Ո՞վ ես դու,այս պետությունը առանց սահմանդրության ,առանց օրենքների է ապրո՞ւմ.Ռուբեն Հակոբյան
Հարցազրույց քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ:/Մաս 1-ին/
-Երկու օր առաջ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Երևանում տհաճ միջադեպի մեջ հայտնվեց ,ոստիկանական շարասյունը կանգնեցրեց նրա ավտոմեքենան,փորձեց խուզարկել:Ձեր գնահտականը այս երևույթին:
-Երևույթը ինքն իրենով տգեղ է,ինչքանով է դա միտումնավոր,ինչքանով ոչ,տարբեր կարծիքներ կան:Վիտալի Բալասանյանը իրեն ճիշտ պահեց,օրենքի շրջանակներում խոսեց,վաղ թե ուշ ավելի պարզ կդառնա,թե ինչ էր:Նա ասել էր,որ չեմ շարունակի հետքրքրվել այդ հարցով, քանի որ շատ ավելի լուրջ հարցեր կան:Վիտալիի մասին խոսելիս չեմ կարող չասել,որ 90 –ականներից սկզբից եմ նրան ճանաչում,այն մահապարտ տղաներից էր,որոնք կազմակերպեցին Արցախի ազատագրումը:Իր կերպարի մեջ և նորմալ,պինդ տղամարդն է,գեներալն է և մարդ ,որը ոչ բոլոր զինվորականներին է հատուկ՝ բավականին լավ պատկերացում ունի քաղաքականության մասին,և վերջերս ավելի շատ ուշադրություն դարձրեցի զրույցին,հասկացա,որ շատ պատրաստված է,ցավում եմ,որ Վիտալի Բալասանյանի նման տղերիքն այսօր բավականին հակասական կերպար են ստեղծում:
-Ինչու՞:
-Երբ առաջին անգամ այդ անհեթեթությունը հնչեց,որ իշխանափոխությունը ավելի կարևոր էր ,քան Արցախի ազատագրումը ,գիտեմ,որ Վիտալի Բալասանյանն էր այն զինվորականերից մեկը,ովքեր ընդդիմացան,ասացին,որ չի կարելի նման համեմատություն անել,այն ժամանակ մի մեծ սխալ թույլ տվեցին Արցախի իշխանությունները ,որ թույլ տվեցին հեռացնել Լևոն Մնացականյանին…
-Գուցե՞ խիստ էր հարցը դրված :
-Այդուհանդերձ պետք է ճզիջեին,մանավանդ ես գիտեմ ,որ Լևոնը 2016-ի պատերազմի ժամանակ հերոսություն է գործել.այդտեղ տեղի տվեցին և պառակտողական հակումներ ունեցող իշխանությունը ոտքը պնդեց և բնականաբար դրանից հետո այն բոլոր զինվորականները,ովքեր ընդդիմացան,կարողանում են ինքնուրույն կարծիք հայտնել,ովքեր գիտեն,թե ինչ ասել էԱրցախ,Արցախի ազատամարտ,ազատագրում,ցավոք մեր իշխանությունները դրան մատների արանքով սկսեցին նայել և առանձին դեպքերում դիտում են ,որ կարող են հակահեղափոխական շրջանակաների հետ գործ ունենալ:
-Ասաց դրա մասին:
-Ես ասեմ,որ իշխանափոխությունից հետո ընդդիմությունը փոխվեց հակահեղափոխական բառով,կա սպիտակ իշխանույթուն և սև հակահեղափոխականություն,բայց ասեմ,որ վտանգավոր բան կա,երբ վարչապետի մակարդակով ասվում է դավադիրների մասին,դրա մասին կարող են խոսել այլ մարդիկ,ովքեր ինֆորմացիային ամբողջությամբ չեմ տիրապետում,բայց եթե վարչապետը տիրապետում է ինֆորմացիային և գիտի ,որ պատերազմող պետության մեջ կան դավադիրներ,չպետք է հայտարարի,պետք է կարողանա վերջացնել ամեն ինչ:
-Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար.վարչապետի հայտարարությունն է:Խոսել էր նաև դավադրության մասին :
-Նիկոլ Փաշինյանը իր բնավորության համաձայն արդեն նշանակեց մեղավորների ,եթե Արցախում ինչ-որ բան լինի,դրանք դավադիրներ են,ինձ համար դրանք չակերտավոր դավադիրներ են,մեծ վտանգ կա,առավել ևս ես չգիտեմ,ադրբեջանական կայքերը ինչպես են մեկնաբանում,ակտիվորեն ասում են՝ինչի ենք սպասում,չեք տեսնում,թե ինչ է կատարվում Հայաստանում:Մի կողմից վարչապետը դավադիրների մասին է ասում ,ասում է,որ Արցախում են և ասում է այն մարդկանց մասին,ովքեր փրկել են Արցախը:Ինքը հասցեական չի ասում,հավաքական կերպարի մասին է խոսքը,նրանք են,ովքեր ազատագրել են Արցախը,զինվորականներն են,գեներալները:Ի դեպ գեներալիտետի նկատմամբ անթաքույց,ոչ հաճելի,ատելության հասնող վերաբերմունքը կարմիր թելի նման անցնում է ,երբ խոսը Արցախի մասին է:
-Եթե երկրի վարչապետը խոսում էդավադրության մասին,ուրեմն պետք է կոնկրետ անուններ ասի,կամ մեղադրում է պատերազմող երկրին:
-Եթե ինչ –որ վատ բաներ կատարվեն Արցախի հետ,հիմքում պատասխանատվությունը իրենից գցելն է,որ հետո որ ասի՝ես զգուշացրել էի:
-Ի՞նչ զարգացումներ մասին եք խոսում՝ իր մատնաշած հեղափոխություն և հակահեղափոխություն,թե՞ իր խոսքով ասած՝անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցած պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու դավադիր նպատակ:
- Ես չեմ ուզում մանրամասն անդրադառնալ,որովհետև շատ վտանգավոր բան է ասում,ուղղակի խորհուրդ կտամ այդքան վտանգավոր ,իշխանությունը պահելու համար այդքան պետությանը,Արցախին հարվածող ձևակերպումներ չտալ:Թող նկատի ունենա,որ մեր հակառակորդը շատ ուշադիր հետևում է,և ցանկացած անհավասարակշիռ,ցանկացած պոպուլիստական նախադասություն ժամանակի մեջ լավ կօգտագործի:Խորհուրդ եմ տալիս իսկապես ավարտել այդ պառակտող բանը,ինքը այդ երկու գույնից բացի այլ գույն ճանաչի ,առավելև ևս որ սև գույնը արդեն ոչ նախընտրելի է դառնում,իսկ սպիտակը ավելի շատ նմանվում է մոխրագույնի:Այդ հարցը ունի նաև հոգեբանակա կողմ .այն ,որ տղան բանակում ծառայեց,ես խորհուրդ կտայի միշտ,ամեն անգամ չօգտագործեին ընտանիքով հանդերձ,բոլորիս երեխաներն էլ ծառայել են,դա պետք է այդպես լինի:
- Լավ օրինակ է:
-Շատ լավ է,ոչինչ չեմ ասւմ,այստեղ խնդիրն այն է,որ ձևական բաներ շատ կային սկզբնական փուլում,որովհետև հենց սկզբից որոշակի ուժեր եղան ,որ աասացին՝այն ինչ կատարվեց Հայաստանում,պետք է տեղափոխենք Արցախ: Որոշ քայլեր եղան:Մի բան հասկանալի էր,որ պատերազմող պետության մեջ արվեր այն,ինչ այստեղ,դա կործանում կբերեր,եթե հավաքվեր ժողովրդի մի հատված ,կարծեմ 200 հոգի էին,երբ Ռադիոտունը գրավեցին, եթե փորձեին ռադիոտուն գրվել,նույն ձևով ,ոնց Նիկոլ Փաշինյանը առաջնորդվեց,չեմ կարծում,թե այնտեղի իշխանությունները կասեին՝դե երեխեք են ,իշխանություն են ուզում,եկեք լուրջ չընդունենք:Վտագնավոր է,այդ ասֆալտին փռելու գործողությունը այնտեղ կկատարվեր:Ազգային անվատանգության խնդիր է ռադիոտունը գրավելը,դա այդ օբյեկտներից մեկն է, հենց սկզբից,նրանք ովքեր հետևում էին զարգացումներին, Հայաստանի և Արցախի ղեկավարներին,տեսնում էին,որ ուղիղ գծով գնում է դեպի այնտեղ:Դա չեղավ,չստեցվեց: Տարին 2-3 անգամ եղել եմ Արցախում,իսկապես ուրախացել եմ այդ պնդությունը կա,ռազմաքաղաքական էլիտան և հասարակության մեջ անմիջական հաղորդակցություն կա,մտերմություն,բայց այս վերջին շրջանում կարծես թե այդ ջերմությունը չտեսա,պարտվողական ինչ-որ բացիլներ կան,վարակիչ,որ արդեն ներթափանցել են Արցախ:Արցախի իշխանություններին մեկ անգամ կոչ արել եմ,հիմա էլ պետք է անեմ, հասկանում եմ,որ նախագահական,խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն, ինձ թվում է դուք ինքներդ պետք է շատ արագ կոմնողոշվեք ձեր հարցերում,քանի որ պարոն Փաշինյանի կոչը,որ պետք է լինեն այնպիսի ղեկավարենր,որոնք մեզ համար ընդունելի լինեն,ինչ-որ տեղ դա ազդեցության գործակալներ գտնելու հարց էր :Ով ,որ Հայաստանի իշխանությունների հետ է,կապ չունի քաղաքական դիրքորոշում,անցած կենսագրություն, այ մենք նրան նրան կծափահարենք,կօժանդակենք,մեր դաբրոն կտանք: Բայց եթե ինչ-որ մարդիկ կան,որոնք հակադրվում են Հայաստանի իշխանությանը …
-Արցախում գտնվեցին մարդիկ,ովքեր միանգամից հասկացան…օրինակ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եկավ և միացավ…
-Անշուշտ,այդ համաձայնության պարադը սկսվեց ,ցավում եմ:Արցախը պատերազմող պետություն է, դեպքի Հայաստան եկող պատերազմի գիծը փակող պետություն է, խաղի կանոնները պետք ուրիշ լինեն, Արցախը պետք է իսկապես հասկանա,որ ինքը այդ որ ասում են մենք երախավոր ենք Արցախի անկախության,նրանք ովքեր հասկանում են՝ ինչ է կատարվում,տարածաշրջանում, ինչ քաղաքականություն են վարում Ադրբեջանը և Թուրքիան ,պետք է միանգամից հասկական,որ մեր անվտանգության երաշխավորն է Արցախը:Բոլոր նրանք,ովքեր փորձում են պառակտել այն միասնականությունը,որի գլխավոր երաշխավորն է եղել Արցախի մեր հաջողությունների, նրանք իսկապես չեն հասկանում,որ դավաճանություն են անում:
-Դուք տեսաք,եթե ինչ տեղի ունեցավ,երբ Արցախի երկու նախագահները երաշխավորություն ներկայացրեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:
-Այն ինչ կատարվում է այսօր,չէի ուզենա ,որ կատարվել,որովհետև ,երբ երկու նախագահների մասին է խոսվում,Նիկոլ Փաշինյանը սկզբում նորմալ պատասխանեց ,ընկերներ են,միասին ճանապարհ են անցել,հաղթանակ են տարել,ընկերներ են կորցրել,միասին կարողացել են դիմանալ,այդ ամենն արել են,այնքան բնական էր,անբնական կլիներ,եթե նրաքն քայլ չանեին:Կան մարդկային բաներ,առիթը դա էր,և այս առումով չգիտեմ ,թե Արցախի ղեկավարությունը հիմա ինչ է մտածում,ես վստահում եմ իրենց իմաստնությունը,պատերազմ տեսած մարդիկ են,հասկանում եմ,նաև ,որ իրենք ոչ բոլոր բաների վրա կարող են ուշադրություն դարձնել,որ կատարվում են այստեղ:
-Այսինքն՝նման հայատարություններին հնարավորինս ըմբռնումով կնայե՞ն:
- Բայց,որ իսկապես սոցցանցերում սարսափելի էր տեսնել գնահատականները…
-Այսօրվա իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում սոցցանցերին և առաջնորդվում է դրանով,նաև իշխանության է եկել դրանով:Այս ամենին հաջորդեց նրա կոչը՝դատարանները արգելափակելու,շատերը ուղիղ կապով դա կապեցին հենց դատական պրոցեսի և կայացված որոշման հետ:Դուք որևէ կապ տեսնո՞ւմ եք:
-Եթե ասում են ՝ոչ ,սխալ են անում,իհարկե կար,սա մեկ այլ թեմա է,որ իսկապես այս վերջին կատարած բոլոր քայլերի ամենաբարձր նշաձողն է,որ ուղղակիորեն ասաց ՝պետությունը,իշխանությունը,ԱԺ-ն ,գործադիր իշխանությունը և դատական իշխանությունը ես եմ:
-Նախագահը կարող էր իրեն այլ կերպ պահել,կարող էր շատ ավելի խիստ արձագանքել:
-Որպես պետության գլուխ,բայց ամբողջ հարցն այն էր,որ այս նշաձողը դրեց,արդեն քաղաքականության մեջ ,արդեն քաղաքականության մասին խոսելը աննպատակ է դառնում,որովհետև ինքը բացահայտ խախտում է սահմանադրությունը,խոսում է օրենքից ,ժողովրդավարությունից,ցիտում է սահմանադրության երկրորդ կետը ,բայց ինքն իր օրինակով խախտում է Սահմանադրությունը:Այդ ելույթում ասաց,որ լավ կլինի ազատման դիմում գրեն դատավորները,հիշեցի մաքսայինի աշխատակցին,մտածում էի,որ այդ քննադատություններից հետո կհասկանա,որ չի կարելի նման բան անել, որ ինքը դառնա աշխատանքային օրեսգիրք,Սահմանադրություն,պարզվում է,որ չէ,դա նորմ է ,գալիս ,ասում է՝դիմում գրեք ազատվեք,ով ես դու,այս պետությունը առանց սահմանդրության ,օրենքների է ապրո՞ւմ:
-Կարող է ասել՝ այդ ձեր Սահմանադրությամբ այս երկիրը ինչ օրի հասցրեցիք:
-Եթե երեսպաշտության դաշտ տանենք,կարող ենք շատ բան ասել,հարցն այն է,որ մարդիկ կան լուրջ են ընդունում,որ պետական իշխանությունը,պետական և տեղական ինքնակառավարման կառույցները օրենքի շրջնակներում,Սահմանադրությամբ տված լիազորություններով են գործում:Երբ հայտարարվում են հակասահմանադրական բաներ, Հայաստանը դիտվել է որոշակի քաղաքակարթական մշակույթ ունեցող պետություն,մեկ էլ հանկարծ պարզվում է ,որ վարչապետը կարող է հրահանգավորել փակել բոլոր դռները :
-Պետության հիմքը Սահմանադրությունն է,օրենքները,դատաիրավական համակարգը :1 տարի իշխանության է Նիկոլ Փաշինյանը և իր թիմը,դժգոհություն կա ,որ այդ համակարգում փոփոխություններ չի հաջողվում անել,գուցե ինքը հասկանո՞ւմ է ,որ նախկին այլանդակ բարքերը կարելի է այսպիսի կտրուկ քայլերով վերացնել:
-Որևէ մեկի համար գաղտնիք չէ,որ իսկապես ժողովրդը դատական համակարգի նկատմամբ անվստահություն ունի,տասնամյակներ շարունակ դատական համակարգը եղել է քաղաքական ղեկավարության կցորդ:Պետք է փոխել,այս նոր իշախնությունը,որ եկավ,ասաց՝ես նոր արժեհամակարգով եմ գալիս ղեկավարելու պետությունը,և այս մեկ տարվա ընթացքում այնքան բան կարելի էր անել հենց այս համակարգում,այլապես դուրս է գալիս,որ մրից դուրս ենք գալիս,մրջուրն ենք ընկնում,որովհետև այսպես դատական համակարգ բարեփոխել ,բացառվում է : Ողջունում եմ այն դատավորներին,որոնք պահում են այս ոլորտի պատիվը ,2-3 դատավոր կան,շատ պրիմիտիվ գին դրվեց. Նկատի ունեմ և Վերաքննիչի հետ կապված,որ խափանման միջոցը փոխեց և Դավիթ Գրիգորյանի որոշումը:
-Բայց նաև կարելի է ողջունել,եթե Նիկոլ Փաշինյանը միջամտեր,դուք կասկած ունե՞ք,որ հակառակ որոշումը կկայացվեր:
-Բայց գուցե պետք էր,որ այսպես լիներ,դավադրության տեսություններին դեմ եմ ,բայց ես ուզում եմփաստը ռեալ մեկնաբանել, այն գիծը որ քաշվեց,հետևյալն է.շատ պրիմիտիվ էր,հասկանալի,ասվում էր,որ ովքեր իմ քիմքին,իմ քաղաքական ճաշկին,իմ թիմին արժեհամակրգին կեցվածք կորդեգրեն,խոսքը դատավորների մասին է,նրանք հեղափոխականների և մեր կողմն են,ովքեր,որ հանկարծ այլ ,մեր տեսակետին հակառակ տեսակետ կունենամ, ուրեմն նրանք կոռումպացված են,հին համակարգի ներկայացուցիչներ են,թալանչիներ են:
-Որոշակի ճիշտ բան էլ չկա՞ր,երբ ասում էր մեր երկիրը մի շարք հարցերում Եվրոպական դատարանում պարտվել է, և պետությունը դրա ահամր մեծ գումարներ է վճարել:Այն դատավորը ,որ դրա համար մեղավոր է,սխալ որոշում է կայացվել, այս դատավորները դատական համակարգում գործ չունեն,ասաց վարչապետը:
-Ես ամբողջությամբ պաշտպանում եմ այդ մոտեցումը ,այստեղ և պետության հեղինակության մասին է խոսքը և ի վերջո մեր բյուջեի հաշվին է այդ ամենը կատարվում:Չնայած միջազգային նորմեր կան,բայց դա շարունակվելու է նաև վաղը,վստահ եմ ՝սկսած գաղտնալսումներից,որը մեծ արջագանք կունենա,վաղը մյուս օրը ,այն ինչ տեղի ունեցավ,և այն ինչ այսօր կատարվում է դատական համակարգում:ԵԽԽՎ-ն էր հայտարարություն արել ,այստեղ խնդիրը կարելի էր մեկ տարվա ընթացքում,իմանալով նաև ժողովրդի մոտեցումը,որ ժողովուրդը իսկապես ունի վերապահում, անվստահություն դատական համակարգի նկատմամաբ,այս մեկ տարվա ընթացքում կարող էր ինչ-որ բան անել:Նայում եմ,թե ինչ են անում,ԱԺ-ն ,կառավարությունը,կարծես նրանք ոչնիչ չեն անում,որ ռադիկալ քայլեր անեն, ստեղծեն այս ամբողջ շոուն:
Շարունակությունն՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի