը պահել,միանգամից փակեց,երևի գիտեր,որ զրույցի ժամանակ ուրիշ բան կարող է լինել:Անկախ այն բանից ,թե մենք ինչ կարծիք կունենանք այդ թիմի մասին, առավել քան վստահ եմ,որ նրանց մեջ մարդիկ եղել են,որ ասել են՝նման բան չի կարելի անել:
-Բոլորը գնացին դատարանների մոտ,աջակցեցին:
-Բնականաբար,իրենք պարտավոր են դա անել,մարդկանց 99 տոկոսը չէր հայտնվի խորհրդարանում կամ կառավարությունում,եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը: Այն ժամանակ միջազգային լրատվամիջոցներով դրական գնահատական ստացանք,բայց այսօր այդ նույն պետությունները,այդ նույն կազմակերպությունները արդեն դատապարտում են այն ամենը,ինչ-որինքն է անում:Եթե իսկապես ինքը չի գիտակցում,որ դրանքվ մսխում է ,զրոյացնում է այն ամենը ,ինչը ինքը կարողացել է բերել ,իսկապես ինքն ուրմեն խնդիր ունի,եթե պետք շարունակեն այն ամենը,ինչ այսօր անում են,պետք է օր առաջ հեռանան իշխանությունից: Իրենք պատրաստ չէն, դացույց տվեցին:
-Մեր հանրության ՝նախկիններին չհանդուրժելու արդյունքում տեղի ունեցավ այն,ինչ տեղի ունեցավ,հիմա հրապարակում չկան այնպիսի ուժեր,որոնք կարողանան վերցնել իշխանությունը,ի՞նչ տարբերակ է մնում:
-Նախ ասեմ,որ երկար ժամանակ ընտրություններ են եղել,հիմնականում դրանք կեղծվել են,եղել են ոչ հանուն նոր ընտրվողի,այլ ընդդեմ իշխանության:Նիկոլ Փաշինյանի դեպքում 90-ից ավել տոկոս ընդդեմ իշխանության էր,մի քանի տոկոս էր հանուն Նիկոլ Փաշինյանի ,մեկ ուրիշը լիներ կարող է 20 -30 տոկոս լիներ: Ինչի համար էր այս ամենը ,եթե պետք է շարունակվեր այն,ինչ արվում էր նաև նախկինում: Կադրային բանկը դատարկ է, այդ պատգամավորները դատարանի մոտ խոսում էին,ցավալի վիճակ է,ասում ես՝այս մարդը պառլամենտական պետության մեջ ոնց կարող է օրենքներ ընդունել,որը կարողանա պետություն ստեղծել,որ կարողանա պետությունը ամրպանդել:Նիկոլ Փաշինյանը անկեղծ է,ինքը մի հանրահավաքի ժամանակ ասաց,որ մեզ համար պետական կառույցը այս հրապարակն է, և ցույց տվեց հրապարակը:Գիտեք դա սովորոկան տրված գնահատական է պետության վարքը ,արժեքը չափվում է ինչքանով են պետական կառավարման ինստիտուտները ձևավորված և ինչքանով են աշխատում:Նիկոլ Փաշինյանը դրանով ասաց,որ ես չեմ ընկալում պետության ինստիտուտները,ինձ համար սա է ինստիտուտը,ինքը այդ սա-ի վրա ուշադրություն դարձրեց:
-Ինչքա՞ն ժամանակ դա կաշխատի:
-Այլևս չի աշխատում,այս վերջինը իրերնց կողմանակիցներից մեկը հաշվել է կարծեմ 1200 մարդ է եղել,որոնց առնվազն ½-ը պաշտոնյաներ են եղել և աշխատալիցներ:Արդեն մի ուրիշ ժամացույց է սկսվել: Ամենակարևորը՝երկու մեսիջ ունեցավ .Արցախի հետ կապված ՝պատասխանատվությունից խուսափելու համար շատ վտանգավոր բան ասաց,դավադրությունների մասին:
-Ինչո՞ւ այս փուլում խոսեց դրա մասին:
-Բնական է,որ ինչ-որ բան կլինի,շատ ֆունդամենտալ,շատ հանգիստ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Ամբողջ զինվորականությունը տեսնում է այդ շունչը,ես Արցախում էի ,դա տեսա ,այդ պուլսի վրա է իրենց ձեռքը, զգում են,որ Ադրբեջանը շատ ֆունդամենտալ է պատրաստվում պատերազմի:Նիկոլ Փաշինայնի այդ հայտարությամբ գուցե չի գիտակցել ,թե ինչ է ասում ,բայց ինքն ասում է ՝իմացեք,ես պատասխանատվությունը չեմ վերցնում ինձ վրա ,ձեր Պաշտպանության նախարաին կհեռացնեմ,մյուսին նույնպես,բայց իմացեք՝ինչ կատարվի, ես չեմ պատասխանատուն,ես այսօր նշանակում եմ պատասխանատուի և մեղավորների:Երկրորդ մեսիջը,որ ավելի թաքնված էր, իշխանությունը կորցնելու վտանգ ունի,գիտի,որ այն բավականին իջել է իր վարկանիշը:Վերհիշենք,երբ ծնվեց այս իշխանափոխության շրջանակը՝Մերժիր Սերժին,հետո Նիկոլ վարչապետ,հետո Նիկոլ Փաշինյանը ասաց,որ կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ,կամ Հայաստանը վարչապետ չի ունենա .այս 30 տարիների ընթացքում իմ իմացած ամենացինիկ ձևակերպումը,որ կարող է տալ իշխանության ղեկավարը:
-Ինչու ,իրեն առաջ էին բերել,բա ինչ ասե՞ր:
-Այլապես պետությանը կտանեմ կործանման,ասում է՝կամ ես կլինեմ,կամ պետությունը: Բայց դրանով չի ավարտվում,դրա օրգանական շարութնակությունը ,որ ես արդեն զգում եմ,մի անգամա 8 ամիս առաջ եմ ասել,կրկնում եմ ՝ճանաչելով իրեն ,չի բացառվում,որ վաղը շատ ավելի վտանգավոր ձևակերպում դառնա սա ՝կամ ես կմնան իշխանության,կամ Հայաստանը իշխանություն չի ունենա : Այն ագրեսիվ ձևը,որ հարձակվել էև պինդ գրկել է իշխանությունը և ուզում է պահել,չի անյում,ինչ էկատարվում,իրեն վնասելով հակասահմանադրական քայլեր է անում:
-Կա՞ նման ուժ:
-Դա շահարկվում է,ես չեմ կարծում,որ մեր քաղաքական արգանդը արդեն ամլացել է,որ սա է՝հու-հու- դմփ և վերջ,տեսնում եմ,որ աճում են:Մի պահ քաղաքկան ամբողջ դաշտը ամայացավ հայտնի պատճառներով, հիմա ես դրական իմաստով վերակաենդանացման նշաններ տեսնում եմ, գիտեմ,որ շատ կարճ ժամանակում կձևավորվեն թիմեր,որոն ք այլընտանք լինելով ցույց կտան,որ իրենք իրենց ինտելեկտուալ կարողություններով մի քանի անգամ ավելի բարձր են:
-Ուներ նման բարձր վարկանիշ,մոտ 80 տոկոսը իրեն ձայն է տալիս, ընդամենը պետք է ր ընտրել լավագույն թիմը,փորձառու,պրոֆեսիոնլ մարդիկ աջակցում էին, պատրաստ էին օգնելու,ի՞նչը խանգարեց,որ Նիկոլ Փաշինայնը չգնա այս ճանապարհով և ինչ-որ իմաստով դառնալ ազգի հերոս:Շատ նորմալ բան է դա,այդքան բարձր վարկանիշ ունենալով կարելի էր անել ամեն ինչ:
-Ես հավատացի,որ Փաշինյանը ընդհանրապես խորհուրդներ չի ընդունում և 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքից առաջ,երբ սևի և սպիտակի բաժանման այդ լակոնիզմը տեղի ունեցավ, ես ելույթ ունեցա և ասացի,որ այս բաժանումը կտանի քաղաքացիական բախումների:
-Բազմաթիվ մարդիկ ասացին՝մենք պատրաստ ենք օգնել,աջակցել:
-Պետություն հասկացող մարդիկ հասկացան,որ կարելի է օգտվել սրանից:Շարունակեմ,պատասխանը եղավ այն,որ այդ հանրահավաքի ժամանակ ասաց՝ մարդիկ կան ,որ սպառնում են քաղաքացիական բախումներով,եթե մեկ անգամ էլ կրկնեն,ԱԱԾ-ն կզբաղվի իրենցով,իրենց տուն կգնա: Իհրակե այդ անհեթեթության հետևից չգնաց ԱԱԾ-ն ,բայց հիմա էլ եմ կրկնում, որ քայլ քայլ մոտենում ենք դրան:
-Ասում եք ՝չկա այդ բանը,այլևս իր կոչին չեն արձագանքում,դուրս չեն գալիս:
-Քանակը պակասել է,բայց երբ հարձակվեցին Հրանտ Մարգարյանի վրա,հասկանում ես,որ իսկապես սրա մասին է խոսքը,ես Հրանտին ճանաչում եմ և ճանաչում եմ նաև այն տղաներին,որոնք Հրանտի հետ էին շրջում և եթե Հրանտը չզսպեր այդ տղաներին …դրանք իսկապես կիրականացնեին Փաշինյանի խոսքը և մի քանի հոգու ասֆալտին կփռեին: Չի բացառվում,որ վաղը նման դեպքեր լինեն և ժողովրդի մեծ մասը կծափահարի:Ոչ մի արձագանք չեղավ,որ այդ հարձակվողները հեղափոխության անունից էին խոսում,կամ ոստիկանը ունի կին,երեխաներ,ծնողներ ,հեղափոխության անունից ասում է՝դու սրիկա ես,թափթփուկ ես, ստոր ես,և ոչ մի գնահատական և ոստիկանը նվաստացած կանգնել է,հիմա ինքը պետք է գնա տուն և ներկայնա որպես սրիկա՞,թափթփո՞ւկ,ստո՞ր և ոչ քաղաքական գնահատական չտրվեց,ոչ էլ իրավապահ մարմիները զբացվեցին,որովհետև հեղափոխության անունից են այդ գնահատականները տալիս:Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:Ես հույսս կտրել եմ,որ ինքը որևէ կառուցողական բան կանի այլև ,և իր վերջին հայտարարությունը,ձեռքերի դողոցը,ես հասակացա,որ իսկապես զգում է,որ վարկանիշը ընկել է և իշխանությունը վաղը կարող է իրենը չլինել:
-Իսկ վտանգ չկա՞,որ ուրիշ ծայրահեղ ուժեր կգան առաջ:
- Վարկաբեկում են նրանց,ովքեր այսպես թե այնպես եղել են իշխանություն,իսկապես քաղաքական գործիչներ են,փակում են այդ մարդկանց ճանապարհը:
-Իրենք Հանրապետականների հետ խնդիրներ չունե՞ն,համարում են ավարտված:
-Այդպես չէի ասի,ասում եմ իրենք ուզում են ջախջախել բոլոր նրանց,ովքեր կարողացան իրենց համեմատաբար մաքուր պահել, իրենք այդ գիծն են տանում:Ասում եմ ալտերնատիվ չկա,ես այդ կարծիքն չեմ,որովհետև վստահ եմ,ես արդեն շունչը զգում եմ, տեսնում եմ,որ իշխանությունը պետությունը տանում է ուրիշ ճանապարհով, որը անկանկատեսելի հետևանքներ կունենա: Մարդիկ կան,որ վստահ են,որ այս պետության մեջ այնքանինտելեկտուալ քաղաքական ուժ կա,որ մի քանի հոգով կարող են անել ամեն ինչ:
-Այդ տեսակը փողոց դուրս չի գա,գիտենք ,թե ովքեր են փողոց դուրս գալիս :
-Փողոց են դուրս գալիս,վերում այս վիճակն է լինում, ի՞նչ է պետք է դուրս գան Ռադիոտուն գրավեն,որ իշխանություն վերցնե՞ն,ոչ:
-Իշխանությունը այլ ճանապարհ չէր թողնում:
-Որպես քո ազգի հավաքական կերպար ,կապիտալը ինտելեկտն է,լավ չի,որ քարից հաց քամողի անուն ենք վերցրել, դա է ճակատագիրը մեզ տվել: Ես կարող եմ մի 10 հոգու անուն տալ,որ եթե նրանք գնան դասեր տան այդ երեխաներին ,որոնք աշխատանքային գրքույկում առաջին անգամ այս աշխատանքն է գրվել,լավ կլինի:
-Բակո Սահակյանը եկավ ԱԺ,հանդիպում տեղի ունեցավ մեծամասնություն կազմող ուժի հետ,ձեզ հայտնի է,թե ի՞նչ տեղի ունեցավ:
-Ես վստահ եմ,որ այնտեղ ազատ զրույց է եղել, Բակո Սահկյանին լավ ճանաչում եմ,գիտեմ համեստությունը,վստահ եմ,որ գուցե համարժեք չի պատասխանել,որովհետև գիտեմ նաև այն պատգամավորներին,որոնք կարող էին շատ ագրեսիվ ոճով խոսել:Չեմ կարծում ,որ պետության անվտանգությանն առնչվող շատ հարցեր կային,լավ կլիներ ուղղակի ոնց որ օլյան մտնում էին չգիտեմ ուրիշ տեղեր,ցույց տային նաև այդ հանդիպումը ,որ տեսնեինք: Տարբեր բաներ են ասում, բայց Բակո Սահակյանի այն արտահայտությունը,դավադրության հետ կապված,լրիվ ուրիշ բան է ասում,ոչ թե այն տրամադրության,միտումի տակ է,ինչ որ Նիկոլ Փաշինյանն ասում,որ դուք այդտեղ ունեք կոնկրետ դավադիրներ,ինքն ասում է,եթե կա դավադրություն ,ուրեմն պետք է դրա դեմն առնել: Այս պառակտողական բացիլը ամեն գնով փորձեցին մտցնել և ինչ-որ տեղ ստացվում է և կարողացան հասարակությանը պառակտել ,այս առումով իմ ամենամեծ մտահոգությաունն այն է,որ իրենք մեծ գրոհով մտնում են Արցախ ,պառակտելու ազդեցության գործակալներ ունենալու :
-Նպատակը:
-Այ նպատակի առումով չեմ ուզում դավադրության տեսությունների հետևից գնալ,գուցե նպատակ չունեն:
-Սա ամենավտանգավոր բա՞նն է:
-Ես վստահ եմ,որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ այլ ուժ չի պայմանավորվել, արտերկրյա ուժերը նկատի ունեմ,բայց Նիկոլ Փաշինյանը հրաշալի ազդեցության գործակալ կարող է լինել բոլոր այն ուժերի համար,ովքեր այս պետության մեջ կամ տարածաշրջանում ունեն խնդիրներ:Իր բնավորությամբ,ոչ հավասարակշիռ պահվածքով,անպատրաստ լինելով,իր մենակ խաղալով,պետությունները ուշադիր հետևում են՝իմանալով որ ինքը սխալը սխալի ետևից թույլ կտա: Եվ որպես ազդեցության գործակալ իրենք դրանից օգտվելու են: Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը,պետք է միլիոններ,միլիարդներ ծախսեին,որ Հայաստանում այս վիճակը ստեղծեին:Նիկոլ Փաշինայնն իր կեցվածքով կարողացավ ասել՝ձեր փողերը ձեզ պահեք,ես կարող եմ այստեղ ստեղծել այն,ինչ դուք ցանկանում եք, իմ գնահատականները շատ կատերգորիկ են,բայց ես զգում եմ,որ իսկապես կամ որպես վարչապետ նորմալ կեցվածք խետք է դրսևորի,կամ օր առաջ հեռանա,որովհետև իրենց կեցվածքի մեջ ես վտանգ եմ տեսնում:
Առաջին հատվածն՝այստեղ
Հրացազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի